ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ժամկետների խախտմամբ, վարույթն օրինական չէ. Կբարձրացվի վարույթը կարճելու հարց. փաստաբան 10/04/2021 13:22 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, գնահատում է ապօրինի։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ փաստաբանը նշեց, որ առկա է բացառապես մեկ անձի ցուցմունք։ Վերջինս ցուցմունքում հայտարարել է, թե ունեցել է մի քանի քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ, իսկ Աղվան Հովսեփյանը, լինելով գլխավոր դատախազ, իբրև հովանավորել է, ինչի դիմաց ինքը «Երևան» հեռուստաընկերության բաժնեմասերի մի մասը փոխանցել է նրան, մինչդեռ, այդ մեղադրանքի առնչությամբ չեն հարցաքննվել քննիչները, դատախազները։
«Մեզ համար պարզ կլիներ՝ կաշառք ստանալը համապատասխանու՞մ է իրականությանը հովանավորչության տեսանկյունից այն առումով, որ քննիչը կամ դատախազը ցուցմունք տար, որ տվյալ անձի նկատմամբ նման դրական վերաբերմունք է դրսևորվել, որովհետև այդ ժամանակվա գլխավոր դատախազն ասել է, որ տվյալ գործի նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ունենալ։ Միգուցե տրամաբանությունը երևար և մենք կարողանայինք խոսել մեղադրանքի առկայության մասին, բայց փաստորեն ստացվում է, որ այդ անձը քնել-արթնացել է, հիմա քննությանը հայտնում է, որ 50 տոկոս բաժնետոմս ինքը փոխանցել է Աղվան Հովսեփյանին, որ նա, լինելով գլխավոր դատախազ, հովանավորի, որ քրեական գործերով իր համար դրական ելք լինի»,- նշեց Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ դժվար է պատկերացնում, որ այդ գործերով կհայտնվի մի քննիչ, դատախազ, ով կգա և կհայտնի, որ Վարշամ Ղարիբյանի վերաբերյալ կարճման կամ այլ դատավարական որոշում կայացվել է, որովհետև գլխավոր դատախազն ասել է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել։
Ալեքսանյանը նշեց, որ, եթե պաշտպանության կողմը միջնորդի, որ վերջիններս հարցաքննվեն, որոնք նշեն, որ երբեք ոչ մի հովանավորչություն չի եղել, որոշումները կայացվել են իրենց համոզմունքների համաձայն, ապա այդ դեպքում ինչ պետք է անեն այս գործով քննիչները, ապացույցների բավարար համակցություն չեն ունենա։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, համաձայն որի՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելուց ամիսներ անց, ինչը խախտում է՝ փաստաբանը նշեց, որ նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, ինչի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցելու, մերժելու կամ ըստ ենթակայության ուղարկելու մասին։ Մինչդեռ, տվյալ դեպքում 10-օրյա ժամկետը խախտվել է, իսկ ժամկետի խախտմամբ քրեական գործի հարուցումն ապօրինի է, հետևաբար, դրանից հաջորդիվ բոլոր քննչական, դատավարական գործողությունները չեն կարող ճանաչվել օրինական։։
Փաստաբանը չբացառեց, որ հետագայում կբարձրացվի գործի վարույթը կարճելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ