ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քովիդը քանդված երկրում 09/30/2021 17:10 | Վերլուծություններ
Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը.
«Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի խնդիրը չի կարող սահմանափակվել Առողջապահության նախարարով։ Հարցը նախարարին նեղել-չնեղելու հարթությունում չէ, այն շատ ավելի խորն է։ Այս պայմաններում առողջապահության նախարար փոխենք, թե չէ, գա երկրորդը, երրորդը, միևնույն է նորերի գործիքակազմը չի փոխվելու։ Նա պնդելու է պատվաստման անհրաժեշտության մասին և հանդիպելու է դիմադրության։ Բայց եթե մենք ուզում ենք հաղթահարել խնդիրը պետք է քայլեր կատարեն և պետությունը, և´ քաղաքացին։ Երկու հարթությունում էլ կան էական տապալումներ.
- Դժվար է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետությունը չի ապահովում հանրային տրանսպորտում համաճարակային անվտանգության որևէ նորմ։ Երևան քաղաքում, ըստ էության, չկա քաղաքային տրանսպորտ. լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավտոբուսներ ու փոքր ավտոբուսներ։ Սա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Ի՞նչ անի քաղաքացին։
- Պետությունը չի կարողացել իրականացնել գրագետ համոզիչ քարոզարշավ՝ պատվաստման օգտին։ Առանց դրա չի լինում։ Ըստ էության, պետությունը տապալել է պատվաստման ընթացքը, դարձյալ՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի։ Մարդկանց պետք է համոզել, և դրա համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք չեն կիրառվել Հայաստանում։
- Կարևոր հարց է պետության կողմից առաջարկվող պատվաստանյութերը։ Քաղաքացին շատ մեծ ընտրության հնարավորություն չունի։
- Առանձին հարց է՝ պետության առաջին դեմքերի պատվաստման թեման. եթե պետական պաշտոնայների մի մեծ խումբ ազատվում է հարկադիր պատվաստման պահանջից, հիմնավորելով, որ նրանց մեծամասնությունը պատվաստված է, ուրեմն հրապարակե´ք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստման փաստը հաստատող ապացույց և, որ նույնքան կարևոր է, ի՛նչ պատվաստանյութերով։ Եթե նրանք պատվաստված են, ընդ որում՝ Հայաստանում առկա պատվաստանյութերից մեկնումեկով, դա քաղաքացիների համար համոզիչ գործոն կլինի։ Եթե նրանք չեն պատվաստվել կամ պատվաստված են Հայաստանում դեռևս ոչ առկա պատվաստանյութերով, ապա դա լրիվ այլ թեմա է։
- Եվ ի վերջո, չեն կարող իշխանության տարբեր մարմինների մեսիջները հակասական տրամադրություններ ստեղծել հանրության մոտ։ Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է քովիդի սրման, երիտասարդացման վտանգի մասին, իսկ դրան զուգահեռ կառավարությունը, որի մի մասն է նախարարությունը, իր ամբիցիաների համար քովիդ վատթարացող պայմաններում սեպտեմբերի 21-ին կազմակերպում է բազմամարդ միջոցառում, առանց որևէ նորմերի պահպանման։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Որպես արդյունք քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։
Այս հարցին անլուրջ վերաբերմունքը նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Պետությունը հիմա այն կազմակերպվածության մակարդակին չէ, որ կարողանա որևէ ոլորտում ծավալուն, արդյունավետ ծրագիր իրականացնել, և մենք հիմա դա պարզ տեսնում ենք քովիդի օրինակով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ