ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանձնաժողովը բերել է մի փաստաթուղթ, որը ստեղծել է բաբելոնյան խառնաշփոթ. Ղամբարյանը՝ Գագիկ Խանդանյանի նկատմամբ հարուցված վարույթի մասին 10/01/2021 18:14 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունում պարփակված մեղադրանքը և՛ իր ձևակերպումների, և՛ իր որակումների տեսանկյունից այն աստիճանի խառնակ փաստաթուղթ է, որ այս ամիսների ընթացքում և առ այսօր չեն կարողանում պարզագույն որակումների հարցում կողմնորոշվել: Հանձնաժողովը բերել է մի փաստաթուղթ, որը ստեղծել է բաբելոնյան խառնաշփոթ: Այս մասին ԲԴԽ նիստին ասաց Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արարքների իրավաբանական որակման տարրական կանոնները չի պահպանել»,-նշեց Ղամբարյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովը երկու դեպք ունի, որով պաշտոնների անհամատեղելիության վերաբերյալ եզրակացություն է տվել, մեկը՝ Գագիկ Ծառուկյանի գործով, մյուսը՝ Գագիկ Խանդանյանի:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռևս չունի հստակ պատկերացում՝ իր իսկ կողմից կիրառման ենթակա օրենքի ընկալման վերաբերյալ և եկել է այստեղ, ուզում է փորձարկումներ անել դատավորների նկատմամբ, թե ինչպես պետք է հասկանանք այս նորմը, ԲԴԽ եկեք մեզ օգնեք: Այդ փորձարկումները կարելի էր անել ուրիշ տեղեր քաղաքական կամ հայեցողական պաշտոնի պարագայում, ոչ թե գալ ու ձեր կոլեգիալ մարմնի չպարզաբանված հարցերը պարզաբանել: Վերագրվում է 3 կետի խախտում, ո՞ր փաստերն են դրա տակ»,- արձանագրեց Ղամբարյանը:
Ըստ նրա՝ Հանձնաժողովը նիցշեական գերմարդկանց ակումբ չէ, որ կարողանա իրավական արգելքներ բխեցնել և այդ արգելքները փաթաթի հանրային ծառայողների վրա, իսկ չպահպանելու համար էլ միջնորդեին կիրառել պատասխանատվության միջոցներ:
Ղամբարյանը հետաքրքրվեց՝ եթե դատավորը ժառանգություն ստանար բաժնեմաս, պարտավորեցվելու էր օտարե՞լ բաժնեմասը:
Ինչ վերաբերում է քննարկումներին, համաձայն որի՝ կունենանք երկու տեսակի դատավորներ, որոնց մի մասի վերաբերյալ կան բացարձակ արգելքներ՝ չեն կարող բաժնեմասեր ձեռք բերել և դատավորներ, որոնք նախկինում ձեռք են բերել, կարող են տնօրինել իրենց սեփականությունը, Արթուր Ղամբարյանն ընդգծեց, որ եթե Հանձնաժողովը գիտակցեր դատավորի կարգավիճակի միասնականության սկզբունքը, միգուցե նաև գիտակցեր ասվածի կարևորությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ղամբարյանի ելույթի ընթացքում միջամտեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ նշելով, որ իր տեսակետն արտահայտի ավելի զուսպ համեմատություններ ներկայացնելով, պետական մարմնին չմեղադրի գիտակցելու կամ չգիտակցելու մեջ։ Արթուր Ղամբարյանն էլ արձագանքեց՝ նշելով. «Պարոն Ջհանգիրյան, եթե իմանամ Դուք ոնց եք պատկերացնում իմ ելույթը, իմ ելույթը Ձեր պատկերացված ձևով կգրեի, ես չեմ պատկերացնում»։ Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի հայտարարությանը, թե նշի, որ հարցի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում՝ Ղամբարյանն արձագանքեց՝ «Բա կարո՞ղ է ուրիշի ընկալմամբ եմ ասում։ Հարգելի Խորհրդի անդամներ, եթե այստեղ ասում եմ, ուրեմն ասում եմ՝ իմ ընկալմամբ»։
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ հորդորեց կարդալ դատավորի վարքագծի կանոնները, կարդա իր կարգավիճակից բխող միջազգային այն սկզբունքները, որով պարտավոր է առաջնորդվել արդարադատության շահը սպասարկող անձը և պատասխանել հարցին՝ արդյոք դատավորը, որը ձեռք է բերում 2,5 մլն դոլար արժողությամբ բիզնես և պաշտոնավարման ժամանակ դրա կառավարման հնարավորություն, արդյոք դա նրա համար ընդունելի՞ է:
«Մասնագիտական ինչ մանիպուլյացիաների էլ փորձեք տրվել, փաստ է եւ արարքը հստակության կարիք չունի: Մի՛ վկայակոչեք փաստեր, որոնք իրականության հետ աղերսներ չունեն»,- նշեց Հարությունյանը:
Դատավոր Գագիկ Խանդանյանը տեղից միջամտեց՝ նշելով. «Ասեք՝ ինչի մասին է խոսքը, շոու մի՛ սարքեք»:
Հարությունյանի հարցին՝ արդյո՞ք ընդունելի է, որ դատավորը ձեռք է բերում 2,5 մլն դոլար արժողությամբ բիզնես և պաշտոնավարման ժամանակ ունենում է դրա կառավարման հնարավորություն, Գագիկ Խանդանյանը նշեց, որ ընդունելի է համարում, որովհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալու սեփական գույք:
«Այ, որ ուզեցել եմ ունենալ սեփականություն , դա չի նշանակում, որ Դուք պետք է նման հարց բարձրացնեիք: Եթե չլիներ 2 մլն, այլ լիներ 200 000, Դուք կներկայացնեի՞ք: Իհարկե, կներկայացնեիք, որովհետև Ձեզ պետք էր ներկայացնել»,- նշեց Խանդանյանը՝ հավելելով, որ թեև Հանձնաժողովի նախագահը խոսում է դատավորի վարքագծի կանոնների մասին, բայց չգիտի ինչ է գրված այդտեղ:
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Ըստ ԿԿՀ-ի՝ դատավորը հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից