Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Թուրքիան 9-րդ դաշտային բանակն ամբողջ կազմով տեղակայում է Իրանի հետ սահմանին. Նոր էսկալացիան անխուսափելի է, խաղի մեջ է մտնում միջուկային երկիր համարվող Պակիստանը. փորձագետ 10/04/2021   19:13  |  Քաղաքական

Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ ընդգծելով, որ այսօր աշխարհի ամենաթեժ կետը մեր տարածաշրջանն է։

Այստեղ համաշխարհային գերտերությունների շահեր են բախվում։ Թվում է, թե Զանգեզուրի միջանցքը հայ-ադրբեջանական խնդիր է, բայց իրականում այնպիսի խաղացողներ են իրենց ուշադրությունն այս խնդրի վրա կենտրոնացրել, որ պայթյունավտանգ իրավիճակ է։

«Այս տարածաշրջանն ունի նոր խաղացող։ Մուսուլմանական միակ միջուկային երկիրը Պակիստանն է, որը հայտնվել է այս տարածաշրջանում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը համատեղ զորավարժություն էին իրականացնում։ Պակիստանն իր կործանիչներով է եկել զորավարժությունների։ Նկատենք, որ Պակիստանն Իրանի թշնամին է։ Իսրայելը ևս այս պահին գտնվում է այս տարածաշրջանում։ Իսրայելն Ադրբեջանում պատրաստվում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր կիրառել։ Եթե Իրանը թույլ տա, որ այդ հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայեն, Իրանի ողջ սպառազինությունը զրո է դառնալու, դրա համար դա թույլ չի տա»,-նշեց փորձագետը։

Վան Համբարձումյանը նշում է, որ Իրանից աննախադեպ լուրջ հայտարարություններ են հնչում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի ուղղությամբ։ Ընդ որում՝ նրանք լուրջ սպառազինություն են կուտակել Ադրբեջանի հետ սահմանին։ Փորձագետը նաև նշեց, որ Թուրքիան 9-րդ դաշտային բանակն ամբողջ կազմով հիմա տեղակայում է Իրանի հետ սահմանին, իսկ այդ դաշտային բանակն ավելի շատ զինտեխնիկա ունի, քան ՀՀ զինված ուժերը։

«Պակիստանը հենց հիմա Իրանի հետ սահմանին մեծ ուժեր է կուտակում։ Այսինքն՝ աննախադեպ էսկալացիա է սպասվում։ Այդ ամենի կենտրոնում Զանգեզուրի միջանցքն է։ Հիմքեր ունեմ մտածելու, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվելու է միջանցքի հարցը։ Եթե այդ միջանցքը տան, դա Իրանի համար մահ է լինելու։ Այդ դեպքում լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է լինելու։ Իրանը չորս կողմից շրջափակված է, և նրա համար այդ սահմանն օդի ու ջրի նման պետք է։ Էսկալացիայի ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներն Իրանին ամենաարագն օգնություն հասցնելու տարբերակն է։

Եթե այդ սահմանը կտրվի, ռուսական ռազմաբազաներն էլ կկտրվեն սնուցումից։ Ամբողջ ռազմատեխնիկան գալիս է Իրանով, և եթե սահմանը փակվի, ռազմաբազաներն իրենց կենսունակությունը կկորցնեն։ Հայաստանն էլ է դրանից մահացու չափ տուժելու։ Հայաստանի համար ևս զենք ստանալու միակ ճանապարհն Իրանն է»,-նշեց Վան Համբարձումյանը։

Վերջինս նկատեց, որ պատերազմի օրերին Վրաստանը թույլ չէր տալիս, որ Ռուսաստանից զենք գա Հայաստան, այն դեպքում, երբ թույլ էին տալիս՝ իրենց տարածքով Թուրքիայից Ադրբեջանին զինտեխնիկա ուղարկել։ Հետևաբար` միջանցքի հանձնումից հետո Հայաստան զենք-զինամթերք այլևս չի մտնի։

«Եթե հիմա Հայաստանը շրջափակման մեջ է, այդ ժամանակ պաշարման մեջ է լինելու։ Դա Հայաստանի վերջի սկիզբն է լինելու»,-նշեց Վան Համբարձումյանը։

Անդրադառնալով Թբիլիսիում սպասվող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան զորավարժություններին, փորձագետը նկատեց՝ Վրաստանը ջերմ ռազմավարական հարաբերություններ ունի երկու պետությունների հետ։ Փորձագետի կարծիքով Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում նաև Վրաստանի միջոցով են ընդլայնում։ Հետևաբար` այս զորավարժություններն ահազանգ պետք է լինեն Հայաստանի համար, որ միջանցքը չի կարելի տալ։

«Այս զորավարժությունները ցույց են տալիս, որ Հայաստանն ունի միայն մեկ բարեկամ՝ Իրան, և եթե նրա հետ սահմաններն էլ կտրվեն, շրջափակման մեջ կհայտնվենք»,-ասաց փորձագետը։

Դիտարկմանը, որ Հայաստանն այս համատեքստում նույնպես կարևոր դեր ունի, քանի որ մենք ենք որոշում միջանցքի հարցը, Վան Համբարձումյանը նկատեց՝ Հայաստանն է որոշում այդ հարցը, բայց նրա կարծիքով Հայաստանի իշխանություններն այդքան էլ դեմ չեն միջանցքը տալ։

«Ես դրանից եմ վախենում։ Դա նշանակում են այնպես, որ բխում է Հայաստանի ռազմավարական շահերից այն դեպքում, երբ դա Հայաստանի համար մահ է։ Մենք ենք որոշում, բայց ուզում եմ, որ իշխանությունները լավ մտածեն։ Եթե միջանցքը տան, Հայաստանը ոչինչ չի կարող շահել»,-ամփոփեց Վան Համբարձումյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:47 04/10/2021  |  Միջազգային լրահոսԹբիլիսիում մեկնարկել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ համատեղ վարժանքները
15:44 03/10/2021  |  Միջազգային լրահոսԻրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել. Իրանի ԱԳ նախարար
15:29 03/10/2021  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի ու Թուրքիայի պատասխանը Իրանին․ հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանում համատեղ զորավարժություն կանցկացնեն
14:39 03/10/2021  |  Միջազգային լրահոսԻրանը չի կարող հանդուրժել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանների փոփոխություններ. ԻԻՀ ԱԳ նախարար
11:13 02/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ աջակցում է Թուրքիայի հետ ՀՀ փակ սահմանները վերաբացելու ջանքերին. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
21:59 01/10/2021  |  ՔաղաքականԻսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիա են պատրաստում Իրանի դեմ. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:49 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեւանցիները դեմ են իշխանությունների վարած թուրքամետ քաղաքականությանը (տեսանյութ)
21:08 30/09/2021  |  Միջազգային լրահոսԱնկարան արձագանքել է ԱՄՆ-ում «գորշ գայլերի»՝ ահաբեկչական կառույց լինելու հարցը հետաքննելու որոշմանը
20:42 30/09/2021  |  Միջազգային լրահոսԹալիբները Թուրքիային կոչ են արել մասնակցել Աֆղանստանի վերականգնման եւ զարգացման ծրագրերին
23:39 29/09/2021  |  Միջազգային լրահոսՀայտնի է դարձել Իդլիբից թուրքերի նահանջի մասին՝ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո

Արխիվ

[]