Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Բացահայտվել են ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր 09/25/2021   17:58  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ ՀՀ ներմուծելու, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, տեղեկություններ ունենալով նաև, որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռնամուխ լինելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և արդյունքում նույն ընկերության ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին և այդ նպատակով հանցավոր արդյունքին հասնելու մեկ միասնական դիտավորությամբ, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ:

Ընդ որում, պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցնելով փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին՝ դրանում նշելով նաև ձեռք բերվող ապրանքը «երկրորդ կարգ» պահանջին համապատասխանելու վերաբերյալ նշում, որպիսի պայմանները հնարավորություն է ընձեռնել անտեսել օրացույցային ժամկետները և դրա արդյունքում ընկերության հետ կնքվել է հրթիռները 2,277,323,840 ՀՀ դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:

Շարունակելով իր գործողությունները՝ նույն պաշտոնատար անձը, չիրականացնելով ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար:

Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:33 24/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարային քայլերթով նշեցին Հայաստանի Հանրապետության անկախության տոնը (տեսանյութ)
15:02 20/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներն առևանգում են ՀՀ քաղաքացիներին, իսկ դատախազաքննչական մարմինները տոնական արձակուրդի մեջ են
11:43 20/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիների կողմից առեւանգված հայ երիտասարդները Գորիսի ռազմական ոստիկանությունում են
00:09 20/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը վերադարձրել է երկու քասախցիներին
16:37 19/09/2021  |  ՄեկնաբանությունԵվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է. Ավետիք Իշխանյան
12:16 19/09/2021  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔասախի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ
10:40 16/09/2021  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր.ԱԱԾ
16:49 06/09/2021  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական անփութության դեպք
23:15 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն իրավասու չէ լրատվամիջոցից պահանջել բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը. Թագուհի Թովմասյան
10:46 31/08/2021  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր.ԱԱԾ

Արխիվ

[]