ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ հասկանում՝ ինչու՞ է մեր իշխանությունը շարունակում պաշտպանել ադրբեջանական շահը և անընդհատ ադրբեջանական գործողություններն արդարացնել.Թագուհի Թովմասյան 09/23/2021 16:12 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում կյանքը չի կարող անվտանգ լինել: Մարդիկ դժվարություններ ունեն իրենց ապագան այդ հատվածներում կառուցելու հարցում, մարդիկ ուղղակի անվտանգ միջավայր են ուզում, իսկ այդ միջավայրը մենք չունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում խոտհարք են այրել, իսկ դրանից առաջ էլ ադրբեջանցիները հափշատել էին գյուղացիների անասունները.
«Ստացվում է, որ մարդիկ անասուն չունեն, հիմա էլ խոտ չունեն, որ անասունների ձագերին կերակրեն: Ես Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հարց տվեցի վարչապետին սրանց փոխհատուցման վերաբերյալ, սակայն ուղիղ պատասխան այդպես էլ չստացա: Մարդիկ իրենց կամքից անկախ կորցրել են եկամտի միակ աղբյուրը, նրանք հիմա զրկված են նաև անասնապահություն իրականացնելու իրավունքից, ի՞նչով ապրի գյուղացին»,-ասաց Թովմասյանը:
Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից անցակետ տեղադրելուն, պատգամավորն ասաց, որ անհասկանալի է, թե ի՞նչ իրավակարգավորմամբ, միջազգային կամ բանավոր ի՞նչ պայմանավորվածությամբ է Ադրբեջանակն զինուժը վերահսկողություն սահմանել Գորիս-Կապան ավտոճանապարհին.
«Որևէ փաստաթղթում մենք չենք տեսնում դա:Իշխանության ներկայացուցիչները վկայակոչում են քարտեզներ, թե իբր դրանց հիման վրա է ադրբեջանական զինուժը ներխուժել մեր տարածք և դա իրենց տարածքն է, ես չեմ կարողանում հասկանալ , թե ինչու՞ է հենց այդ մի քարտեզը վերցվում որպես օրինակ, իսկ այն քարտեզները, որոնք մեր օգտին են, դրանք կիրառության մեջ չեն դրվում»,-ասաց Թովմասյանը և հավելեց.«Ես չեմ հասկանում՝ ինչու՞ մեր է իշխանությունը շարունակում պաշտպանել ադրբեջանական շահը և անընդհատ ադրբեջանական գործողություններն արդարացնել: Կառավարությունը առաջանահերթ պետք է հաշիվ տա իրեն, թե ինչո՞ւ է նման իրավիճակում անում սխալներ, որոնք նույնիսկ երկար տարիներ հետո, որպես Հայաստանի Հանրապետություն, չենք կարողանալու շտկել, քանի որ ճակատագրական սխալներ են»:
Պատգամավորը նաև անհեթեթ որակեց ԱԱԾ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ քաղաքացիները Գորիս-Ճանապարհ ավտոճանապարհով երթևեկելիս մոլորվել են.
«Ես դրա իմաստը չհասկացա: Դա ուղիղ ճանապարհ է, անհնար է այդտեղ մոլորվել, նշանակում է՝ քեզ պետք է կանգնեցնեն, առևանգեն, հետևաբար, ծաղրել ողջ հասարակությանը և ասել, թե մոլորվել են, սա լուծում չէ, որպես ԱԱԾ նրանք պարտավոր են մեր անվտանգությունն ապահովել, այլ ոչ թե ադրբեջանական զինուժի գործողություններն արդարացնել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ