ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտոնյալը. Զինված խուլիգանության մեջ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանքն անցկացնում է քաղաքացիական հիվանդանոցում 09/24/2021 16:14 | ԼՐԱՀՈՍ
«Գռզո» մականունով հայտնի գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու որոշումը ձևական բնույթ է կրում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումից հետո կարճ ժամանակ անց նա «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և շուրջ երկու ամիս է, ինչ գտնվում է այնտեղ։
Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Սուքիասյանն այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, սակայն չմատնանշեց, թե երբ է տեղափոխվել։ Ըստ նրա՝ Սուքիասյանն ունի սրտային անբավարարություն, ողնաշարի ճողվածք և շագանակագեղձի ուռուցք, պետք է վիրահատվի, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ վիրահատության համար։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու մասին որոշում էր կայացրել։ Դատական նիստի ընթացքում բարձրացվել է նաև Սուքիասյանի առողջական խնդիրների հարցը, սակայն, այդուհանդերձ, դատարանը որոշել է երկարացնել կալանավորման ժամկետը։ Ի դեպ, հենց դատավոր Վաչե Մարգարյանն է եղել այն դատավորը, որն առաջին անգամ որոշում էր կայացրել Սուքիասյանին կալանավորելու մասին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։ Փաստաբան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով վիճարկվել է ինչպես հիմնավոր կասկածի առկայության, այնպես էլ՝ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Մասնավորապես, պաշտպանը նշեց, որ ի սկզբանե բարձրաձայնել է, որ Ռոբերտ Սուքիասյանի գործողություններում խուլիգանության հատկանիշներ առկա չեն, հետևաբար, ըստ փաստաբանի, խուլիգանության 4-րդ մասով հիմնավոր կասկած առկա չէ։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա փաստաբանը գտնում է, որ անձանց վրա ազդեցություն ունենալու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու խնդիր չկա։ Նրա խոսքով՝ գործում առկա են տեսագրություններ, որոնցում ամեն ինչ երևում է։ Բացի այդ, փաստաբանի դիտարկմամբ, քննությունն արդեն «կլորացված» է, քանի որ քննիչի կողմից դատարանին էին ներկայացվել հիմնական քննչական գործողությունների արձանագրությունը, այսինքն, արդեն անհրաժեշտ քննչական գործողություններն իրականացվել են։
«Ռոբերտ Սուքիասյանի կողմից առաջին իսկ օրվանից դրսևորած վարքագիծն էլ խոսում է նրա մասին, որ վարույթն իրականացնող մարմնին խոչընդոտելու որևէ վարքագիծ չի դրսևորել, հակառակը՝ ինքնակամ ներկայացել է, ներկայացրել է զենքը, հագուստները, ներկայացրել է, թե ինչ հանգամանքներում է արձակել կրակոցը։ Այս պայմաններում՝ այսքանից հետո մտածել, թե կարող է խոչընդոտել՝ անիմաստ է։ Խոչընդոտող լիներ, սկզբից կխոչընդոտեր՝ չէր ներկայանա, չէր ներկայացնի զենքը»,- նշեց փաստաբանը։
Հարցին՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո իր մասնակցությամբ հնարավո՞ր եղել է քննչական գործողություններ իրականացնել, փաստաբանը նշեց՝ որոշակի գործողություններ իրականացվել են՝ տեղում։ Իսկ թե ինչ գործողություններ են իրականացվել և արդյոք առերեսում եղել է, թե ոչ՝ փաստաբանը չմանրամասնեց՝ նշելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող հրապարակել, թե ինչ գործողություններ են եղել, ինչ ապացույցներ են հավաքում։
Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ եղել է օրինական հիմքով։ Այն եղել է պարգեւատրված զենք՝ Արցախի նախագահ կողմից։ Թե այդ ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգեւատրվել Գռզոյի եղբորը պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երեւանի կենտրոնում՝ ռազբորկայի ժամանակ։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի նա կալանքի տակ չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։
Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։ Նկատենք, որ սույն քրեական գործով տուժող կողմը ԱՄՆ քաղաքացիներ են եւ գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերեւս դա էլ հաշվի առնելով իշխանությունները որոշել էին Գռզոյի եղբորը ձեւականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չի գտնվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ