ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևի նպատակն արցախահայության բնաջնջումն է.Տաթեւիկ Հայրապետյան 09/29/2021 13:53 | ԼՐԱՀՈՍ
Իլհամ Ալիևն իր մշտական թեզն է առաջ քաշում, որը մեզ համար ընդունելի չէ։ Նրա նպատակն, իհարկե, արցախահայությանը բնաջնջելն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ France 24-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ալիևը հարցազրույցի ժամանակ բացառել է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ դա չի մտնում Բաքվի օրակարգի մեջ։
Ադրբեջանագետը նկատեց՝ Ալիևի նպատակն արցախահայության բնաջնջումն է, և նա այդ նպատակով է առաջ գնում ու իր պետության համար շահավետ դրույթներ ներկայացնում։
«Նա այդ բանակցությունների համար իր նախապայմաններն է դնում։ Եթե մենք կարգավիճակ ասելով հասկանում ենք ազգերի ազատ ինքնորոշման հիման վրա Արցախի անկախության հարց, ապա նրանք էլ իրենց պատկերացումն ունեն, և դա են փորձում առաջ մղել»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Դիտարկմանը՝ նշանակում է, եթե իրենց նախապայմանները չեն բավարարվում, բանակցություններ չե՞ն լինելու, ադրբեջանագետը նշեց՝ Մինսկի խմբի համանախագահության անդամ պետություններն ունեն ներուժ և լծակներ՝ Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու համար։
«Այստեղ խնդիրն այն է, թե յուրաքանչյուր պետություն ինչ շահեր է հետապնդում տարածաշրջանում, ինչպես է փորձում հասնել դրանց իրագործմանը և ստեղծված իրավիճակում ինչպես է փորձում մանևրել։ Մեզ համար կարևոր է, որ մեր շահերը և առաջնահերթությունները հստակ ձևակերպենք։ Որքան էլ ռազմական առումով անհաջողություն ենք կրել վերջին պատերազմում, դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք դիվանագիտական ճակատում աշխատանքը՝ մեզ համար կարևոր խնդիրները լուծելու տեսանկյունից»,-նշեց նախկին պատգամավորը։
Վերջինս նկատեց՝ Ադրբեջանը տասնամյակներով ձգձգում էր բանակցությունները՝ գնալով իր համար խնդրի ռազմական «լուծման», սակայն սա լուծում չէ։ Պետք չէ ամեն ինչ տեղավորել այս պահի և այս րոպեի մեջ, այլ պետք է ավելի հեռատես լինել, երկարաժամկետ ու կարճաժամկետ առումներով համապատասխան համարժեք քաղաքականություն մշակել և փորձել դա իրագործել։ Ընդ որում՝ հայկական կողմը դիվանագիտական առումով պետք է հաշվի առնի յուրաքանչյուր երկրի շահը և դրանից ելնելով համապատասխան գործողություններ իրականացնի։
«Տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է՝ լինի դա տարածաշրջանի պետությունների հետ կապված, մեր հարևանների, թե հարևան-հակառակորդների հետ կապված։ Մեր ամենաբարդ խնդիրների մեկն էլ տասնամյակներով եղել է իրավիճակի վերաբերյալ ոչ համարժեք գնահատականը կամ ուժերի փոխդասավորության առումով ոչ ճիշտ հաշվարկը։ Այս տեսանկյունից կարևոր է, որ համարժեք վերլուծության միջոցով կարողանանք տեսնել, թե ինչպես ենք մեր շահերը տեղավորում այդ ամենի ներքո»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ