ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյանի կազմով ԲԴԽ-ն չի կարող օրինական դատարան լինել դատավորների համար, խախտվում են դատավորների արդար դատաքննության իրավունքը. «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ 09/23/2021 17:11 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը կվիճարկվի Սահմանադրական դատարանում։ Սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է ՍԴ։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը՝ , ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրում է։ Դրույթն ուսումնասիրելու դեպքում, կարծես թե, բավականին հստակ է և պետք է ենթադրի, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, կարծես թե, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։ Վարդևանյանը նշեց, որ վերլուծվել է Սահմանադրության համապատասխան հոդվածները, որոնք վերաբերում են ԲԴԽ կազմավորմանը և գործունեությանը, մասնավորապես, Սահմանադրության 174-րդ հոդվածում կրկին բառացիորեն նշված չէ, որ ԲԴԽ անդամներից դատավոր անդամները չեն կարող գերազանցել 65 տարեկան տարիքային շեմը, նույնը նշված չէ նաև ԲԴԽ ոչ դատավոր անդամների դեպքում, սակայն, ուսումնասիրելով ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու լիազորությունը, ունենում ենք իրավիճակ, որ դատավորներն անհավասար պայմաններում են հայտնվում՝ ցանկացած այլ ֆիզիկական անձից՝ նման իրավիճակում։
«Ցանկացած ֆիզիկական անձ կարող է ակնկալել, որ եթե իր նկատմամբ ներգործություն պետք է տեղի ունենա, ապա դատավորը չի կարող գերազանցել 65 տարեկանը։ Դա ունի տարբեր պատճառներ, ի վերջո, հենց Սահմանադրությամբ է նախատեսված, որ դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը։ Նույն Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ դատավորները կարող են պաշտոնավարել մինչև 70 տարին լրանալը։ Այդ տարիքային վերին շեմերը տրամաբանություն ունեն, ամեն դեպքում, Սահմանադիրը դա նախատեսում է։ Ինչպե՞ս կարող է լինել, որ դատավորի դեպքում, երբ իրեն են կարգապահական պատասխանատվության ենթարկում, չունենա այն նույն հավասար պայմանները, ինչ ցանկացած այլ անձ, այն է՝ ունենալ իր առջև դատարան, որն, օրինակ, 65 տարին լրացած չէ»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ այս հիմնավորումների համակցությամբ հստակ ներկայացվել է, որ առաջանում է սահմանադրականության խնդիր՝ և՛ որոշակիության, և՛ հավասարության, և՛ դատավորների արդար դատաքննության տեսանկյունից։
Այլ խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանի կազմով ԲԴԽ-ն չի կարող օրինական դատարան լինել դատավորների համար, Ջհանգիրյանի կազմով՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունների քննությամբ խախտվում են դատավորների՝ արդար դատաքննության իրավունքը։
Բացի այդ՝ Վարդևանյանը հիշեցրեց նաև Սահմանադրական դատարանի համապատասխան՝ ՍԴՈ-1488 որոշումը, որը վերաբերում է ԲԴԽ-ի կողմից դատավորի լիազորությունների դադարեցման որոշմանը, որի շրջանակներում ՍԴ-ն ծավալուն որոշում է ընդունել, որում վերլուծվել է ԲԴԽ լիազորությունները, կարգավիճակը, ոչ դատավոր և դատավոր անդամների կարգավիճակը։
«ՍԴ-ն այդ որոշման մեջ անդրադարձ է կատարել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածին և բառացիորեն նշել, որ դատավոր և ոչ դատավոր ԲԴԽ անդամների վրա տարածվող սահմանափակումները նույնական են գրեթե »,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն նախկինում արդեն որոշակիորեն պատասխանել է այդ հարցին և հիմա ժամանակն է ավելի հստակեցնելու այդ հանգամանքը։
Ինչ վերաբերում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրության հարցին, քանի որ վերջինիս 65 տարին ևս լրացած էր, Վարդևանյանը նշեց, որ ՍԴ-ին հասցեագրված դիմումում այդ հանգամանքը ևս վերլուծվել է, Գագիկ Հարությունյանի ընտրությունը տեղի է ունեցել ոչ թե Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի ընդհանուր կանոնների, այլ՝ անցումային դրույթի հիման վրա։
Վարդևանյանը նկատեց՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ ԲԴԽ անդամները պաշտոնավարում են 5 տարով, մինչդեռ, ԲԴԽ առաջին կազմում եղել են ԲԴԽ անդամներ, որոնք ընտրվել են 3 տարի ժամկետով պաշտոնավարելու կարգավիճակով, ինչը ևս անցումային դրույթով պայմանավորված։
«Անցումային դրույթները մեկանգամյա օգտագործման դրույթներ են։ Անցումային դրույթը որոշակիորեն ճկունություն էր տվել, սխալ էր, թե ոչ՝ հիմա այդ հարցը չեմ բարձրաձայնում։ Անցումային դրույթը վերաբերում էր բացառապես ԲԴԽ առաջին կազմին, Գագիկ Ջհանգիրյանն այլևս ԲԴԽ առաջին կազմի մեջ չէր, որը ձևավորվում էր անցումային դրույթի հիման վրա»,- նշեց Վարդևանյանը։
Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման հարցի իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից, որը նախ դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, իսկ ԲԴԽ-ի կողմից դիմումը մերժելուց հետո Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան։ Բացի այդ՝ Պետրոսյանը նշված հարցը բարձրացրել է նաև ՍԴ-ում, սակայն դիմումը վարույթ չի ընդունվել այն պատճառաբանությամբ, որ այս վեճը վերացական սահմանադրական վերահսկողության առարկա է, իսկ ԱԺ դիմումները հենց վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում են ներկայացվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից