Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

Շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից. Լին Թրեյսի 09/21/2021   09:34  |  ԼՐԱՀՈՍ

Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այս մասին Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ իր ուղերձում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին.

«Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը և անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդը անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով և միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարևորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները։

Լայնածավալ և խորը գործընկերության ուղին

Մենք Միացյալ Նահանգների առաջին դեսպանությունը Հայաստանում բացեցինք երկրի անկախացումից կարճ ժամանակ անց՝ 1992թ․-ին, սակայն հայ-ամերիկյան գործընկերությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դեռևս 1919թ․ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմի ներքո ամերիկյան կառավարությունը տարածաշրջանով մեկ օժանդակություն էր ցուցաբերում Ցեղասպանությունից տուժած հայերին։

Այնուհետ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարում ունեցավ՝ օգնելով Հայաստանին 1988թ․ կործանարար երկրաշարժից հետո․ Միացյալ Նահանգների կառավարության ու մասնավոր քաղաքացիների կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերվեց աղետի հետևանքների վերացման ու անօթևան մնացածներին օգնելու հարցերում։ ԱՄՆ արձագանքը սոսկ այս ողբերգության մասշտաբներով չէր պայմանավորված, այլ նաև ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջև առկա կապերի խորությունը։ Խոսելով մեր ժողովուրդների կապի մասին չենք կարող չհիշատակել հայկական ակտիվ սփյուռքը ԱՄՆ-ում, որը մեր երկու երկրների ու մեր հարաբերությունների ամրության հարցում մշտապես հանդիսացել է կարևորագույն գործոն։

Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ մեր գործընկերության դուռն ավելի լայն բացվեց։ Եվ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, մեր կապերն առավել քան երբևէ ամուր են։ Ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորում ու պահպանում, իրավունքի գերակայության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար, մարդասիրական օգնություն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառույցների կարողությունների մեծացում, տնտեսական հնարավորությունների վերհանում և խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգության պահպանություն, կրթական հնարավորությունների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում և տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների օժանդակում․ ահա երկկողմ հարաբերությունների այն լայն շրջանակը, որի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղվել են մեր համատեղ ջանքերը։
Տոկունություն ի հեճուկս մարտահրավերների

Մեր բազմազան գործընկերությունն ամենուր միտված է այն նպատակին, որ մարդկանց կյանքը բարելավվի, բոլորս լինենք առողջ և ապահով ու ավելի լավ աշխարհ թողնենք մեր երեխաների համար։ Ինչպես այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակման իր խոսքում նշեց նախագահ Բայդենը, «Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ»։

Վերջին քսան ամիսը փորձությունների շրջան էին, սակայն կրկին ի ցույց դրվեց հայ ժողովրդի տոկունությունն ու հայաստանյան ժողովրդավարության ամրությունը։ Այս տարվա ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրավունքների ապահովման համար, այլ նաև հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժվարությունների, հայաստանյան ժողովրդավարությունը աներեր մնաց։ Ու թեպետ մենք չպետք է մոռանանք մարտահրավերների, ողբերգությունների ու դժվարությունների մասին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն, սակայն պետք է նաև աչքի առաջ ունենանք այն ամենը, ինչին Հայաստանն հասել է ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը։

Վերջին երեսուն տարվա ընթացքում ձևավորված կապերի ամուր հիմքի վրա շարունակելով մեր աշխատանքը՝ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում և շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից։ Մենք սպասում ենք մեր գործընկերությանը շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:20 15/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին
13:20 15/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք ԼՂ կարգավիճակի հարցը չենք համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
11:18 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպանն այցել է Սպիտակի բժշկական կենտրոն
16:47 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Թումանյան համայնք, հանդիպել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ
20:51 27/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունները
10:46 27/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպանն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր. նա հայտարարել է 192․000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին
13:58 24/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպանն այցելել է Տավուշի մարզ. մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները
10:20 23/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի
13:42 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է
18:09 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Արխիվ

[]