ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ՔԿ 09/29/2021 13:23 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել էին դեպքերի հանգամանքները, միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը:
Նշենք, որ ավելի վաղ քրեական գործից 19 անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել էր և այժմ դատաքննության փուլում է:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 27-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից ևս մեկը, իսկ օրեր անց ևս մեկ անձ ինքնակամ ներկայացել է իրավապահներին:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Նորատուս համայնքի բնակիչներ Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲ ընկերություն։
Դեպքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, սպանվածների հարազատներն ու ընկերները բազմաթիվ անձանց հետ հավաքվել էին նշված բժշկական կենտրոնի մոտ և հայհոյելով, աղմկելով, համոզված լինելով, որ վերջիններս են սպանել իրենց հարազատներին, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու և վրեժխնդիր լինելու կոչերով, փորձել էին ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:
Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին, մի խումբ անձանց հրահրմամբ, սկսվել էին զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները բռնություն էին գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ, կոտրել էին բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները և ներխուժելով ներս՝ կոտրել, վնասել ու ոչնչացրել էին բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, կայանված երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ պատճառելով նյութական վնաս:
Այդ ընթացքում անկարգությունների մասնակիցներից մեկը, ով Նորատուս գյուղի բնակիչ է, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, կոտրելով հիվանդասենյակների դռները և դրանցից մեկում հայտնաբերելով Դ. և Ա. Հայթյաններին, վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, դանակով և բռունցքներով հարվածներ էին հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցվել՝ իրենցից անկախ հանգամանքներով. կարծելով, որ Հայթյաններին սպանել են, հեռացել էին:
Անկարգություններին մասնակից ինքնությունը չպարզված անձանց մասով օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ