ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կյանքի պուրակ՝ Երևանում․ կտնկվի 14 հազար ծառ 10/01/2021 21:11 | ԼՐԱՀՈՍ
Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ: Մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:
«Դեռ 2020-ի դեկտեմբերից մտածում էինք այս գաղափարի շուրջ, քանի որ հասկանում էինք, որ գալու է մի պահ, երբ ինչոր մեկը կունենա գումար իր որդու հուշարձանը կառուցելու համար, մյուսը՝ ոչ»,- պատմում է նախաձեռնող խմբի անդամ Նիկոլայ Թորոսյանը:
«Ընդհանուր քննարկումներից հասկացանք, որ ամենալավ գաղափարը կյանքի պուրակ ստեղծելն է: Կարծում եմ, հիշատակը հավերժացնելու ամենալավ ձևն է, բացի այդ քաղաքի համար կստեղծվի նոր կանաչ գոտի»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հակոբյանը:
«Խաչքար էլ ունենք, գերեզմանոց էլ, սա պետք է տարբերվի, լրիվ ուրիշ գաղափար է, կյանքը շարունակելու, խաղաղության պուրակ»,- ասում է զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանը:
Գաղափարին Երևանի քաղաքապետարանն արձագանքեց անմիջապես։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ։ Պետք էր պուրակի համար ճիշտ տեղ ընտրել: Սա հերթական նախագիծը չէր. խորհրդին համահունչ հասցե էր պետք գտնել.
«Մենք ի սկզբանե քննարկում էինք 44 օրյա պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացող նախագծի մասին, բայց Կառավարությունից առաջարկ եղավ այն նվիրել Արցախյան բոլոր ազատմարտերում զոհվածների հիշատակին: Մեզ անհրաժեշտ էր մեծ տարածք, արդյունքում որոշեցինք ընտրել բուսաբանական այգին: Դա հնարավորություն կտա վերակենդանացնել տարածքը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Այգու ձախակողմյան բլուրը, որտեղ կհիմնվի անտառ-պուրակը, այսօր անխնամ ու ամայի է: Ոռոգման ցանցի բացակայությունն ու հրդեհներն այստեղ բուսականություն գրեթե չեն թողել:
«Երբ ընտրվեց տարածքը, արեցինք էսքիզ: Ճանապարհը ոլորապտույտներով կբարձրանա դեպի գագաթ, որտեղ կլինեն ջրային ավազաններ և խորհրդանշող ծառ կամ հուշարձան: Ենթադրում ենք, որ նաև հեծանվուղի և վազքուղի կլինի: Արահետների միջև կլինեն կապող ճանապարհներ, տեղ-տեղ լայնացումներ, որտեղ նստարաններ կդրվեն: Մենք պատկերացնում ենք լուսավոր անտառ-պուրակ, որը տխրության վայր չի լինի, ապրեցնող անտառ՝ առանց ավելորդությունների»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը:
«Ամենակարևոր ծառատեսակը սոսին է, որը թելադրելու է ամբողջ ձևավորումը: Շատ պատճառ կա՝ երկարակեցություն, բացի այդ Արցախի խորհրդանիշ է, իսկ սաղարթին նայելիս բնի հատվածը զինվորական հագուստ է հիշեցնում: Բացի դրանից, այստեղ կլինեն գեղազարդ, ծաղկող, պտղաբերող ծառեր»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
«400 թեղիատերև սոիսին է, որը բերվել է Իտալիայից: Քանի դեռ պուրակը պատրստ չէ, ծառերը պետք է այստեղ խնամենք, որից հետո կվերատնկենք պուրակում»,- նշում է բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը:
Այժմ մասնագետները զբաղված են նախագծմամբ: Կյանքի պուրակի հիմքը կդրվի արդեն հաջորդ տարի: Բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները կտևեն մի քանի տարի: Պուրակում առաջնահերթ պետք է անցկացվի ոռոգման ցանց, լուծվի նաև արտաքին լուսավորության հարցը:
«Սկզբում որոշել էինք նախագիծը մասնակցային անել, հետո համայնքն ու կառավորությունը վերցրեցին իրենց վրա»,- ասում է Նիկոլայ Թորոսյանը:
«Քանի որ բավական մեծ և հավակնոտ նախագիծ է, ցանկություն կար կառավարության կողմից ֆինանսավորելու: Այս պահին շրջանառվում է ֆինանսավորման նախագիծը, երբ պատրաստ լինի անտառ-պուրակի նախագիծը կսկսեն բուն աշխատանքները»,-ընդգծում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Պուրակն իր շուրջը կհավաքի տարածքին ու գաղափարին համահունչ կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձանը, որի լուծումները կտան մասնագետները:
«Թե՛ գիտելիք, թե՛ հոգի և թե՛ փորձ. մարդիկ, ովքեր աշխատում են՝ ապրում են դրանով ու մաքսիմալը ներդնում են»,- ասում է Հայկ Զալիբեկյանը:
«Պահանջ կար ինչ–որ բան անել: Ես միշտ պասիվ մարդ եմ եղել, բայց այս անգամ որոշեցի որ մասնակցություն ունենամ»,- նկատում է Նիկոլայ Թորոսյանը:
«Մարդիկ պետք է շարունակեն ապրեն ու իմաստը հենց դրա մեջ է»,- նշում է Արմեն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ