ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին մարզպետարանում ծեծի ենթարկելու գործով վարույթը կասեցվել է. Քննիչը ապացույցներ չի կարողացել գտնել՝ մեղադրյալ ներգրավելու համար 09/23/2021 16:09 | ԼՐԱՀՈՍ
Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Որպես հիմք մատնանշվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի՝ գործով վարույթը կասեցվում է, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ շուրջ 3 ամիս տևած նախաքննության ընթացքում սպառել է նոր ապացույցներ ձեռքբերելու բոլոր միջոցները և չի հաջողվել հավաքել բավարար ապացույցներ՝ ծեծին ենթադրաբար առնչություն ունեցող մարզպետարանի աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Արսեն Տիտանյանի փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաքննության ընթացքում Տիտանյանը մանրամասն ցուցմունք է տվել՝ նշելով իրեն ծեծի ենթարկած անձանց անունները։ Իր ցուցմունքում նա մատնանշել է Լոռու մարզպետի, ինչպես նաև նրա անմիջական ենթակաների անունները, որոնք հարցաքննության ընթացքում հերքել են իրենց առնչությունը, նշել՝ ոչնչից տեղյակ չեն և, թեև առկա են եղել էական հակասություններ տուժողի ու մարզպետարանի աշխատակիցների ցուցմունքների միջեւ, սակայն քննիչն առերես հարցաքննություն չի իրականացրել։ Ամենայն հավանականությամբ քննիչը հարցաքննել է մարզպետի ենթականերին վկայի կարգավիճակով, սակայն՝ կասկածանքի շուրջ, ուստի, վերջիններս օգտվել են ցուցմունք չտալու իրենց իրավունքից և հրաժարվել առերես հարցաքննությունից։
Փաստաբանի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում քննիչն առգրավել է նաև տարածքում տեղադրված տեսախցիկները, որոնցում կոշտ սկավառակներ չեն եղել, տեսախցիկները միջադեպի վերաբերյալ ոչինչ չեն արձանագրել։
Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարություն է տրվել՝ անձանց շրջանակը պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել։ Շխիմյանը պարզաբանեց՝ քննիչի կողմից վերջնական որոշում դեռևս չի կայացվել՝ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ, պարզապես կասեցրել է վարույթը և հանձնարարություն է տվել՝ ծեծին մասնակից ենթադրյալ անձանց շրջանակը պարզելու համար։
Այդուհանդերձ, տուժող կողմը կքննարկի նաև գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վիճարկելու հարցը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արսեն Տիտանյանը ճանաչվել է որպես տուժող։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
- 01/27/2025 11:01 Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 12:48 Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet»-ում. տուժածը կին է
- 01/27/2025 10:54 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
- 01/27/2025 10:37 Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենան և բեռնատարը․ կա զոհ և տուժած
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում