ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանը առաջարկի մասին խոսելիս անգամ Հայաստանի վարչապետի անունը չէր տալիս. նրա խոսքում որևէ հարգանքի նշույլ չկար. փորձագետ 09/22/2021 20:30 | Քաղաքական
Գործող իշխանությունները Ադրբեջանին են նվիրել մեր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները, Որոտանում ստեղծված իրավիճակը նման քաղաքականության հետևանք է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է Ադրբեջանը անցակետ է դրել մեր ինքնիշխան տարածքում՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում. Ճանապարհի հարկ պահանջում իրանցի վարորդներից, վիրավորում, նաեւ՝ գերեվարում հայ վարորդներին։ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն այլեւս խուսափում են անցնել այդ ճանապարհով միայնակ՝ նրանց ուղեկցում են ռուս սահմանապահներն ու ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցները։
Փորձագետի արձանագրմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է դժվարություններ ստեղծել Հայաստանի համար հատկապես՝ Սյունիքից, որն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի: Ըստ զրուցակցի՝ սրանով Ադրբեջանը հարվածում է Հայաստանի տնտեսական, քաղաքական, անվտանգային շահերին.
«Այստեղ զարմանալու բան չկար, սա Ադրբեջանի կողմից հաշվարկված և սպասելի քայլ էր, պետք է զարմանանք՝ ինչո՞ւ մենք իրենց նվիրեցինք մեր ռազմավարական ճանապարհը:Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում էր, որ զորքերը պետք է կանգնած մնային այնտեղ, որտեղ հրադադարի պահին կանգնած էին, հետագայում հետնահանջ եղավ, որն արդեն պաշտոնական Երևանի նախաձեռնությունն էր»,-ասաց Մանվելյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը ցանկանում է մեծ տնտեսական վնաս հասցնել Հայաստանին՝ Իրանից դեպի Հայաստան բեռնափոխադրումը հնարավորինս կանգնեցնելով.
« Իրանից Հայաստան տասնյակ հազարից ավելի մեքենա է անցնում, ըստ այդմ եկամուտ է գալիս, հիմա Հայաստանը զրկվելու է այդ եկամուտներից»,-ասաց նա և հավելեց, որ հակառակորդը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի թելադրի իր օրակարգը՝ մասնավորապես Սյունիքով ճանապարհ տրամադրելու հարցում.
«Նրանք պահանջում են նաև Զանգեզուրի միջանցքի բացում, որն էլ անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար, ինչպես նաև ինքնիշխանության համար: Առանց այն էլ Հայաստանի ինքնիշխանությունը շատ ցածր մակարդակի վրա է, եթե Զանգեզուրի միջանցքն էլ բացվի դա թուլացնելու է Հայաստանի ոչ միայն տնտեսական համակարգը, այլ նաև ողջ անվտանգային համակարգը, սա, ի վերջո, հնարավոր պատերազմի պատճառ կարող է հանդիսանալ»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Փորձագետի համոզմամբ՝ այս իրավիճակը նաև անպատժելիության հետևանք է.
«Հակառակորդը շատ լավ հասկանում է, որ նման սադրանքներով թուլացնում է Հայաստանը, երբ նրանք տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում դրանք կանխելու համար, ավելի ու ավելի շատ են ցանկանում ճնշում բանեցնել, որովհետև հայկական կողմը, փաստորեն, հակված է անընդհատ զիջումների գնալ»,-ասաց Արմեն Մանվելյանը;
Նիկոլ Փաշինյանը և իշխանության մի շարք ներկայացուցիչներ իրենց ելույթներում հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումներն են օգտագործում, բացի դա, հիմնավորում են, թե Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիներ են ապօրինի տեղակայվել, դրանք ըստ ԽՍՀՄ քարտեզի, սովետական Ադրբեջանի տարածքներ են եղել:
Հարցին՝արդյո՞ք այս քայլերով մեր իշխանությունը չի լեգտիմացնում հակառակորդի սադրիչ քայլերը, փորձագետն ասաց.
«Իրենք մի մոլորություն են տարածում, որ եթե վերականգնենք Սովետական Հայաստանի, Սովետական Ադրբեջանի տարածքները, ապա դրանից հետո կհաստատվի խաղաղության դարաշրջան, սա կեղծիք է և սուտ: Եթե սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ տանենք, նրանք մեկ է շարունակելու են կրակել հայկական գյուղերի ուղղությամբ, առևանգել մարդկանց, որևէ խաղաղություն չի լինելու»,-ասաց Մանվելյանը:
Վերջերս Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն իրեն, Վրաստանի վարչապետի միջոցով, գաղտնի հանդիպման առաջարկ է արել:
Թե ի՞նչ սպասել այս հանդիպումից և արդյո՞ք Հայաստանը պատերազմից հետո ունեցած թույլ դիվանագիտական ռեսուրսներով կարող է բանակցել Թուրքիայի հետ, Արմեն Մանվելյանն ասաց.
«Թուրքիայի նախագահի դիմելու ձևը և տոնը վկայում են, որ Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստան պետությունը և Հայաստանի իշխանությանը լուրջ չեն ընդունում:
Էրդողանը երբ խոսում էր հանդիպման առաջարկի մասին, նրա խոսքում որևէ հարգանքի նշույլ չկար, անգամ Հայաստանի վարչապետի անունը չէր տալիս: Սա ոչ միայն վարչապետին է վիրավորանք, այլ՝ մեզ բոլորիս»,-ասաց փորձագետը և հավելեց, որ նվաստացած և ստորացած վիճակում Հայաստանի իշխանությունները չեն կարող Հայաստանի շահերից բխող բանակցություններ վարել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ