ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում. Արմեն Գևորգյան 10/02/2021 11:08 | ԼՐԱՀՈՍ
Վերջին շրջանում մեր երկրի շուրջ իրադարձությունները ձեռք են բերում մեծ անորոշություն և այդպիսով դառնում տագնապալի: Շատերը կասեն՝ ի՞նչ կարող է ավելի վատ լինել 44 -օրյա պատերազմից հետո: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը և հավելել.
«Իհարկե պարտված պատերազմը, իր ձևաչափով, ուներ սահմանափակ, բայց որոշիչ բնույթ: Այն սկիզբ դրեց տարածաշրջանում աշխարհքաղաքական վերադասավորման ավելի մեծ, խորքային գործընթացին: Այս գործընթացում քառյակի`Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի (կարդացեք Միացյալ Նահանգներն ու ԵՄ -ն) հավակնությունները պետք է բավարարվեն:
Պետք է հստակ հասկանալ, որ ընդամենը երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հաշվին, կկազմվի Հարավային Կովկասի աշխարհքաղաքական քարտեզի նոր կոնֆիգուրացիա, որը կբավարարի բոլորին: Այդ որոշումները ծնվում են ծանր և ցավոտ, բայց դրանք սովորաբար կազմվում են ավելի երկար պատմական հեռանկարի համար՝ 50, 100 կամ ավելի տարի, իսկ լոկալ պատերազմներն ու հակամարտությունները որոշում են դասավորությունը ավելի կարճ ժամանակահատվածի համար:
Այս դժվարին գործընթացում է, որ կարևոր է ցույց տալ պրագմատիզմ, խոհեմություն, ընկերներին չկորցնելու և նոր դաշնակիցներ գտնելու ունակություն՝ սեփական ազգային շահերն առաջ մղելու համար: Բայց գլխավորն այն է, որ սեփական ժողովրդին դարձնես քո հիմնական դաշնակիցը կամ ուղեկիցը, կարողանաս հասնել հանրային կոնսենսուսի: Հարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում:
Պրոցեսները մեր շուրջը գնում են սրընթաց՝ մենք չունենք վերակազմավորվելու,վերականգնվելու և դադարի ժամանակ։ Մեզ դա չեն տալու։ Բայց մյուս կողմից այնպես չէ, որ խոշոր խաղացողները շահագրգռված եմ մեր պարտությամբ և կամ գործելու են մեր շահերի դեմ։ Այս պայմաններում, ո՞րն է մեր անելիքը, մեր՝ հընթացս ուժեղացման ռեսուրսը։
- Հաղթահարել պարտվածի հոգեբանությունը։ Ակտիվ աշխատել դաշնակիցների, հարևանների և խոշոր խաղացողների հետ՝ պարտվածի հոգեվիճակը հաղթահարած։
- Պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնենսուսի։ Պատրաստ լինել՝ վերանայելու ներքին օրակարգը, պատրաստ լինել վերանայել շատ մոտեցումներ երկրի ներսում։
- Կտրուկ ուժեղացնել հայկական աշխարհի գործոնը։ Դա լուրջ, ծանրակշիռ գործոն է, եթե աշխատում ես գրագետ ու բոլոր ռեսուրսներն ու կապերը օգտագործելով»,-գրել է Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի