Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Պատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Չալաբյան 09/27/2021   11:35  |  Մեկնաբանություն

Պատերազմից մեկ տարի անց, պարզ են դառնում և նրա խորքային աշխարհաքաղաքական շարժառիթները, և այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը, մեկուսացնել այն իր հիմնական ռազմավարական գործընկերներից և արդյունքում անհավասար կռիվ պարտադրել հայկական բանակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։

«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Մեկ տարի է անցել այն ճակատագրական օրվանից, երբ մեր երկիրը հայտնվեց պատերազմի ճիրաններում։ Պատերազմի, որն իր մասշտաբներով ու կորստաբերությամբ գերազանցեց այն ամենն, ինչ դրան նախորդել էր, որը մտավ տառացիորեն մեր յուրաքանչյուրիս տան մեջ, և մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմը, և դրանից հետո։

Ոմանց կյանքում գուցե պատերազմից հետո էլ շատ բան չի փոխվել, բայց հասարակության այն մասի համար, որն ընդունակ է մտածել և վերլուծել, եկել է այն ցավոտ գիտակցությունը, որ այն ամբողջ իրականությունը, որը ձևավորվել էր 1994 թ․ հետո՝ ամուր սահմաններ, մարտունակ բանակ, անվտանգ ճանապարհներ, մեզ համար այլևս երաշխավորված չեն։ Պատերազմում կրած պարտության պատճառով մեր տարածքը կրճատվել է, սահմանները երկարել ու դարձել են ավելի խոցելի, բանակը ցավալի կորուստներ է կրել մարտի դաշտում, մի շարք ռազմավարական ճանապարհներ անցել են թշնամու վերահսկողության տակ, և մի քանիսին էլ այն շարունակում է հավակնել սպասվելիք սահմանազատման արդյունքում։ Ինչը թերևս ակնհայտ չի առօրյա կյանքում, բայց առավել ճակատագրական է՝ մեր երկիրը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, դարձել է խաղաքարտ տարածաշրջանային տերությունների կողմից մղվող բազմաչափ հակամարտության մեջ, որտեղ մեր բնակավայրերը և տարածքները ստվերային մեկ պայմանավորվածությամբ կարող են փոխանակվել Սիրիական Իդլիբում ինչ որ մի ճանապարհի, կամ Լիբիայում ինչ որ մի նավթահանքի հետ։

Պատերազմից մեկ տարի անց, պարզ են դառնում և նրա խորքային աշխարհաքաղաքական շարժառիթները, և այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը, մեկուսացնել այն իր հիմնական ռազմավարական գործընկերներից և արդյունքում անհավասար կռիվ պարտադրել հայկական բանակին։ Նույնիսկ այդ պայմաններում բանակը հերոսական կռիվ մղեց, և ռազմաճակատի մեծ մասում կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը, նրան պատճառելով ծանր կորուստներ։ Սակայն պատերազմները կռվում են ոչ միայն բանակները, այլ պետությունները, և նույնիսկ հերոսաբար կռվող բանակը չի կարող շրջել պատերազմի ընթացքը, եթե պետությունը, որպես ամբողջություն, այն տանուլ է տվել։ Իսկ մենք տանուլ էինք տվել այս պատերազմն այն պահից, երբ նրա մեջ բացահայտ ներքաշվեց Թուրքիան, առանց բավարար հակազդեցություն ստանալու Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոմիությունից՝ այն երեք հիմնական աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնք միասին կոչված էին ապահովել կայունությունը մեր տարածաշրջանում։ Արդյունքում, հայկական պետության ձախողումների համար մենք ծայրահեղ թանկ գին վճարեցինք՝ հազարավոր մարդկային կյանքերով, հսկայական կորսված տարածքներով, վիթխարի նյութական կորուստներով, և ամենակարևորը՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության կորստով։

Որքան էլ ծանր լինեն սակայն այս պատերազմի կորուստները, մենք պետք է գիտակցենք, որ այն չի ավարտվել, և մենք վաղաժամ թևաթափ լինելու իրավունք չունենք։ Թուրքիայի պանթուրքիստական ախորժակները միայն սրվել են այս պատերազմով։ Ադրբեջանը, ոգևորվելով սեփական անպատժելիությունից, ձգտում է Հայաստանի ռազմավարական տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ վերահսկողության, Արցախի ճակատագիրը ընդհանրապես անորոշ է։ Լավագույն դեպքում, մենք ունենք մի քանի տարվա հարաբերական դադար՝ վերականգնելու մեր ուժերը, և վերականգնելու նաև մեր տարածաշրջանում ընդհանուր ուժային հավասարակշռությունը, այլապես մեզ նոր պատերազմ է սպառնում, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Թշնամին այդ պատերազմին պատրաստվում է ամբողջ թափով՝ ամեն շաբաթ տարբեր զորավարժություններ է իրականացնում, մեծ ծավալի նոր սպառազինություններ է ձեռք բերում, նոր ռազմավարական ճանապարհներ է կառուցում, և պարբերաբար տարբեր սադրանքներով փորձարկում է մեր դիմադրողականությունը։


Մեզ այլ բան չի մնում, քան հակազդել թշնամու աճող ախորժակներին, ընդ որում հակազդել դրան բոլոր ճակատներով՝ վերակազմավորելով և ամրապնդելով մեր բանակը, արագ թափով զարգացնելով սեփական ռազմական արդյունաբերությունը, համատարած մարզելով մարտունակ տարիքի բնակչությանը, և ամրապնդելով Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավարերը՝ յուրաքանչյուրը վերածելով անառիկ ամրոցի։ Սեփական մարտական կարողությունների աճին զուգահեռ, մենք պետք է վերականգնենք հայկական պետության միջազգային հեղինակությունը, և ձևավորենք դաշնակցային հարաբերությունների այնպիսի համակարգ, որն արդյունավետ կհակազդի թուրք-ադրբեջանական տանդեմին, և այլևս թույլ չի տա, որ նրա ուժն անարգել ջարդվի մեր գլխին։ Դա ավելի քան իրատեսական է, հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ, և մենք այստեղ կարող ենք ստանձնել մեր արժանապատիվ դերակատարությունը, եթե արագ տեմպերով վերականգնենք մեր ուժերը, և դադարենք Թուրքիայից խաղաղություն մուրալ։

Պատերազմից մեկ տարի անց, մենք շարունակում ենք սգալ մեր անժամանակ հեռացած հերոս նահատակների համար։ Առաջնագծում կռվող մեր եղբայրներն իրենց կյանքով են վճարել մեր բոլորի ազատության և ապրելու իրավունքի համար։ Նրանց հիշատակի առաջ մեր պարքն է՝ այսուհետ ապրել և գործել այնպես, որ թշնամին այլևս չկարողանա անարգել խլել հայի կյանքը, հողն ու ազատությունը։ Պատերազմից մեկ տարի անց, խոնարհում եմ գլուխս մեր բոլոր հերոս նահատակների առաջ, և կոչ անում ապրողներին՝ կրկնակի-եռակի եռանդով կառուցել և պաշտպանել մեր բոլորիս հայրենիքը»,- գրել է Չալաբյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:27 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին
11:20 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց հերոս հայորդիների հիշատակին
11:13 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄեկ տարի անց դասեր չեն քաղվել. Պետականությանն ուղղված սպառնալիքները չեն վերացել. Մարուքյան
10:53 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
10:35 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկում է կարգավորել հարաբերությունները
22:26 26/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱտելությունը, թշնամությունը դարձան կոնկրետ քաղաքականություն՝ մեր միտքը, մեր հոգին, մեր կյանքը պղծելու համար. Բագրատ Սրբազան
18:59 26/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք, պետք է կանխենք Հայաստանի թրքացումը. Սաղաթելյան
16:27 26/09/2021  |  ՄեկնաբանությունՄեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Գեղամյան
15:15 26/09/2021  |  ՄեկնաբանությունՈվ գիտակցված մեր ճուտիկներին սպանեց թող վստահ լինի՝ դաժան է դատաստանը լինելու.զոհված զինծառայողի հայր
14:17 26/09/2021  |  ՔաղաքականՑավոք իշխանություններն առաջնահերթություն են համարել՝ պետության անվտանգությունն ապահովող սեփական բանակը հեղինակազրկելու և քանդելու գործընթացը. Օհանյան

Արխիվ

[]