ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առղջապահության նախարարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը․ Էդգար Ղազարյան 09/28/2021 20:26 | Մեկնաբանություն
ԱԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով և վարչական ներգործության մեխանիզմներով փորձում են համոզել և ստիպել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք պատվաստվեն COVID-19 վիրուսի դեմ՝ առաջարկելով մի քանի տեսակի անվճար պատվաստանյութեր։
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, սեպտեմբերի 19-ի դրությամբ, կատարվել է 366․779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237․454, երկրորդ դեղաչափ` 129․325։
Եթե նկատի ունենանք, որ մեկ դեղաչափ պատվաստում ստացած քաղաքացիների սահմանված ժամկետում կստանան նաև երկրորդ դեղաչափը նույնպես, ապա ստացվում է, որ կողմնորոշիչ ցուցանիշ պետք է համարել 237․454-ը։
Հարկ է նկատել, որ այդ թվի մեջ են մտնում արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիներ, հատկապես հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից, ովքեր տևական ժամանակ Երևանի փողոցներում երկար հերթեր էին կանգնում՝ անվճար պատվաստվելու հնարավորությունից օգտվելու համար։
Պատվաստված քաղաքացիների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր ստիպված են եղել գնալ այդ քայլին, քանզի, աշխատելով պետական կառավարման համակարգում, ենթարկվել են վարչական ճնշումների, պարգևավճարներից կամ այլ արտոնություններից զրկվելու սպառնալիքների և այլն։ Քիչ չեն լինի մարդիկ, ովքեր պատվաստման մասին որոշում են կայացրել կամովին, առանց որևէ մեկի հորդորի կամ արտասահմանյան ճամփորդությունների պահանջով և այլն։ Ուստի՝ վստահ այդ ցուցանիշից կարելի է դուրս բերել առնվազն 37․000 մարդու։
2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները հրապարակելիս ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին իբր թե քվեարկել է 687․251 քաղաքացի։ Տրամաբանական հարց է առաջանում, եթե շուրջ 680․000 քաղաքացի սատարում են Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին, անվերապահ ընդունում նրա հեղինակությունն ու հարգում են նրան, ապա ինչո՞ւ են անարձագանք թողնում իրենց առողջության համար մտահոգ նրա կոչերն ու հայտարարությունները։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին, իրականում Հայաստանում աջակցում են մոտավորապես 200․000 քաղաքացիներ, որն էլ կազմում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների մոտ 15,6%: Կարծում եմ, սա նրա իրական և առավելագույն վարկանիշն արտահայտող ցուցանիշն է, որն ավելի է քիչ է՝ քան «Հայաստան» դաշինքի ստացած 268․165 քվեն։
Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը, նման ձախողումից հետո, պետք է անհապաղ հրաժարական տա՝ կառավարություն ձևավորելու իրավունքը զիջելով խորհրդարանական մյուս ուժին՝ «Հայաստան» դաշինքին»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ