ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանը չի կարող հանդուրժել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանների փոփոխություններ. ԻԻՀ ԱԳ նախարար 10/03/2021 14:39 | Միջազգային լրահոս
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել «այս ճգնաժամային տարածաշրջան»։
«Սիոնիստական ռեժիմն էլ փորձեց հնարավորինս օգտագործել ստեղծված առիթը և Իրանի սահմաններին մոտ գտնվելու համար Ադրբեջանի որոշ հատվածներում ներկայություն ապահովեցին։ Մենք հենց այդ ժամանակ քաղաքական, ռազմական, անվտանգային մակարդակներում դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները հայտնեցինք»,- ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը և հավելել. «Ադրբեջանի հետ լավ ու զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք հանդուրժելու, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք»։ Նման հայտարարությամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդես է եկել հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում՝ անդրադառնալով է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։
Խոսելով իրանցի վարորդների ձերբակալման մասին` Աբդոլլահիանը նշել է. «Ես Նյու Յորքում հանդիպեցի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Դիվանագիտական ճանապարհով այդ հարցի առնչությամբ մեր մտահոգությունը փոխանցեցի, հստակ ասացի, որ եթե ի վերջո որոշվել է հարկեր գանձել, սահմանափակումներ ստեղծել, ապա դիվանագիտական խողովակներով, դեսպանատան միջոցով մեզ պետք է տեղեկացնեք, որ, օրինակ, ըստ Ադրբեջանի նոր օրենքների, 15, 40 օրից գործելու են այս նոր կարգավորումները։ Միաժամանակ իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել։ Սակայն մեր կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է։ Ադրբեջանում արտաքին միջամտությունները մեզ համար շատ պարզ չեն, այդ թվում՝ սիոնիստների ու ահաբեկիչների խաղերը։ Մենք շատ ենք անհանգստանում, որ ոչ հեռու ապագայում Ադրբեջանի իշխանության համար սիոնիստներն ու ահաբեկիչները խնդիրներ կստեղծեն։
Վերջին օրերին զորավարժության անցկացմամբ սիոնիստներին ու ահաբեկիչներին ուղերձ հղեցինք։ Իհարկե, Ադրբեջանի նախագահը Իրանի հասցեին բացասական խոսքեր էր ասել, և մենք դիվանագիտական ճանապարհով մեր բողոքը հայտնեցինք։ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ես այդ նկատառումներն ասացի, նշեցի, որ ձեր դրությունը ըմբռնում ենք, սիոնիզմի ու ահաբեկիչների վտանգը ձեր տարածքում և ձեր ու հարևան երկրների դեմ հասկանում ենք, և ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կշտկեն այդ հայտարարությունները։ Ի վերջո երկու ժողովուրդները վաղեմի հարաբերություններ ունեն, և չպետք է թույլ տալ, որ արտաքին խաղացողները ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը դրական ուղերձներ ենք ստացել։ Կարծում եմ՝ այս փուլն անցնում ենք և շուտով տարանցման խնդիրների վերաբերյալ քննարկումներ ենք ունենալու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ