ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը որոշել է Հայաստանի բնակիչներին սմարտֆոննե՞ր նվիրել 09/30/2021 23:23 | Վերլուծություններ
Հակառակ պարագայում ո՞նց կարող էր վերջինս կառավարության նիստում հայտարարել, թե գնում ենք դեպի անկանխիկ գործառույթների, կանխիկ դրամը աստիճանաբար հանելու գործընթաց ենք սկսում և որ այսուհետ յուրաքանչյուր մարդու սմարտֆոնը վերածվելու է նրա նույնականացման քարտի։
ՈՒշագրավ է, որ վարչապետի այս տարօրինակ հայտարարությանը հետևեց կառավարության որոշ անդամների՝ հաստատումները, որ ուղղակիորեն «կնքեցին ու ստորագրեցին» նրա միակողմանի մտքերի ու դիտարկումների տակ։
Երբ լսում ես նմանօրինակ աբսուրդային խոսակցություն կառավարության նիստում, ընդ որում, իմպերատիվ տոնայնությամբ, որքան էլ այդ գործընթացի մեջ լինես ու արդեն տևական ժամանակ թվայնացված ժամանակներին համահունչ ապրող, ուզում ես ուղղակի հակադրվել ու ասել, ես ի հեճուկս ձեր թվայնացման՝ աղբանոցն եմ նետում սմարտֆոնս, համակարգիչս և այսօրվանից հեռանում եմ այս համատարած ռոբոտացումից, չիպավորումից, գնում եմ դեպի բնությունը, դեպի սարերը, դեպի լեռները։ ՈՒր 90-ականների վերջի, այսինքն, էն վաղ շրջանի «Նոկիա»-ների դասից մի հին հեռախոս ունեմ՝ դա է լինելու իմ կապն աշխարհի հետ։ Նոթատետր, ճերմակ թուղթ ու գրիչ։ Եվ նամակներ եմ գրելու, թե՞ փոստատները փակելու գործընթա՞ց էլ ունեք աչքի առաջ։
ՈՒ մեկ էլ՝ էդ բոլորին արդեն սմարտֆոն եք նվիրե՞լ, որ համատարած թվայնացում եք պարտադրում։ Էս իշխանության ժամանակ ամե՞ն բան է պարտադրանքի ուժով լինելու։ Ի վերջո, ծիծաղելի է այն մերկանտիլ պատճառաբանությունը, երբ թվայնացված հասարակության պարտադրանք որպես նշվում է կոռուպցիոն ռիսկը, կոռուպցիայի դեմ պայքարը։ Հետո սրան կհաջորդի արհեստական բանականության պարտադրանքը և մարդու անհատականությունը, տաղանդը, հանճարեղությունը կպարտադրեն համակարգչի կամ սմարտֆոնի մեջ փնտրել։ Իսկ այնտեղ միայն նույնականություն է, թեստավորում, թվայնացված անշնչություն, անսիրտ-անհոգի-անսեր-աններշնչանք․․․
Բնությունից և մարդասիրությունից հեռու՜-հեռու՜։ Ի վերջո, այս ամենը յուրահատուկ գեն ունեցող հայ տեսակի ոչնչացմանն է տանում։ Հեռու չգնանք, այսօր արդեն ճարտարապետական բուհերի դասախոսները դժգոհում են, որ ուսանողները մատիտով աշխատել չեն կարողանում, ամեն ինչ համակարգչով են անում միայն, ինչը հեռացնում է նրանց անհատականությունից։ Եվ ընդհանրապես, մարդն ինքն է ընտրում իր անձնական կյանքը։ Մեկը գիրք կարդում է՝ բացառապես թղթի հոտը զգալով, էջերը թերթելով ու նշումներ անելով, իսկ մյուսը՝ օնլայն ընթերցանությունն է կենսակերպ դարձրել, մեկը ճերմակ թղթի վրա պիտի ստեղծագործի անպայման, իսկ շատերս վաղուց համակարգչով ենք աշխատում։ Եվ տարիքը բնավ կապ չունի։ Աղասի Այվազյանն օրինակ, 70 տարեկանում սովորեց համակարգչով աշխատել և իր ստեղծագործությունները շարում էր, էլփոստով նամակներ ստանում ընթերցողներից։ Մեկ ուրիշը, շատ ավելի երիտասարդ՝ մերժում է համակարգիչը։ Ասել կուզի՝ ամեն մարդ մի անհատականություն է և կառավարության հրամանով ոչ մեկը չի փոխի իր կենսակերպը, կյանքի ռիթմը։ Ես ընկերներ ունեմ, որոնք բջջային հեռախոսն ընդհանրապես մերժում են։
Եվրոպական երկրները հումանիտարիզացիայի կարոտից են տոչորվում, իսկ դուք եկել՝ բնականության կարոտից մեռնող Արևմուտքի ճանապա՞րհն եք պարտադրում մեզ։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ թվային և ավանդական՝ երկուստեք գոյություն ունենան, թե՞ դա էլ է գունավոր հեղափոխության պարտադիր ծրագրային պայմաններից։
«Յուրաքանչյուր եվրոպացի, յուրաքանչյուր մարդ պետք է գեթ մեկ օր լինի Հայաստանում, որպեսզի մաքրվի այդ երկրի հոգեւորության ամպերի տակ։ Հայաստանում ժամանակն է ստեղծում տարածությունը, եւ նա, ով այցելում է Հայաստան, թեկուզ մի փոքր, բայց անպայման հայ է դառնում»՝ այս խոստովանության հեղինակը աշխարհահռչակ սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ Տոնինո Գուերան է։ Այսինքն, Հայաստանն աշխարհի, ոչ միայն մեզ համար է բնատաճար, ինչու՞ եք դուք ուզում Հոգևոր Հայաստանը դարձնել թվայնացման օբյեկտ։
Սինգապու՞ր եք ուզում դառնալ, բայց նախ՝ ինքնիշխան, անվտանգ և պաշտպանված պետություն դառնալու գերխնդիր ունենք, ինչը ձեր՝ ներկաներիդ գոյության պայմաններում անհնար է։
Հեղինակ՝ Ա. Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ