ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սքեյթ-պարկ՝ նոր շունչ առնող Օղակաձև զբոսայգում 09/22/2021 12:54 | ԼՐԱՀՈՍ
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Մենք այս սքեյթ պարկին սպասել ենք մոտ ութ տարի, սրանով Հայաստանում սքեյթբորդինգը նոր էջ է բացելու նոր մակարդակի է հասնելու: Սա մեզ հնարավորություն կտա ունենալ մրցունակ սքեյթբորդինգ: Այստեղ կարող ենք արդեն կազմակերպել մրցումներ ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև ամբողջ աշխարհի, այսինքն՝ կարող ենք հյուրեր ընդունել»,- նշում է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը:
Շուրջ 5000 քառակուսի մետր հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն ստանձել է Ուկրաինայի հայերի միությունը: Սա համայնք-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է: Ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարի, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր կնքեց նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով: Կկիրառվի էներգախնայող քաղաքականություն. կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ ԼԵԴ համակարգի և արևային պանելների օգտագործմամբ:
«Նոր՝ զրոյական կետից ոռոգման ցանց, կոյուղագիծ, ջրագիծ, հոսանքի մալուխների տեղափոխություն, գազատարներն իջեցրել ենք հողի տակ և բետոնային հսկայական աշխատանքներ է իրականացվել: Հինգ սրճարան է ապամոնտաժվել, որոնք չէին շահագործվում և աղբավայրի էին վերածվել»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Նախագիծը կյանքի կոչելու գործում մասնագետները ցուցաբերել են համալիր մոտեցում. սքեյթ -պարկը նախատեսված է նաև հեծանիվ, անվաչմուշկ և ինքնագլոր քշելու համար:
«Միտքն այն է, որ ամեն մեկը գտնի իր հատվածը՝ ինչպեսև ի սկզբանե մտածել էինք: Սքեյթ քշում են ամեն տեղ, որտեղ հնարավոր է, դրա համար հարկավոր են հարթ, թեք տարածքներ, ինչպես նաև բեկված տարածքներ. փորձել ենք այստեղ ստանալ, բայց քանի որ առաջինն է, կտրուկ հատվածներ չենք կառուցել, որովհետև թող այս մարզաձևը դեռ ձևավորվի: Մոտեցել ենք որպես լանդշաֆտային դիզայնի, որ տեսքով էլ մեղմ լինի»,- նկատում է նախագծի ճարտարապետ Արմեն Շատվորյանը:
«Տարիներ առաջ սքեյթբորդինգը Հայաստանում դեռ զարգացում չուներ և շատ քիչ մարդիկ էին դրանով զբաղվում, իսկ հիմա օրեցօր մեծանում է նրանց թիվը, նամանավանդ, որ մարզաձևն արդեն պաշտոնապես դարձավ օլիմպիական: Ու ճիշտ պահին այս պարկը կառուցվեց, որովհետև կան հեռանկարային քշողներ, որոնք կարող են մարզվել ու, ինչու ոչ, մրցումներին մասնակցեն ու մեդալներ բերեն Հայաստան»,- ասում է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի փոխնախագահ Շիրազ Խաչատրյանը:
Արդեն համայնքի միջոցներով նախաձեռնվեց նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող այգին բերվում է նոր տեսքի: Ընդհանուր առմամբ բարեկարգվում է շուրջ 16000 քմ տարածք:
«Սա Օղակաձև զբոսայգու այն հազվադեպ հատվածներից էր, որտեղ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք ստանալ անտառապատ տարածք և քաղաքապետարանն իր միջոցները կենտրոնացրեց այս մասի վրա: Մենք մի հրաշալի վայր ենք ստանում արդեն և, կարծում եմ, շատ մոտ ժամանակներս մեր քաղաքացիների համար ամբողջ ծավալով կբացենք այգու այս հատվածը», -նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
Հիմնանորոգման ծրագրով հանգստի գոտին ապահովվել է ոռոգման ու արտաքին լուսավորության նոր համակարգով, բարեկարգվել են ճեմուղիներն ու ծառուղիները, շուտով կտեղադրվեն նստարաններ ու աղբամաններ, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Ես շատ կցանկանամ, որ այս հատվածը դառնա մեր քաղաքացիների համար սիրված վայր, ընդհանրապես, Օղակաձև զբոսայգին պետք է տանի այն դերը, ինչը մեծ քաղաքներում տանում են այդ անտառները: Օրինակ, Փարիզում Բուլոնյան անտառը կամ Նյու Յորքում կենտրոնական պարկը: Այդ առումով մենք շատ լավ հատված ենք ստանում և այս ամբողջ գործընթացը շարունակվելու է մինչև Կոնսերվատորիայի այգի»,- նշում է Ավետ Պողոսյանը:
Օղակաձև զբոսայգին բաղկացած է նախագծային 6 հատվածներից: Ընդհանուր մակերեսը 31 հա է, որից 50-60 %-ը այս պահին «զբաղեցված» են տնտեսվարողների կողմից:
«Հիմնականում բանակցային գործիքակազմն ենք օգտագործել և տարիներով անխնամ մնացած հատվածներ տնտեսվարողների հետ բանակցությունների շնորհիվ վերադարձվեցին համայնքին և արդեն այսօր կանաչապատ տեսք ունեն»,- ընդգծում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
Զբոսայգու՝ Տիգրան Մեծի պողոտայից – Վարդանանց փողոց ձգվող բարեկարգվող հատվածը շատ շուտով նորովի, հարմարավետ ու անվտանգ կներկայանա երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու քաղաքային իշխանության նախաձեռնությունն արդեն իրականություն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից