ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆեյսբուքի օգտատերը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է 1.041.900 ՀՀ դրամ գումար․ՔԿ 09/28/2021 12:40 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր: Մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։
«Ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վ.Ս.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու ուղղությամբ հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ն.Կ.-ի հետ և վերջիններս, միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տևական ժամանակ, հանցավոր ճանապարհով ձեռք են բերել ֆինանսական միջոցներ:
Այսպես՝ 2020թ. ընթացքում Ն.Կ.-ի կողմից «https://www.facebook.com/» սոցիալական կայքում «https://www.facebook.com/104110805147302» հղումով ստեղծվել է «Money Man credit» անհատական տվյալներով օգտահաշիվ` որպես վարկային կազմակերպության էջ:
Ձևավորած էջի միջոցով ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ՝ 2020թ. հոկտեմբերի 30-ից մինչև 2021թ. հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, խեղաթյուրելով իրականությունը, բանկային քարտի կամ «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ պարզել են համացանցի հիշյալ սոցիալական կայքի օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները, դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով թվերի տեսքով ստացված գաղտնաբառերը:
Վերջիններս, ներկայացնելով որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ կամ նրանց անվամբ և նույնականացման տվյալներով «Թել-Սել» ՓԲ ընկերությունում գրանցված «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակների մուտքանունների և գաղտնաբառերի կիրառմամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել էլեկտրոնային դրամապանակներին, տնօրինել հաշիվները և փոխանցումներ կատարելու եղանակով հափշտակել դրանցում առկա խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.041.900 ՀՀ դրամ գումարը:
Հաշվի առնելով կիբեռհանցագործության այս տեսակի տարածումը՝ վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ ինչպես վերոնշյալ անձանց կողմից կատարված, այնպես էլ համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիները դիմեն իրավապահ մարմիններին՝ միաժամանակ նաև զերծ մնալով սոցիալական ցանցերում կամ համացանցային այլ հարթակներում նմանատիպ գործարքներում ընդգրկվելուց կամ անձնական տվյալներ տրամադրելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ