ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Շիրխանյանի առողջական վիճակում դրական դինամիկան դանդաղ է. դատարանը կքննարկի Շիրխանյանի մասով գործից մաս անջատելու կամ փորձաքննություն նշանակելու հարցը 10/01/2021 16:14 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, կքննարկի «Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի մասով գործից մաս անջատելու հարցը՝ պայմանավորված նրա առողջական խնդրով։ Այսօր կայացած դատական նիստին այդ հարցը չքննարկվեց՝ ամբաստանյալ Նելլի Մինասյանի բացակայության պատճառով։ Դատարանը հետագայում կարող է քննարկել նաև Նելլի Մինասյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, եթե Մինասյանը շարունակի չներկայանալ դատական նիստերին։
Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալներն են՝ Արթուր Վարդանյանը, Անտոն Թոթոնջյանը, Վահան Շիրխանյանը. Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Ասյա Մկրտչյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը։
Այսօր կայացած դատական նիստին չէր ներկայացել Վահան Շիրխանյանը, որը կաթված է ստացել և արդեն տևական ժամանակ է գտնվում է բժիշկների հսկողության ներքո և ամբաստանյալ Նելլի Մինասյանի, որը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառով։ Ընդ որում՝ դատական նիստը սկսվել է սահմանված ժամից 30 րոպե ուշացումով, քանի որ դատարանը փորձում էր պարզել Մինասյանի բացակայության պատճառները և վերջինիս գտնվելու վայրը։ Հատկանշական է, որ նախորդ դատական նիստերին Մինասյանը ևս չէր ներկայացել, ինչի հիմքով նախագահող դատավորը որոշում էր կայացրել՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և դատարան ներկայացնելու համար բերման ենթարկելու մասին։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ Մինասյանի բնակության վայրով ուղարկել են համապատասխան որոշումը, սակայն մեկ-երկու օր առաջ գրություն է ստացվել, որ Մինասյանը Սյունիքի մարզում նշված հասցեում չի բնակվում, դատարանին է փոխանցվել նրա Երևանի բնակության հասցեն և հեռախոսահամարը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակահատվածը կարճ էր և ծանուցումը չէր կարող հասնել մեկ-երկու օրում, դատարանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները երեկ կապ են հաստատել Մինասյանի հետ, տեղեկացրել են այսօրվա դատական նիստի մասին, վերջինս պարտավորվել էր ներկայանալ դատական նիստին, սակայն անհայտ պատճառներով չէր ներկայացել, իսկ հեռախոսահամարն էլ անհասանելի դարձել։
«Իհարկե միջոցներ կձեռնարկեք նրան հետագայում հայտնաբերելու համար, բայց խնդրում եմ իմ անունից փոխանցել, որ այս վարքագիծը շարունակելու դեպքում մեկ վայրկյան անգամ չեմ վարանի նրա խափանման միջոցը փոխելու հարցում, որովհետև այս աղջկա վարքագիծը տանում է նրան, որ սկսել է դատական նիստերին չգալ, բերման ենթարկելու հետ կապված արդեն հիմնական բնակության վայրը չենք կարողանում պարզել, անընդհատ փոփոխում է»,- նշեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։
Այսօրվա դատական նիստին դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ Վահան Շիրխանյանի առողջական վիճակով պայմանավորված գործից մաս անջատելու հարցը, քանի որ Շիրխանյանը տևական ժամանակ չի կարող մասնակցել նիստերին, իսկ նրա բացակայությամբ պայմանավորված մյուս ամբաստանյալների մասով քննությունը չի շարունակվում։ Այդ հարցն այսօր, սակայն, քննարկման առարկա չդարձվեց՝ ամբաստանյալ Նելլի Մինասյանի բացակայության հիմքով։
Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, դրական դինամիկան դանդաղ է։ Պաշտպանը դատարան ներկայացրեց համապատասխան փաստաթղթեր՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ, որը կփոխանցվի դատավարության կողմերին՝ հաջորդ դատական նիստին քրեական գործից Շիրխանյանի մասով մաս անջատելու կամ Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու համար փորձաքննություն նշանակելու հարցը քննարկելու համար։
Ինչ վերաբերում է Նելլի Մինասյանի բացակայությանը, դատարանը, նկատի ունենալով, որ Մինասյանը ծանուցվել է հեռախոսազանգի միջոցով, դատարանն այս անգամ չկիրառեց հարկադրանքի միջոց։
Դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից