ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով 09/24/2021 14:02 | Վերլուծություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հոդվածի երկորրդ մասը.
«Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Կարո՞ղ ենք վեր կանգնել մեղավորության նեղ շրջանակից։
Մեղավորի կամ մեղավորների ու նրանց մեղքի բաժնի որոշումը քաղաքական և իրավական այլ պրոցես և այլ գործիքակազմ է ենթադրում։ Դա չի լինելու ԱԺ-ում, դա չի լինելու հանձնաժողովում։
Մենք պետք է ժամանակի բավականին երկար հատվածի համար որպես պետություն հասկանանք մեր սխալները։ Դրանք չեն եղել մեկ օրում, չեն եղել մեկ ոլորտում, չեն եղել անսպասելի, չեն եղել մակերեսային։
Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու։
Եթե սա չարվի, ապա թեման կդառնա ընդամենը կաբինետային քննարկման առարկա, որից իշխանությունը դարձյալ կարող է հաղթող դուրս գալ, ինչպես հունիսի 20 –ի ընտրություններից։ Բայց պետությունը դրանից ոչ մի կերպ չի շահելու։ Ինչ-որ մի սենյակում իշխանությունը կհաղթի ընդդիմությանը։ Հետո՞ ինչ։
Ազգային խայտառակություն է, երբ երկրի ողջ իրականությունը և ընթացքը փոխած ծանր պատերազմից ու պարտությունից հետո հասարակությանը չի անում հարցադրումներ։ Խայտառակությունը մի կողմ. ապագայի համար խիստ վտանգավոր է այսօր չտալ հարցեր ու չանել հետևություններ։
Եթե մենք չենք ուզում հասկանալ խորքային սխալները, ինչպե՞ս ենք հետևություններ անելու։ Ինչպե՞ս ենք գալիք փուլերում դրանցից խուսափելու։ Եթե նույնիսկ պատերազմի հավանականությունը նվազի, ու իրոք գա խաղաղության դարաշրջան, ապա այս տարածաշրջանում խաղաղությունը խիստ մրցակցային ու խիստ ռիսկային է՝ բազմաթիվ նրբությունների վրա հիմնված։ Եթե մենք չունենանք հասարակական, ազգային կոնսենսուսի հիման վրա մշակված կարմիր գծեր, սկզբունքներ, ապա խաղաղ դարաշրջանում մեր կորուստները կարող են լինել նույնքան շոշափելի։
Իշխանությունը օբյեկտիվորեն՝ տեխնիկական կողմում, ուժեղ է. նա ԱԺ-ում մեծամասնություն է։ Պարզվեց, որ ավելի ճկուն է և արագ է որոշումներ կայացնում։
Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։
Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
Դրա համար պետք է գտնել ճիշտ բովանդակային ձևակերպումներ, որոնք հասարակությանը կներքաշեն պրոցեսի մեջ։ Պետք է գտնել աշխատանքային ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։ Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ»։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ