ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության վարքագծը ստիպեց ընդդիմությանը մնալ կոշտ դիրքերում․ Իրենք կրում են քաղաքական պատասխանատվություն․ Ղազինյան 09/28/2021 14:58 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն 5-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, եթե ընդդիմության թեկնածուն երկու անգամ ևս չընտրվի, իշխող Քաղաքացիական պայմանագիրը հանդես կգա օրենսդրական առաջարկով՝ առաջարկելու ընդդիմությանը նոր թենածու առաջադրել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իշխանութունը ընդդիմությանը չի կարող պարտադրել։
«Իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի պարտադրելու ընդդիմության վարքագիծը, իրավունք չունի ասելու՝ այս թեկնածուին չենք սիրում, կամ սիրում ենք, ընդունում ենք կամ չենք ընդունում։ Իրենք պարտավոր են հարգել ընդդիմության որոշումն ու կատարել իրենց քվերկությունը։ Երկրորդը՝ հրաժարվել, նշանակում է այդ դիրքը հանձնել իշխանությանը։ Ուստի ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին, փոխել թեկնածուին և նախագահի տեղակալի կարգավիճակը հանձել իշխանությանը»։
Ղազինյանը նաև մանրամասնեց, որ խմբակցության որոշելիքն է լինելու՝ նորից կառաջադրեն իր թեկնածությունը, թե ոչ։ Ղազինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է պատճառը, որ իր թեկնածությունը չի ընդունվում, պատգամավորը նշեց, որ վերջին երկու նիստերին երկու մահացու վտանգավոր օրակարգեր է առաջ քաշել, որոնք վերաբերում են պատերազմին, այն հարցին, որ հնարավոր էր հոկտեմբերի 7-ին կանգնեցնել պատերազմը՝ ուստի մեղավորները պետք է պատժվեն։
«Պարոն Քոչարյանը պետք է որակի այն սուբեկտին, որի անգործության կամ գործողության հետևանքով զոհվում է 3600 մարդ, և նաև որակի, թե ինչպես կանվանի այն մարդուն, որը նույն սպանված մարդկանց գերեզմանին գնում, չոքում է։ Ինքը սիրում է այդ որակումը տալ իր ղեկավարի հասցեին»,- ասաց Ղազինյանը։
Պատգամավորը նշեց՝ քննիչ-հանձնաժողովը իրավունք չունի ղեկավարել Անդրանիկ Քոչարյանը։ Իսկ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը սկզբունային չի համարում, կարծում է անգամ, որ դա պաշտոն չէ։
«Եթե հանձնաժողովի փոխնախագահ դառնալը սկզբունքային լիներ, ես այդ հարցն այլ ձևով կլուծեի։ Իշխանության վարքագծը ստիպեց ընդդիմությանը մնալ կոշտ դիրքերում։ Իրենք սրա համար կրում են քաղաքական պատասխանատվություն, հանձնաժողովն անգործունակ է, դիսֆունկցիոնալ վիճակում է գտնվում»։
Արթուր Ղազինյանը նաև հավելեց, որ այսօրվա իր առաջարկությունը հետաքրքրում է յուրաքանչյուր հայի՝ կան անպատասխան հարցեր։ Ավելի կոմպետենտ մարմին, քան այս հանձնաժողովն է՝ այդ պատասխաները գտնելու համար, պետք է լինի դատախազությունը և քննչական մարմինները, որոնք, ըստ պատգամավորի պետք է հարուցեն քրեական գործեր։ Այդ առաջարկը հանձնաժողովում ևս մեժվեց։
«Նույն պարոն Քոչարյանը ստիպված էր լինելու գալ այդ ենթահանձնաժողով, ներկայանալ, տալ տեղեկատվություն, խելոք հարցերին պատասխանել, որովհետև ինքն այդ ժամանակ ՀՀ-ում հանդիսացել է ռազմաքաղաքական ղեկավարության բարձրագույն ներկայացուցիչ՝ լինելով 7-րդ գումարման ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ինքը ևս պետք է քննվեր»։
Ղազինյանը նշեց, որ դա նշանակում է, որ եթե իշխանությունից որոշեն ստեղծել քննիչ-հանձնաժողով, դա չի կարող ղեկավարվել տվյալ անձի կողմից։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ