ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այնպես չէ, որ հերթ են կանգնած, բոլորն ուզում են գալ և այս դատարանում իմ շահերը պաշտպանել՝ տեսնելով, թե այստեղ ինչ է կատարվում. Արմեն Գևորգյան 09/28/2021 14:39 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Ալեքսանդր Կոչուբաևը կիրականացնեն և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանությունը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվել է Արմեն Գևորգյանի պաշտպանությունից և լքել դատական նիստերի դահլիճը՝ պայմանավորված դատավոր Աննա Դանիբեկյանի գործողություններով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթացում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, որի ընթացքում Արմեն Գևորգյանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով նոր փաստաբաններ ներգրավվեցին։ Դատական նիստին չէր ներկայացել Ալեքսանդր Կոչուբաևը՝ դատարանին ներկայացված դիմումով տեղեկացնելով, որ չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին՝ նախապես նշանակված դատական նիստով պայմանավորված, միևնույն ժամանակ, խնդրեց ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ բազմաթիվ գործերով ինքն արդեն վաղուց ստանձնել է Արմեն Գևորգյանի պաշտպանությունը, ներկայացուցիչ է հանդիսանում նաև քաղաքացիական գործերով, սակայն սույն գործով չէր ներգրավվել, քանի որ նախկինում շահերի բախում կար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինքը ժամանակին «Մարտի 1»-ի վերաբերյալ քրեական գործերով ներկայացրել է այլոց շահերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի։
«Նկատի ունենալով, որ իմ պաշտպանյալին դեռևս «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ մեղադրանք կար առաջադրված, Քրեական դատավարության օրենսդրությունը հնարավորություն չէր տալիս մասնակցելու անձի պաշտպանությունը միայն մեղադրանքի մի մասով, ուստի, ես չեմ ներգրավվել այս գործով»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատախազները վերաքննիչ բողոք են ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ և դեռևս չգիտենք, թե ինչ ընթացք կունենա, ապա փաստաբանը նախապես հայտնեց, որ ինքը շահերի բախում տեսնում է և եթե դատախազների բողոքը բավարարվի, ինքը պաշտպանելու է Արմեն Գևորգյանին այս պահին առկա մեղադրանքներով։
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը դիրքորոշում հայտնեց, որ նախկինում նմանաբնույթ հարց բարձրացվել է՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներգրավման հետ կապված և որևէ խնդիր չի եղել, սակայն այս պարագայում դիրքորոշումները հստակ չեն։
«Պաշտպանն ինչպե՞ս է պատկերացնում իր ներկայացրած ենթադրյալ տարբերակի դեպքում՝ պաշտպանությունը մի մասով ներկայացնելը, մի մասով՝ ոչ։ 300.1-րդ հոդվածի վերաբերյալ երբևէ ելույթ ունենալու՞ է, թե ոչ»,-հետաքրքրվեց մյուս դատախազը՝ Գևորգ Բաղդասարյանը։
Անդրադառնալով դատախազի պնդումներին՝ Արմեն Գևորգյանն արձանագրեց, որ վերջին դատական նիստը տեղի է ունեցել 21 օր առաջ, որն ընդհատվել և չի կայացել, որովհետև Էրիկ Ալեքսանյանին թույլ չեն տվել ներկայացնել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն, որի արդյունքում փաստաբանը հրաժարվել է։ Գևորգյանը նշեց, որ մինչ այդ ցանկություն չի ունեցել, որ այս գործի շրջանակներում Ալեքսանյանից բացի այլ պաշտպան ներգրավվի, այդ անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 7-ից հետո։
«Այնպես չէ, որ հերթ են կանգնած, բոլորն ուզում են գալ և այս դատարանում իմ շահերը պաշտպանել՝ տեսնելով, թե այստեղ ինչ է կատարվում»,- նշեց Գևորգյանը։
Դատարանը որոշեց փաստաբան Լուսինե Սահակյանին որպես պաշտպան ներգրավելու մասին։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ