ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրատապ լուրեր Նոր Հայաստանից 09/22/2021 13:32 | Վերլուծություններ
- Երկու քաղաքացի Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկով անցնելիս պատահաբար մոլորվել են՝ հայտնվելով հակառակորդի տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ նրանք խաչմերուկը հատել են անցորդի համար չթույլատրված հատվածում՝ վատ լուսավորության պայմաններում կորցրել տեղորոշումը։ Ռուսական կողմի հետ ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ քաղաքացիներին ետ վերադարձնելու համար։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Նորայր Նախկինյանը.
- «Քաղաքացիական Ղազագիր» խմբակցությունը հրատապ օրինագիծ է մշակել՝ մայրաքաղաքի փողոցների վիճահարույց անվանումների վերանայման մասին։ Ռուսական կայսրության կոնսերվատորիայի քարտեզների տվյալներով Սայաթ Նովան երգել է հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն, լուծումը պետք է լինի այնպես, որ բավարարի բոլոր երեք կողմերին, նշված է օրինագծի մեջ։
- ՔՂ կուսակցության փակ նիստում առաջնորդն անընդունելի է համարել տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի ձևավորման փուլում էսկալացիայի տանող որևէ քայլ։ « Նալբանդյանի ծննդավայր նշվում է Նոր Նախիջևանը՝ Ռոստովի մարզ։ Սովետական քարտեզներով՝ Նախիջևանը Ադրբեջանի տարածքն է, և այն չի կարող լինել Նոր, ասել է ղեկավարը։ Նույնը վերաբերում է Երևանի մյուս կենտրոնական փողոցների անվանումներին։ Վահան Տերյանը ծնվել է Թիֆլիսի նահանգում, և եթե մենք Երևանի կենտրոնում ունենում ենք Տերյան փողոց, դա ուղիղ մարտահրավեր է մեր վրաց բարեկամներին։ Քաղաքացիական Ղազագիր կուսակցությունը ստացել է ժողովրդի մեծամասնության քվեն՝ նոր խաղաղ դարաշրջան բացելու համար։
Թումանյան փողոցը չի վերանվանվելու. Լոռին Հայաստան է և վերջ»։ Այս նախադասությունից հետո սկսվել է Լոռվա բնակչության հրատապ ինքնաբուխ էվակուացիան։
«Ընդհանրապես անվանումների հարցին պետք է վերաբերվել շատ զգույշ. որքան մենք ենք դնում վիճակահարույց անվանումներ, այնքան նրանք են դնում, որքան նրանք ենք դնում, այնքան՝ մենք։ Եվ դժվար հասկանալ, թե որտեղ է այս պրոցեսի սկիզբը»- ամփոփել է ՔՂ ղեկավարը։
Այս գաղափարին առաջինը հավանություն է տվել բանակցությունների համակարգող՝ Աղրիդաղ Միրզոյանը։
Այս ընթացքում Ազգային Մեջլիսի Հանձնման և անպաշտպանության հանձնաժողովը հերթական 119-րդ անգամ քննարկում էր «Նախկին Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածությունը։
Պատգամավորուհի Նաիրա Կարագզին անթույլատրելի համարեց մայրաքաղաքի կենտրոնական պողոտան Մեսրոպ Մաշտոցի անունով կոչելը։ «Սա տգիտություն է, նեղ ազգայնականություն։ Ժամանակն է՝ հրաժարվել հայերեն տառերից։ Գոյություն ունի համաշխարհային այբուբեն, և մենք պարտավոր ենք հարգել մեր հարևանների կարծիքը»։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի տնտեսական վերելքը սկսվել էր այն բանից հետո, երբ Աթաթուրքը ներդրեց լատինատառ այբուբեն, և պետք է օգտվել այդ դրական փորձից։ Վահագն Ֆեյսբուքցին միացավ առաջարկին՝ հատուկ ընդգծելով, որ այդպիսով Քրիստինե Հալաջյանի լսարանը կկարողանա ավելի ակտիվ և արդյունավետ ներգրավվել Հայաստանի կառավարմանը, քանի որ վերջապես կկարողանա կարդալ հայերեն տպագիր տեքստերը։
Այս հայտարարությունից հետո պատիվ ունեցող պատգամավորուհի Ա. Մկրտչյանը հայտարարեց, որ սրանք այբուբենատու են և փողոցատու։
Նիստը նախագահող Ալեն Միկոնոսցու հրամանով՝ դահլիճ ներխուժած հայ-ադրբեջական համատեղ զորախումբը վնասազերծեց ընդդիմադիր պատգամավորուհուն։
- ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, հաշվի առնելով Գառնու տաճարում հարսանիքի հաջողված փորձը, հոկտեմբեր-մարտ ամիսներին մատենադարանում կկազմակերպվի «Խաղաղության խաշ» փառատոնը։
- ՔՂ խմբակցության պատվիրակությունը Աֆղանստանում մասնակցել է միջխորհրդարանական «Խուժան կռիվ՝ ուսապարկի ուժը» ռազմահայրենասիրական խաղերին։
- Կառավարության որոշմամբ՝ Սելջուկ Բայրաքթարին շնորհվել է «Խաղաղության դարաշրջանի աղավնի» շքանշան։
- Հանրապետության նախագահը Անգոլայում մասնակցել է սուբսահարյան պետությունների ջրային անվտանգության և էկոհամակարգերի մոդեռնիզացիայի կոնֆերանսին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ