ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևի սպառնալիքներն ու նոր պահանջներն ունեն հատուկ նպատակ՝ Հայաստանի հասարակության շրջանում խուճապ առաջացնել . Գառնիկ Դավթյան 09/27/2021 20:08 | ԼՐԱՀՈՍ
Ալիևը տեսնում է, որ ունենք ծնկաչոք վիճակում գտնվող իշխանություն, որը խաղաղություն է մուրում, հետևաբար այդ խաղաղություն մուրալն էլ ունի իր վճարման գինը, մասնավորապես՝ միջանցքի պահանջ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահն այսօր Հայաստանին նոր պատերազմով է սպառնացել և հայտարարել, թե իբր «իրենց համբերության բաժակը լցվում է», քանի որ Հայաստանը չի տալիս իր համաձայնությունը Զանգեզուրի միջանցքը բացելու մասով.
«Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերության բաժակը լցվում: Հետևաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները և գործել պատասխանատվությամբ»,- ասել է Ալիևը:
Փորձագետի խոսքով՝ Ալիևի այս հայտարարություններն ունեն հատուկ նպատակ՝ Հաստանի հասարակության շրջանում խուճապ առաջացնել և ստիպել, որպեսզի հասարակությունը համակերպվի իշխանության կողմից շատ այլ տարածքների զիջելուն:
Գառնիկ Դավթյանը շեշտեց նաև, որ Ալիևի սպառնալից հայտարարությունները նաև հայկական իշխանությունների միակողմանի խաղաղասիրական կոչերի հետևանք են.
«Խաղաղության թեզի ջատագովները, որոնք պնդում են, թե ադրբեջանցիների հետ պետք է խաղաղություն հաստատել, իմ կարծիքով, նրանք համարվում են ազգի թշնամի:
Այն հռետորաբանությունը, որն ադրբեջանցիներից է գալիս, այն ցուցադրական ծեծը, որը կազմակերպվել էր Սև լճի տարածքում հայ զինվորների նկատմամբ, նրանց ստորացնելը, դրանք տեսանկարահանելը և տարածելը, բոլոր այս գործողությունները վկայում են նրա մասին, որ թուրքի հետ հնարավոր չէ խաղաղություն, հատկապես՝ այս փուլում: Այս խաղաղության թեզի արդյունքում էլ գալիս է Ալիևի պահանջատիրական հայտարարությունները»,-ասաց զրուցակիցը և հավելեց՝ Ալիևը տեսնում է, որ ունենք «ծնկաչոք» վիճակում գտնվող իշխանություն, որը խաղաղություն է մուրում, հետևաբար այդ խաղաղություն մուրալն էլ ունի իր վճարման գինը, մասնավորապես՝ միջանցքի պահանջը:
Դիտարկմանը, որ 1994թ-ի Արցախյան պատերազմից հետո, երբ Հայաստանն էր հանդիսանում հաղթող կողմ, Ադրբեջանը խաղաղություն չէր խնդրում Հայաստանից, իսկ հիմա հայկական կողմի իշխանությունները մշտապես միակողմանի խաղաղության կոչեր են անում, փորձագետն ասաց.
«Ժամանակին մեր թերացումն է եղել, որ ավելի պահանջատիրական չենք եղել Ադրբեջանի մասով, հանդես ենք եկել ավելի շատ հաղթող պետության և գթասրտության դիրքերից, փորձել ենք հասկանալ թշնամու կոտրված վիճակը և շատ հարցերում ճնշում չենք գործադրել: Ալիևը լավ է գիտակցում, որ այս ողջ պատերազմը ծրագրած պարտություն էր Հայաստանի մասով, Փաշինյանից հետո ով էլ գա իշխանության, շատ փակագծեր են բացվելու և ժողովրդի մեջ այլևս պանիկա և պարտվող ոգի չի լինելու, դրա համար նա նպատակ ունի նման հայտարարություններով, հիշեցնելով նաև Ղարաբաղյան առաջին շարժումը, այն խմբերին, որոնք պայքարում են Հայաստանի համար ճնշել և թույլ չտալ, որ որևէ ուժ ձևավորվի ընդդեմ Ադրբեջանի»,-ասաց Գառնիկ Դավթյանը և ընդգծեց, որ խաղաղության միակողմանի կոչերը ավելի են ագրեսիվացնում հակառակորդի քայլերը և Ադրբեջանն ավելի է մեծացնում իր պահանջները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ