ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղավոր են բոլորը, «անմեղ» է մեկը. «Փաստ» 10/02/2021 10:41 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի՝ Արցախի դեմ նախաձեռնած ագրեսիվ պատերազմի սկզբից արդեն անցել է մեկ տարի: Դեռևս բազում հարցեր կան անպատասխան, այդ թվում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայտարարում էինք, թե հաղթում ենք, բայց վերջում անսպասելիորեն պարզվեց, որ խայտառակ պարտություն ենք կրել։ Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե վերջապես ի՞նչն էր մեր պարտության պատճառը։ Գնալով ավելի ու ավելի հաճախ է հնչում նաև մեկ այլ հարց, թե ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում որևէ մեղավոր չպատժվեց։
Ըստ երևույթին, այդ հարցը ամենաշատն է սկսել անհանգստացնել իշխանություններին, ու նրանք հիմա փորձում են ինչ-որ «պրոդուկտ» տալ: Մասնավորաբար մեծ աղմուկ բարձրացրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան խուզարկությունը, ձերբակալությունը, ապա և կալանավորումը։ Ներկայիս իշխանությունների ոճին ծանոթ լինելով՝ կարելի է անգամ կանխատեսել, որ Տոնոյանին ինչ-որ մի պահի կարող են բաց թողնել՝ խնդիրը համարելով լուծված։ Իհարկե, մի կողմից՝ ցանկացած մեղավոր պետք է անպայման պատասխան տա, մյուս կողմից՝ կարևոր է հարգել յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, սակայն այս գործը որոշակի հարցադրումների տեղիք է տալիս։
Ուշագրավ է, որ այս գործի ակունքները գնում են մինչև 2011 թ., երբ մատակարարող կազմակերպության մատակարարած զինամթերքի խմբաքանակի մեծ մասը չի ընդունվել ՊՆ-ի և գլխավոր շտաբի մասնագետների կողմից, իսկ հետագայում՝ 2018 թվականին՝ արդեն գործող իշխանությունների օրոք, ոչ պիտանի զինամթերքն ընդունվել է, ընդ որում, ըստ Սեյրան Օհանյանի, շատ ավելի բարձր գներով։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Եվ խոսքը մոտավորապես 2 մլրդ դրամից ավելի գումարի մասին է։ Այստեղ իսկապես մի քանի կարևոր հարց կա. նման խոշոր գործարքը պաշտպանության նախարարը կարո՞ղ էր իրականացնել առանց «գերագույն գլխավոր հրամանատարի» իմացության ու համաձայնության։
Առավել ևս, հիշենք, որ երբ Դավիթ Տոնոյանը հնչեցնում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի թեզը, երկրի վարչապետը մեկնաբանում էր, թե պաշտպանության նախարարն առանց իր համաձայնության նման հայտարարություն անել չէր կարող։ Իսկ ահռելի ծավալի ռազմամթերքի գործարք կնքել կարո՞ղ էր: Մյուս կողմից՝ հիշենք, որ երբ ՍՈւ 30ՍՄ-ները գնվում էին, դա կատարվում էր Փաշինյանի գիտությամբ, ավելին՝ նա կործանիչների մասնակցությամբ տեսանյութեր էր տարածում և ընդգծում, թե իբր 80-ական թվականների զենքերի թեման փակված է։
Բայց երբ խոսքը գնում է անորակ զենքի խոշոր խմբաքանակի ձեռքբերման մասին, Փաշինյանն ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Պատերազմի ժամանակ էլ Փաշինյանն իր վրա էր վերցրել ՊՆ-ի ու գլխավոր շտաբի գործառույթներն ու զորակոչվողներին հրահանգներ էր տալիս, թե ինչ պետք է անել, ինչպես կամավորական ջոկատներ կազմել, պատերազմի թեժ պահին ուղիղ եթերում զանգահարում էր դիրքեր, փորձում էր տեղեկություններ ճշտել և այլն։
Իսկ երբ ընթանում էր «Լելե Թեփե» անունով հայտնի ռազմական օպերացիան, Փաշինյանը հայտարարում էր, թե գեներալների պլանն աշխատեց, և փորձում էր ազդարարել, որ իրենց նույնիսկ հաջողվում է հետ բերել նախորդ իշխանությունների օրոք կորսված համանուն բարձունքը։ Իսկ երբ ռազմադաշտում Փաշինյանը պարտություն է կրում, շտապում է «հուզվել», թե մարտերում ձախողման պատասխանատվությունը ուղիղ դնում են իր վրա. «վարչապետը մա՞րտ է ղեկավարում»:
Տավուշյան դեպքերին շատ է անդրադարձ եղել, նորից չանդրադառնանք, թեպետ նշյալ շղթայի շատ տիպիկ մի օղակն է այն: Մի խոսքով, ստացվում է, որ եթե հաջողություններ կան կամ գոնե դրանց իմիտացիա է ցուցադրվում, ապա դրանք Փաշինյանի շնորհիվ են, իսկ երբ հենց Փաշինյանի ու իր թիմի պատճառով պարտության փաստի առաջ ենք կանգնում, Փաշինյանը սկսում է փախչել պատասխանատվությունից, ու սկսվում է մեղավորների փնտրտուքը։
Մեղավոր են նախկինները, գեներալները, բանակը, մի խոսքով՝ բոլորը, բացի գլխավոր գերագույն մեղավորից ու պատասխանատուից, այսինքն՝ իրենից։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս այս կոնտեքստում մի շարք նոր շոուների ականատես կլինենք, գուցե նաև այլոց մեղավորության չհաստատման ճանապարհով սեփական մեղավորության ու պատասխանատվության «ջրման» ուղղությամբ։ Ի դեպ, հռետորական հարց՝ որպես հետգրություն. հետաքրքիր է՝ անորակ զենքի հետ կապված իրավապահնե՞րն էլ ժամանակին ոչնչից տեղյակ չէին...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ