ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին մեր գործընկերները 10/04/2021 11:13 | ԼՐԱՀՈՍ
2020 թվական։ Սեպտեմբերի 27։ Ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայ ժողովրդի հերթական փորձությունն էր։ Հայ ազգը հերթական անգամ պետք է վերահաստատեր իր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։
Հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ քաղաքացին ու գյուղացին, բանվորն ու շինարարը, հոգևորականն ու ոստիկանը։ Բոլո՛րը։
Նրանք մեկնում էին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի հայրենիք, նորից իրագործնի իր ցեղասպան նկրտումները։
Սեպտեմբերի 27-ից գլխիվայր փոխվեց բոլորիս կյանքը։ Բոլոր ճանապարհները տանում էին ռազմաճկատ։ Եվ բոլոր տներում դժվար հրաժեշտ ու սպասման օրհնություն էր այդ ճամփաներով մեկնող որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։
Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ մարտնչելու էին առաջնագծում։
Ոստիկանության առաջին ստորաբաժանումը սեպտեմբերի 28-ին արդեն Լոռու մարզի զորամասերից մեկում էր՝ նախնական պատրաստության։ Զորախմբի կազմում ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն էին։
Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։
Հոկտեմբերի 4-ին արդեն Արցախում էին։ Նույն օրը Շուշիի մշակույթի տանը՝ խորհրդակցության ժամանակ, թշնամու արձակած արկը պայթեց դահլիճի բեմի դիմաց։
Շատերը վիրավորվեցին, իսկ մեր 27 գործընկերները զոհվեցին։
Չհաջողվեց փրկել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր, լուսավոր մարդ Թաթուլ
Օթարյանի, ոստիկանության մայոր, պրոֆեսիոնալ օպերլիազոր Վահե Ղազարյանի, ոստիկանության մայոր, փորձագետ, բարի ու համեստ Վազգեն Գրիգորյանի, նույն ստորաբաժանման երկարամյա ծառայող, ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանի, ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններ՝ հավատարիմ ընկերներ Լենտուշ Գյոզալյանի ու Սերյոժա Վիրաբյանի, նրանց ավագ ընկեր Սուրեն Խաչատրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայող, արձակուրդը կիսատ թողած ու ռազմաճակատ մեկնած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի կյանքը։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներից զոհվեցին ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակից, ոստիկանության կապիտան, ծառայության ընթացքում մարդու կյանք փրկած Իգոր Ոսկանյանը, ոստիկանության Բազումի բաժնից` ոստիկանության մայոր, բարի ու քչախոս Սարգիս Նավասարդյանը, բերախիղճ ու նվիրյալ ծառայող Մհեր Հարությունյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի լավագույն ծառայողներից՝ Միքայել Բաշոյանը, ոստիկանության Սպիտակի բաժնից` մարտարվեստի Հայաստանի չեմպիոն Գոռ Աջամյանը։
Իսկ ամենաշատ զոհերը եղան ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից։
Զոհվեց արտերկրից Հայաստան վերադարձած ու հայրենիքում ընտանիք կազմած ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը, նույն վարչության ծառայող, հմուտ օպերլիազոր Սրապ Շահինյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, բազմաթիվ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյանը, նույն բաժնի ամենաաշխատասեր ծառայող Սևակ Մովսիսյանը, ընկերասեր Խաչիկ Կարապետյանը, անչափահասների բաժանմունքի պետ, ոլորտում մեծ ներդրում ունեցած Կարեն Մանուկյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ հումորով ու հոգատար Մկրտիչ Մուրադյանը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հասնող Սամվել Քոչինյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի բարեխիղճ, առաքինի ծառայող, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի կարգապահ ու գրագետ ծառայող, ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը, ոստիկանության Անիի բաժնից` զուսպ ու բանիմաց Ծովակ Մադաթյանը, ոստիկանության Աշոցքի բաժնից՝ նախկին զինվորական, Արցախում երկար տարիներ մարտական հերթապահություն իրականացրած, ոստիկանության մայոր Սիմոն Ավագյանը և մի քանի համալսարան գերազանցությամբ ավարտած բացառիկ ծառայող, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանը։
Մոտ մեկ տարի անհետ կորած էր համարվում ոստիկանության Աշոցքի բաժնի պետ, օրենքին ու օրինականությանը նվիրյալ ծառայող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Սպասումները չիրականացան։ Օրեր առաջ հայտնաբերվեց նրա աճյունը։
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 4-ին էր Շուշիի մշակույթի տան ողբերգությունը։ Մի ակնթարթում կորցրինք մեր լավագույն գործընկերներին` համակարգի այն ծառայողներին, որոնք իրենց դժվարին ծառայությունից մեկնեցին ավելի դժվար ծառայության, որ կյանք արժի։
Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։
Փա՛ռք մեր զոհված գործընկերներին։
Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքնրին, որոնց տարելիցի կապակցությամբ այցելել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու տեղակալները։
Սիրելի´ ծնողներ, զավակներ, եղբայրներ ու քույրեր, հայրենիքի նվիրյալ մեր գործընկերների հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրերի շնորհիվ այսօր կա Արցախը և կանք մենք։ Նրանք կյանք տվեցին հանուն մեր կյանքի, և մենք ապրում ենք նրանց կյանքի գնով։
Փա՛ռք նրանց, որ ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։
Փա՛ռք ձեզ, որ դաստիարակեցիք ու հայրենիքին նվիրեցիք ձեր ամենասիրելիներին։
Նրանց ոչ ոք ու երբեք, երբե՛ք բացակա չի դնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից