ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ դրանք կարող են հայտնվել նաև թշնամու ձեռքում 09/27/2021 20:58 | ԼՐԱՀՈՍ
2018 թվականին թվում էր թե Նիկոլ Փաշինյանը իր շուրջն է հավաքել ամենահավատարիմ թիմին, սակայն իշխանության գալուց հետո Փաշինյանը բազմիցս ապացուցեց, որ չի վստահում իր իսկ թիմակիցներին։ Տարեցտարի ակնհայտ էր դառնում, որ կամ վարչապետի հետևորդները հոգնել են նրա տատանողական վարքագծից, կամ Փաշինյանը թիմակիցներին վստահելու լուրջ խնդիրներ ունի։
Վարչապետը 44-օրյա պատերազմից հետո սկսեց ավելի հաճախ փոխել մերձավորներին։ Տարաձայնություններ էին սկսել Արսեն Թորոսյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարարների, քաղաքապետերի ու այլ պաշտոնյաների հետ։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո էլ երկու ընդդիմադիր ուժերի՝ խորհրդարանում հայտնվելուց հետո կանոնակարգային փոփոխություններ մտցվեցին նաև խորհրդարանում։
Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում խնդիրներն ավելի են լրջանում։ Թիմում իրար չեն վստահում։ Փաշինյանն անգամ ԱԱԾ-ին է ներգրավել՝ ակտիվորեն զբաղվելու թիմակիցների նամակագրությունների ուսումնասիրությունների գաղտնալսումների գործում և փորձում է գտնել նաև քննադատներին, հայհոյողներին։ Փաշինյանը իր անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է ամբողջ ուժային համակարգը, ամեն կերպ ուզում է հարգանք պարտադրել։
Նիկոլ Փաշինյանի անվստահությունը իր իսկ թիմի նկատմամբ հասնում է անգամ հիվանդագին աստիճանի։ Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում հրապարակումներ եղան, թե Փաշինյանն ընդդիմադիրներին, թիմակիցներին գաղտնալսելու համար 7 մլն դոլար արժողությամբ «Պեգասուս» համակարգն է ձեռք բերել: Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը:
Pegasus-ը՝ իսրայելական NSO Group ընկերության ֆլագմանական արտադրանք է, որը մշակում է ծրագրային ապահովում կիբերհարձակումների համար։ Ստեղծված NSO Group տեխնոլոգիան թույլ է տալիս հաճախորդներին, իմանալով միայն պոտենցիալ թիրախային հեռախոսահամարը, ներդնել Pegasus-ը հեռախոսի մեջ: Ընկերությունում պնդում են, որ համագործակցում են միայն կառավարությունների հետ եւ իրենց արտադրանքը չեն վաճառում անհատներին կամ ընկերություններին:
Փաշինյանն ինքը երկակի խաղ է սկսել ու չի էլ գիտակցում, որ ձեռք բերելով գաղտնալսող համակարգը վտանգում է պետական շահը։ Հարցի մյուս կողմն է, թե արդյոք Փաշինյանը գիտակցված է ձեռք բերել իսրայելական գաղտնալսման համակարգը, քանի որ, անկախ բովանդակությունից, ձայնագրությունները կարող են հայտնվել նաև թշնամու ձեռքում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պատերազմի օրերին նույն թշնամին ՀՀ-ի դեմ օգտագործում էր իսրայելական զենքեր, ԱԹՍ-ներ ու չէր թաքցնում դրա մասին, իսկ պատերազմից հետո համախոհներից զենքի առևտուր են իրականացնում։ Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ-ից ցանկացած տեղեկություն ստանալու համար ջանք ու գումար չեն խնայի։ Հարցը նրանում է, թե արդյոք Փաշինյանն այդ մասին չգիտի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ