ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործոններ, որոնք դեռ... գործում են. «Փաստ» 09/23/2021 10:19 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր հայտնի ռազմական փորձագետներ և վերլուծաբաններ (ռուս, ուկրաինացի և այլ ազգությունների) հաստատապես նշում էին, որ պատերազմը կարող է տևել առավելագույնը 20-30 օր, քանի որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ռազմական, տնտեսական, մարդկային և այլ ռեսուրսները չեն կարող բավականացնել ավելի երկարատև պատերազմ վարելու համար: Սովորաբար նման մասնագետներն իրենց կանխատեսումներում չեն սխալվում, մանավանդ հաշվի առնելով նաև այն, որ այդ հարցում բոլորն էին համակարծիք:
Բայց պատերազմը շարունակվում էր ու ձգձգվում: Մի՞թե նրանք սխալվում էին: Իրականում, ամենայն հավանականությամբ, ո՛չ: Եթե փորձենք վերհիշել այդ պատերազմի դաժան օրերը, ապա կարող ենք արձանագրել, որ պատերազմի կեսերից սկսած՝ այլևս չեն եղել խոշոր միավորումների մոտորացված հարձակումներ և հակահարձակումներ, Ադրբեջանը սկսել էր խորանալ Արցախի տարածք մանր դիվերսիոն խմբերով, իսկ հակահարձակումներ, չգիտես ինչու, չկային: Պատերազմի վերջին տասնօրյակում անգամ իջել էր ադրբեջանական ԱԹՍ-ների ակտիվությունը, որը որոշները փորձում էին բացատրել հայկական ՌԷՊ և ՀՕՊ համակարգերի հակազդմամբ, որոշները՝ վատ եղանակային պայմաններով: Իհարկե, չի կարելի բացառել այդ ամենը, բայց իրականում ամենահավանականն այն է, որ արդեն իսկ եղել է նման զենքի, ինչպես նաև ընդհանուր սպառազինության և մարդկային ռեսուրսների պակաս:
Այո՛, փորձագետները չեն սխալվել, ամեն ինչ ճիշտ էր: Ուղղակի եղել է անկանխատեսելի մի քանի գործոն: Առաջին հերթին փորձագետները անգամ երազում չէին կարող կանխատեսել, որ Հայաստանի ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հանձնում է Արցախը՝ հետագայում ճանապարհային շրջափակումը վերացնելու համար, որը ներկայիս վարչապետի հոգևոր ուսուցչի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սևեռուն գաղափարն էր, ինչի սնանկ լինելը ժամանակին հաստատել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիների տնտեսական զարգացմամբ (պատճառահետևանքային կապ. ներկայումս իշխանությունների կողմից ամենաքննադատվողը և «դատվողը» հենց Քոչարյանն է): Երկրորդ՝ անկանխատեսելի էր, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմի վարման ղեկավարությունը կհանձներ երրորդ երկրին՝ Թուրքիային:
Հավանաբար բոլորն են հիշում, թե ինչպես հենց պատերազմի սկզբից մի քանի օր անց անհետացավ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը և հայտնվեց միայն պատերազմից հետո: Իրականում, հավանաբար, նա երկրի ղեկավարությանը հայտնել էր իր կարծիքը արձանագրվող զոհերի և վարվող պատերազմի նպատակահարմարության մասին (եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի 5 տարվա ընթացքում Ադրբեջանը տվել է մոտ 20000 զոհ, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ այդ թիվը մոտ 15000 է, որի հիմնական մասը եղել է հենց պատերազմի առաջին օրերին՝ պաշտպանական գիծը ճեղքելիս): Արդյունքում Ալիևը բանակի կառավարումը ամբողջությամբ հանձնել էր թուրք գեներալներին, որոնց համար ադրբեջանցի «շեհիդները» եղել են «թնդանոթի միս», իսկ պատերազմը՝ ընդամենը փորձառության ձեռքբերում:
Ցավոք, նրանք արդյունքում հաջողել են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ներկայումս էլ թաքցնում է իր զոհերի իրական թիվը, իսկ պատերազմի գլխավոր «Ալեքսանդր Մակեդոնացի» ներկայացնում է հենց իրեն՝ մինիսուլթանին, որը, ենթադրաբար, կրծքով է փակել հայկական կրակակետերը, այն էլ՝ մի քանի անգամ: Հենց այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այն ամենը, ինչ տեղի է ունենում ներկայումս սահմաններին, շարունակում է վնասված վինիլային սկավառակի պես անընդհատ կրկնել երգի նույն հատվածը՝ բացե՛նք սահմանները:
Այն զգացողությունն է, որ սահմանների բացումը այն անմահության դեղահաբն է, որն ինչպես բարգավաճում, լուսավորում, հզորություն և պատիվ կբերի Հայաստանին, այնպես էլ կստեղծի հայկական մինիթագավորություն՝ ի հակակշիռ Ադրբեջանի մինիսուլթանության: Իսկ պատերազմի արդյունքի վրա ազդած գործոնները հիմա էլ գործում են՝ Ադրբեջանի բանակի «ստվերային ղեկավարները» թուրք գեներալներն են, իսկ Հայաստանի ղեկավարությունը հանձնում է հայկական հողերը: Արդյո՞ք ունակ ենք մենք չեզոքացնել այս գործոններից մեկը, որը, ցավոք, ժամանակին չարեցինք: Իհարկե՛: Հարցը միայն այն է, թե ինչպես և ումով...»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23․09.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ