ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն հրաժարվել է Գորիսի համայնքապետի երկու տեղակալներին առաջադրված նախնական մեղադրանքից. Բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում 09/29/2021 12:37 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի և Գորիսի համայնքապետարանի երկու աշխատակցուհիների գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Փաստաբան Էդգար Արամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը բաղկացած է 9 հատորից, նյութերին ծանոթանալու համար պաշտպանության կողմը 10 օր ժամանակ էր խնդրել, սակայն վարույթն իրականացնող մարմինը սահմանափակ ժամկետ է տրամադրել:
Ի սկզբանե նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետի տեղակալներին և համայնքապետարանի երկու աշխատակցուհու մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով՝ վատնման հատկանիշներով, սակայն պաշտպանության կողմի պնդումներից հետո առ այն, որ հափշտակության մասին խոսք լինել չի կարող, քննիչը որոշում է կայացրել մեղադրանքը վերաորակելու մասին՝ նրանց մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ընդ որում՝ պաշտպանը նշեց, որ անզգուշությամբ առաջացրած ծանր հետևանք է դիտարկվել 3 մլն 625 հազար դրամը, որը բաժանվել է որպես սոցիալական օգնություն:
Ինչ վերաբերում է քրեական գործի շրջանակներում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշմանը, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բեկանել էր Յոլյանի լիազորությունները կասեցնելու մասին դատարանի որոշումը և ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունեցող անձանց լիազորությունները դադարեցվում են դատարանի հաստատմամբ, մասնավորապես, քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ քննիչի կայացրած՝ լիազորությունների կասեցման մասին որոշումը եռօրյա ժամկետում ներկայացվում է դատարանի հաստատմանը: Սույն գործով պաշտոնատար անձանց լիազորությունները կասեցվել են հենց այդ կարգավորումների համաձայն, սակայն առաջին ատյանի դատարանը հարցը քննարկել է՝ առանց պաշտպանության կողմի: Փաստաբան Արամյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ պաշտպանական կողմը տեղյակ չի եղել, ինչը դիտարկվում է որպես պաշտպանական իրավունքի խախտում: Վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ պաշտպանության կողմը ևս պետք է ներկա գտնվի այդ միջնորդության քննությանը: Բացի այդ՝ Իրինա Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունը մերժվել էր՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով, մինչդեռ, նույն հիմքերը դրվել էր նաև պաշտոնավարման կասեցման մասին միջնորդության մեջ, ուստի, փաստաբանի դիտարկմամբ, նույնական են:
Դատարանը կասեցրել էր նաև համայնքապետարանի աշխատակցուհիներ Սուսաննա Մկրտչյանի և Արմինե Չոպչունցի լիազորությունները, որոնք ևս վիճարկվել են Վերաքննիչ քրեական դատարանում, դատական նիստերը կլինեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։ Կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն Մենուա Հովսեփյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, իսկ ձերբակալված Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ՝ 66-ամյա Ս.Մկրտչյանին, Ա.Չոպչունցին և Գորիսի փոխքաղաքապետ Ի. Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել են։
Վերջինս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ մասնակցելու համար Գորիսի ՏԻՄ ընտրություններին որպես Առուշ Առուշանյանի ներկայացուցիչ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ