ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ» 09/25/2021 08:53 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում պատվաստումների թեման կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ճիշտ է՝ ներկայիս պայմաններում պատվաստումը մնում է համավարակի դեմ պայքարի՝ գիտնականների կողմից առաջարկվող փաստացի միակ միջոցը, սակայն խնդիրը կապված է հայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված կարգի հետ, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում և ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։
Ըստ էության, առողջապահության նախարարությունն այնպիսի պայմաններ է ստեղծում աշխատողների ու գործատուների համար, որ պատվաստումն, ըստ էության, պարտադիր է դառնում։ Անվճար պատվաստման այլընտրանքը ամսվա ընթացքում երկու ՊՇՌ թեսթ հանձնելն է, որը մեր պայմաններում բավական թանկ է, իսկ մարդկանց եկամուտները Հայաստանում շատ ցածր են։ Մյուս կողմից էլ, եթե քաղաքացիները չեն պատվաստվում, ապա նրանք կանգնելու են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, կամ էլ գործատուն անընդհատ տուգանվելու է։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իրեն թույլ է տալիս հայտարարել, թե մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում:
«Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»,- ասել է նա, ինչը սոցցանցերում առավելապես որակվել է որպես հերթական ծաղր հանրության նկատմամբ: Բայց սա Փաշինյանն է, ուրեմն նման բաներից զարմանալ պետք չէ, նա միշտ է ծաղրում ժողովրդին: Մյուս կողմից՝ պատվաստման վերաբերյալ իշխանությունների այս պարտադրանքը իրավաբանական համայնքի տարակուսանքն է առաջացնում։ Նախ՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը համարվում է ոչ միայն հակաժողովրդավարական, այլև, ըստ իրավաբանական հանրության, հակասում է օրենքներին և Սահմանադրությանը։ Սակայն դա իշխանություններին ամենևին չի հետաքրքրում:
Ու դա զարմանալի չէ. այս իշխանությունները երեք տարի շարունակ հենց այսպիսի մոտեցումներով են առաջնորդվել՝ մեծամասամբ ուղղակի թքած ունենալով օրենքների ու օրինականության վրա, կարևորը իրականություն դարձնեն իրենց քաղաքական նպատակադրումները։ Մյուս կողմից էլ՝ առողջապահության նախարարի այս հրամանը, բժիշկներից շատերի կարծիքով, հիմնավորված չէ նաև մասնագիտական առումով։ Օրինակ՝ պատասխան չկա, թե ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը, որպեսզի վարակված և իմունիտետ ձեռք բերած մարդը պատվաստվի։ Մանավանդ, որ դեռ հստակ էլ չէ՝ բնական իմունիտետը ստեղծվածի հետ համատեղելու արդյունքում ինչ ազդեցություն կարող է առաջ գալ։
Բացի այդ, պատվաստումը երաշխիք չէ, որ դրանից հետո մարդիկ չեն վարակվելու կորոնավիրուսով։ Նույնիսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է խոստովանում, որ պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում։ Եվ այս առումով պատահական չէ, որ անգամ պատվաստման շատ բարձր տոկոս ունեցող մի շարք երկրներում համավարակի տարածումը ոչ միայն չի դադարել, այլև նոր թափ է ստացել։ Այդ դեպքում նաև հարց է առաջանում՝ եթե պատվաստված անձինք կարող են վարակվել ու վարակել, ապա ինչու նրանցից չի պահանջվում պատվաստվելուց հետո ՊՇՌ թեստ հանձնել։ Մարդիկ էլ կան, որոնց առողջական և այլ պատճառներով հակացուցված է պատվաստումը, ինչո՞ւ պետք է նրանց ևս պարտադրել պատվաստումը։ Մի խոսքով, բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը պարզապես չկա: Փոխարենը կա պարտադրանք ու վերջ...
Ու տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը առաջնորդվում է միայն առողջապահական կազմակերպություններին պատվաստման բարձր ցուցանիշ ներկայացնելու մոտեցումով, իսկ թե ինչ կլինի քաղաքացիների հետ, իշխանավորներին այնքան էլ չի հետաքրքրում։ Իսկ ինչո՞ւ հասանք այս վիճակին: Ամբողջ հարցն այն է, որ իշխանությունները ոչ միայն ամբողջովին տապալեցին կորոնավիրուսի դեմ պայքարը, այլև չեն կարողանում հանրությանը հստակ իրազեկել պատվաստման առավելությունների մասին։
Փոխարենը առողջապահության ոլորտի կառավարման պատասխանատուներն այնպիսի իրարամերժ տվյալներ են հայտնում համավարակի, դրա դեմ պայքարի ու պատվաստման մասին, որ մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի տեղեկատվության և ավելի շատ առաջնորդվում են միֆերով։ Եվ, ըստ էության, ստացվում է, որ հանրությանը գիտական հիմք ունեցող տեղեկատվությամբ զինելու, իրազեկելու ու պատվաստման հարցը մարդկանց որոշմանը թողնելու փոխարեն, իշխանությունները գործի են դնում հերթական պարտադրանքը, որի արդյունքում պատվաստումների քանակը ոչ միայն չի ավելանալու, այլև մարդկանց շրջանում հակառեակցիայի պատճառ է դառնալու, և նրանք հրաժարվելու են պատվաստվել։
Հ.Գ.- Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն արդեն առկա են»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․09.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ