ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմադիր, թե՝ իշխանության ղեկին՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության 09/28/2021 15:33 | Վերլուծություններ
Ընդդիմության յուրաքանչյուր հանրահավաքից և երթից հետո որպես կանոն՝ սատանաներ որսալու հիմնական գործը թողած ԱԱԾ-ն և ողջ կազմով և մեկ հոգու պահպանության համար աշխատող ոստիկանությունը իրենց պարտքն են համարում մանրամասնորեն՝ «մարդ առ մարդ» հաշվել հանրահավաքի կամ երթի մասնակիցներին։ Հիմա, այնպես է ստացվել, որ երեկվա՝դեպի «Եռաբլուր»՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու համար «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթի հաշվարկի մեջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մասնակցի 12 հազար թիվ է նշել, իսկ ՀՀ ոստիկանությունը՝ 9000 անձ է հաշվել։ Խոստովանենք՝ 3000-անձի տարբերությունն այս դեպքում բավական մեծ է։
Ստացվում է, որ ոստիկանությունը ցանկացել է հաճոյանա՞լ ներկա իշխանության ղեկավարի՞ն, իսկ ԱԱԾ-ն առավե՞լ օբյեկտիվ է գտնվել։ Ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի նման ներքին հաշվարկներ անելը, այն դեպքում, երբ ամեն օր ադրբեջան թշնամական պետության սադրանքներին, սահմանահախախտումներին, նրանց կողմից մեր քաղաքացիական անձանց առևանգումներին, մեր պետության մեջ իրենց դրոշը «տնկելու» դեպքերի հանդեպ՝ ձկան նման խուլուհամր իշխանություն, ԱԱԾ և ոստիկանություն ունենք։ Ի վերջո, ալիևյան հոխորտանքներին ունենք նիկոլյան 0 պատասխան։
Ի՞նչ է սա նշանակում, այն, որ Հայաստան պետության թշնամին ներկա իշխանության թշնամի՞ն չէ և վերջինիս հոխորտալից հայտարարությունները չե՞ն անհանգստացնում իշխանությանը ճիշտ այնպես, ինչպես չէին անհանգստացնում մեկ տարի առա՞ջ։ Այդ չանհանգստանալու հետևանքը չէ՞ր, որ 44 օր տևած պատերազմը մինչև վերջին օրը «հաղթում էինք» և «անսպասելիորեն» պարտվեցինք ու նույնքան անսպասելի՝ կապիտուլյացիոն պայմանագիր կնքվեց պահի իշխանության ղեկավարի ձեռքով։
Ընդհանրապես, ԱԱԾ-ն չունի՞ հիմնական և ամենօրյա գործառույթներ, բացի իրադրային հաշվարկներ կատարելը։ Ասենք, անզեն աչքով իսկ տեսանելի է, որ անցած երեք տարիներին և հատկապես կապիտուլյացիայից հետո Հայաստանը, մեր մարզերն ու Երևանը այլևս աչքի չեն ընկնում իրենց էթնիկ հայկական միատարրությամբ, ասենք, մենք տեղեկանում ենք, որ Ապարանի գյուղերում հողեր ու տներ են գնում համայնքին անհայտ ազգությամբ մուսուլմաններ, կամ՝ օտար երկրների բազմաթիվ քաղաքացիներով լի է Երևանը, ընդ որում, նրանք տուրիստներ չեն։ Ո՞վքեր են նրանք, որ ապրում են մեր կողքին։ Արդյո՞ք ԱԱԾ-ն կատարում է հետազոտություն, թե անցած 3 տարիներին Արցախի դեմ սանձազերծած պատերազմին ուղղակի և անուղղակի մասնակցություն ցուցաբերած երկրների քանի քաղաքացի է ելումուտ արել, ապրում, լրտեսություն անում, լրտեսական գործունեության քանի՞ դեպք է արձանագրվել։ ԱԱԾ-ն արդյո՞ք միայն սահմանափակ ներքին օգտագործման կառույցի է վերածվել։
Բա պետությու՞նը, հարգելի ԱԱԾ․․․
Ի դեպ, մի բան էլ շատ հետաքրքիր է, վերջին շրջանում ներկա իշխանությունները, այսինքն՝ պետական այրերը, նրանք, ովքեր պետբյուջերց են սնվում՝ մեր հարկերի հաշվին, մեր սերունդների ուսերին ծանրացնելով պարտքերի հսկայական բեռ, ոչ միայն այդ պարտքը զարգացման ծրագրերին չեն ուղղում , այլև իրենք իրենց պարգևատրում և բարձր աշխատավարձեր են տալիս։ Իրենց ո՞ր արածի համար։ Երկրի անվտանգությունը՝ 0-ական է, պետություն ենք՝ կրնկի վրա բաց դռներով ու բաց պատուհաններով։ Ընդ որում, և՛ իրական, և՛ վիրտուալ աշխարհներում ենք «մերկ ու բոբիկ»։
Եվ ահա այս իրավիճակում, զարմանք բան է տեղի ունենում՝ պետության գործադիր մարմնի ղեկավարը՝ վարչապետը /իբրև «Հայկական ժամանակ» օրաթերթ կամ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ/՝ ՄԻԵԴ վճռով Հայաստան պետության դեմ դատ է շահում և եվրոներ ստանում Հայաստանի սուղ, բյուջեից, պարտք վերցրած գումարներից․․․
Կարո՞ղ էր, չէ՞ հայտարարել, թե՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ես հրաժարվում եմ․․․բայց չէ, այդ մարդը Հայաստան պետությանը դեմ է։ Այստեղ ընդդիմադիր կամ իշխանություն լինելն անգամ էական չէ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ