ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեք տարի նպատակաուղղված քայքայել են մեր պետականությունն ու մեր դիմադրողականությունը. «Փաստ» 09/23/2021 10:27 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Յուրաքանչյուր երկրի համար Անկախության տոնը յուրահատուկ օր է։ Սակայն հայության համար անկախությունը մի առանձնահատուկ նշանակություն ունի։ Ճիշտ է՝ պատմության ընթացքում հայ ժողովրդին հաջողվել է կերտել իր պետականությունը, սակայն օտար նվաճողների հորդաների հարձակումների արդյունքում մենք պարբերաբար կորցրել ենք այն։ Եվ հայկական պետականությունը հնարավոր է եղել վերականգնել միայն մեծ զոհողությունների և պայքարի արդյունքում։
Նույնը վերաբերում է նաև մերօրյա Հայաստանի Հանրապետությանը, որի արմատները սերում են Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանից, երբ ցեղասպանության ենթարկվելուց հետո հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր պետականությունը վերականգնելու համար։ Միաժամանակ պատմությունը ցույց է տալիս, թե պետականության կորուստն ընդհանրապես ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայության համար, ուստի այլ տարբերակ, քան մեր այսօր ունեցած պետությունը ամեն գնով փայփայելն ու զարգացնելն է, չկա։ Եվ այս առումով իրոք խորհրդանշական էր, թե ինչ պայմաններում նշեցինք Հայաստանի անկախության 30-ամյակը։
Պետք է ընդունել, որ 30 տարին հսկայական ժամանակաշրջան է ներկայիս արագ զարգացող աշխարհում, բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ, ի վերջո, մսխվեցին տարիների ջանքերի արդյունքում մեր պետության զարգացումն ու Արցախյան հաղթանակները։ Մյուս կողմից էլ՝ հարց է, թե Հայաստանն այսօր իրական անկախություն ունի՞, թե՞ ոչ, քանի որ անկախության գլխավոր հատկանիշներից են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն հակառակորդի զինված ուժերն արդեն ամիսներ շարունակ գտնվում են մեր տարածքում, և Հայաստանն անգամ ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները։
Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանի պետականության թուլացման արդյունքում է, որ հակառակորդն այնքան է լկտիացել, որ մի սադրանքից անընդմեջ անցնում է մյուսին։ Ալիևը սկսել է պարբերաբար հոխորտալ, թե իրենց է պատկանում Զանգեզուրը, Սյունիքն ու Երևանը, որտեղ շուտով վերադառնալու են։ Հենց այս տրամաբանության ներքո է, որ Գորիսից Կապան գնալն արդեն դարձել է լուրջ փորձություն։ Ստացվում է, որ իրապես անկախության հռչակումից 3 տասնամյակ անց մենք արդեն կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Սակայն մեր ներկայիս ծայրահեղ իրավիճակը պատահականության արդյունք չէ։
Ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում։ Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման 3 տարվա ընթացքում նպատակաուղղված քայքայել են մեր պետականությունն ու մեր դիմադրողականությունը։ Արդյոք պատահականությու՞ն էր, որ իշխանափոխությունից հետո «քայլականները» հայտարարում էին, թե իրենց «հեղափոխությունն» ավելի մեծ հաղթանակ է, քան Արցախյան հերոսամարտը, իհարկե, ոչ։ Իշխանությունները բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծեցին պետականության հիմքերը էրոզիայի ենթարկելու համար։
Դրան զուգահեռ՝ նրանք թիրախավորեցին մեր ազգային հիմնասյուները՝ լեզուն, ընտանիքը, կրոնը և բանակը։ Անկախության հռչակումից ի վեր մեր ունեցած նվաճումներն արժեզրկվեցին ու հողին հավասարեցվեցին։ Այդ ամենի արդյունքում է, որ Արցախյան ազատամարտի հերոսները ներկայացվեցին որպես շարքային «թալանչիներ» ու հետապնդումների ենթարկվեցին։ Իրական փոփոխություններին ու զարգացմանը փոխարինեցին շոուներն ու լայվերը։ Եվ այդ ծխածածկույթի ներքո մարդկանց թվում էր, թե իրենք ապրում են երջանիկ և անվտանգ Հայաստանում։ Բայց կարճ ժամանակ անց իշխանությունների փչած փուչիկը պայթեց, իսկ ժողովուրդը ձեռնունայն և միայնակ մնաց առկա սպառնալիքներին ու ողբերգությանը դեմ հանդիման։ Բայց հարցն այն է, որ այսքանից հետո էլ Փաշինյանը ձևացնում է, թե ազգային աղետ տեղի չի ունեցել, ու փորձում է ապագայի շուրջ նոր երևակայական շղարշ հյուսել, թե իբր մուտք ենք գործում խաղաղության ժամանակաշրջան, տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիները կբացվեն, թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր կանենք, ու Հայաստանը կբարգավաճի։ Հենց այս տրամաբանության ներքո էր կազմված Անկախության տոնի առիթով Փաշինյանի ելույթը։
Ընդ որում, նա փորձում էր հույս ներշնչել, թե պատմության մեջ այնպես չէ, որ պարտությունը միշտ պարտություն է դառնում, իսկ հաղթանակը՝ հաղթանակ։ Բայց նույնիսկ անհնար է պատկերացնել, թե գործող իշխանությունների պարագայում ինչպե՞ս կարող է կապիտուլ յացիան վերածվել հաղթանակի, երբ անգամ թշնամին է զարմացած իր ցնցող հաջողություններից ու իրեն թվում է, թե Հայաստանը անվերջ պետք է զիջումներ անի։ Մի՞թե մի երկրի ղեկավար, որը հայտարարում է, թե հպարտ է իր երկրի կրած պարտությամբ, երբևէ կարող է պետությանը դեպի հաղթանակներ առաջնորդել։ Ի դեպ, Անկախության օրվա հիպնոտիկ գունագեղ շոուի իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, թե հաղթանակ ասելով՝ ընդամենը նկատի ունի հուսահատությանը, ճակատագրին, մահվանը, անելանելիությանը հաղթելը: Ուրեմն, եթե հակառակորդին չես հաղթում, այլ փորձում ես համակերպվել պարտության հետ, ուրեմն նշանակում է, որ Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է։ Եվ այս համատեքստում է, որ Փաշինյանի իշխանությունը դարձել է պարտության խորհրդանիշ և հայությանը առաջնորդում է դեպի նոր պարտություն։ Եթե թույլ տանք...»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23․09.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ