ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն, որ Ալիևի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել, արդեն պարզ է. Ղազինյան 09/25/2021 18:08 | Մեկնաբանություն
Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Նույն օրը համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության կառուցման հարցերով տեղակալի հետ:
Առաջին հայացքից սովորական թվացող այս նորությունն իրականում կրում է լրջագույն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ենթատեքստ:
Բանը նրանումն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին 10 ամիսներին չէր դադարում կրկնել, որ Արցախի հարցն այլևս լուծված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, Արցախի կարգավիճակի հարց օրակարգում չկա:
Մինչդեռ երեկ նստելով բանակցությունների սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջավայրում Ալիևը խելոք ընդունեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք ունի, իսկ Արցախի կարգավիճակի հարցն օրակարգում է, ինչի համար, իհարկե, վաղ թե ուշ պետք է պատասխան տա իր քաղաքացիների առջև:
Հետաքրքիր էր Հայաստանի իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու դիրքորոշումը նշված հարցերի վերաբերյալ:
Վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանը՝ չխոսելով Արցախի կարգավիճակի մասին, չընդունելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի փաստը, հրաժարվելով այցելել Արցախ, առաջ մղելով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգը, փաստացի լրացրել և լիգիտիմացրել է Ալիևի որդեգրած այս կուրսը:
Սա իմ և հասարակության հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից որակվել է ազգային շահերի դավաճանություն, թշնամու շահերին ծառայելու և նրա օրակարգը սպասարկելու վարքագիծ:
Սակայն երեկ Փաշինյանի մոտ մտքի ճառագայթում տեղի ունեցավ և նա հանկարծակի հիշեց Արցախի կարգավիճակի կարևորությունը, հիշեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի մասին, հիշեց պատերազմի ընթացքում գործած հանցանքների մասին, ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին՝ չմոռանալով պտտեցնել արդեն որակազրկված «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» իր անշրջելի հանձնառության մասին:
Թե ինչով էր պայմանավորված Փաշինյանի այս 180 աստիճան տրանսֆորմացիան, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում, բայց այն, որ Ալիևի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել, արդեն պարզ է:
Այս տրամաբանության մեջ պետք է փնտրել Ալիևի նախօրեին արած Փաշինյանի համար խիստ վտանգավոր բացահայտումների պատճառները:
Եթե առաջիկայում չկարգավորվեն նրանց հարաբերությունները և Փաշինյանը չվերադառնա Ադրբեջանի շահերը սպասարկու իր ավանդական վարքագծին, մեզ սպասում են նոր, շատ ավելի լուրջ բացահայտումներ՝ օպերատիվ կապի» շրջանակներում ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների մասին:
Հ.Գ. Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնեմ. Ադրբեջանը վաղ թե ուշ ենթարկվելու է միջազգային շատ խիստ պատասխանատվության իր գործած հանցանքների ու սխալների համար: Եթե Հայաստանում շուտ փոխվի իշխանությունը և հաստատվի ազգային և պետական շահի վրա հիմնված իշխանություն, հաստատվի հայկական պահանջատիրության օրակարգ, այս պատասխանատվությունը վրա կհասնի շատ ավելի շուտ»,-գրել է Արթուր Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ