ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնջույքից հետո մասնակիցները ծեծել են զբոսնող զույգին, գարեջրի շշով հարվածել են կնոջ գլխին, ամուսնուն գցել գետնին, իսկ մեկ ուրիշը դանակահարել է միջամտողին 09/24/2021 16:33 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 9-ին Երևան քաղաքի Արագածի փողոցի տներից մեկում խնջույք է տեղի ունեցել: Ժամը 22:00-ի սահմաններում խնջույքի մասնակիցներից երկուսը, գարեջուր գնելու նպատակով, դուրս են եկել տանից: Ճանապարհին վիճաբանություն է սկսվել փողոցում զբոսնող, նույն թաղամասի բնակիչներ, ամուսնական զույգի հետ՝ շան հաչելու պատճառով, որի ընթացքում երիտասարդներից մեկը գարեջրի շշի պարունակությունը լցրել է շան վրա:
Արժանանալով շան տիրոջ դիտողությանը՝ երիտասարդները, չնչին շարժառիթով, խուլիգանական մղումներից ելնելով, իրենց անձի գերակայությունն ընդգծելով, խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքերով հարվածելով նրա դեմքին ու գցելով գետնին:
Այդ ընթացքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով շենքի բակ են մտել խնջույքի այլ մասնակիցներ ևս և խմբի կազմում շարունակելով տղամարդու նկատմամբ բռնություն գործադրել՝ հայհոյել են, ինչին միջամտել է վերջինիս կինը՝ փորձելով հանդարտեցնել ամուսնուն ծեծի ենթարկող անձանց, սակայն երիտասարդներից մեկը գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նշված միջադեպին մասնակից են դարձել նաև նույն ժամանակ և նույն փողոցի մեկ այլ տանն անցկացվող խնջույքի մասնակիցներ ևս, որոնցից մեկը, միջադեպի աղմուկ-աղաղակի և ավտոմեքենայի արգելակման բարձր ձայնը լսելով, կարծել է, թե վրաերթ է տեղի ունեցել, և այդ մասին հայտնել է ներկաներին:
Լուրը լսելուն պես՝ խնջույքի մասնակիցներն իջել են բակ, որտեղ նրանցից մեկը, տեսնելով, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ընկերն ուզում է մոտենալ բակում հավաքվածներին, փորձել է կանխել, խոչընդոտել նրա առաջխաղացումը, սակայն նա, իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածել է իր գործողությունները խոչընդոտողի կրծքավանդակի ձախ հատվածին: Այս կերպ հաղթահարելով արգելքը՝ տղամարդը մոտեցել է վիճաբանողներին ու խմբի կազմում բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ վիճաբանությունը հանդարտեցնողների նկատմամբ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է երկու անձի՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, վիճաբանել է ներկաների հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների նկատմամբ՝ հայհոյել են, վախի մթնոլորտ ստեղծել, գարեջրի շշեր են նետել շենքի բակ իջած անձանց ուղղությամբ, վնասել բակում կայանված «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից վերցնելով փայտե մահակը, հարվածել է իրենց նկատմամբ բռնություն գործադրող անձանցից մեկի դեմքին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ