ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրաստանի առաջարկած հարթակը չի կարող լինել պրոհայկական, Վրաստանը մեծ կախվածություն ունի Ադրբեջանից և Թուրքիայից. փորձագետ 09/28/2021 19:49 | Քաղաքական
Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին միջնորդության առաջարկով ցանկանում է բարձրացնել իր դերը տարածաշրջանում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հայտարարությանը, որ Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է բանակցությունների նոր՝ «Թբիլիսյան հարթակ»:
«Վրաստանում դեռևս նախասովետական ժամանակներից կա ընկալում, որ Թիֆլիսը Կովկասի մայրաքաղաքն է, իսկ Վրաստանը կարող է առաջնային դեր խաղալ տարածաշրջանում:
Այն հանգամանքը, որ վերջին 30 տարում Հայաստանը և Ադրբեջանը հակամարտության մեջ են գտնվել, նրան որոշակի առավելություն է տվել, սակայն հիմա ստեղծվել է մի իրողություն, երբ այդ առավելությունն արդեն սկսում է չեզոքանալ: Հատկապես, որ Վրաստանում վախենում են՝ Սյունիքով միջանցք կբացվի, Թուրքիայի և Ադրբեջանի ողջ հոսքը կտեղափոխվի այնտեղ, և Վրաստանը եկամուտներ կկորցնի, ինչպես նաև իր ազդեցությունը կթուլանա»,-ասաց զրուցակիցը:
Հրանտ Մելիքյանի արձանագրմամբ՝ Վրաստանի առաջարկած հարթակը չի կարող լինել պրոհայկական, քանի որ Վրաստանը մեծ կախվածություն ունի Ադրբեջանից և Թուրքիայից, ուստի չի կարող չեզոք գործել.
«Բացի սա՝ Վրաստանում որոշակի պատմական բացասական վերաբերմունք կա Հայաստանի և հայերի նկատմամբ, բայց սա հաղթահարելի է: Սակայն այն, որ Վրաստանը Թուրքիայից և Ադրբեջանից կախման մեջ է, դա հնարավոր չէ հաղթահարել: Դրանից ելնելով՝ Վրաստանը չի կարող ամբողջովին ազատ գործել»,-ասաց Հրանտ Միքայելյանը:
Փորձագետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Մինսկի խումբը Հայաստանի համար Ադրբեջանի հետ խոսելու ամենալավ հարթակն է մնում, իսկ բանակցային ֆորմատի ցանկացած փոփոխություն, կարող է Հայաստանի համար վտանգավոր լինել.
«Տեսականորեն, որպես բանակցային դաշտերից մեկը կարելի է Վրաստանն օգտագործել, բայց որպես առանձին հարթակ կա Մինսկի խումբ, առաջին հերթին պետք է պահել եղած ֆորմատները: Մեզ համար լավագույն հարթակը Մինսկի խումբն է »,-ասաց զրուցակիցը և հավելեց.
«Այն մարդիկ, որոնք ասում են՝ Հայաստանը պետք է այստեղից դուրս գա, այնտեղ մտնի, նրանք ուզում են այս երկիրը կործանել և հիմնականում դա անում են փողով:
Հայաստանը որևէ դեպքում հակասությունների վրա չպետք է խաղա, պետք է եղած ֆորմատները պահպանի, որևէ փոփոխություն այստեղ վտանգավոր է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ