ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը. Չալաբյան 09/21/2021 11:27 | Մեկնաբանություն
30 տարի անց, ետ նայելով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը.
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ
30 տարի առաջ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով ընտրեց անկախությունը։ Խորհրդային Միությունը դեռ վերջնականորեն չէր կործանվել, բայց իր հոգևարքն էր ապրում, ուստի այդ ընտրությունը խելամիտ և իմաստավորված էր թվում։ Ընդ որում, մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ՝ սակայն ընտրեցինք, հավատալով հայի հավաքական ուժին, մեր հավատո աստղին, մեր աստվածատուր առաքելությանը։
30 տարի անց, ետ նայելով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն, մանավանդ անցած տարվա պատերազմից հետո, այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին։ Մեր մայրաքաղաքը զարգացավ արագ տեմպերով և դարձավ տարածաշրջանի աշխույժ տուրիստական կենտրոններից մեկը, բայց մեր մյուս բնակավայրերից շատերը տարեց տարի հյուծվում են արտագաղթից և անհուսությունից։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուր հաջողության կողքին կա թերևս էլ ավելի մեծ բացթողում, և մեր անկախությունը այսօր ոչ լիարժեք է, ոչ էլ անշրջելի։ Եթե դրան ավելացնենք մեր ոխերիմ հարևանների աճող ախորժակները, նրանց անթաքույց հավակնությունները մեր հայրենիքի տարբեր հատվածների և նույնիսկ բուն անկախության նկատմամբ, կարող ենք փաստել, որ մեր անկախության 30-րդ տարեդարձին մենք մոտեցել ենք ծանր սրտով, անորոշության և դրա հետ կապված մտատանջության խառը զգացումներով, և լավ ապագայի նկատմամբ երերուն հույսերով։
Կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։ Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։ Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում։ Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։ Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում։
Ես սակայն անկեղծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք դասեր առնելով մեր պատմությունից, մեր տունն ու երկիրը կարգի բերել։ Ինձ առաջին հերթին հույս են տալիս այն մարդիկ, որոնք ինձ այսօր շրջապատում են Հայաստանում՝ մարդիկ, որոնք համառ ու հետևողական աշխատելով, այսօր առատ բերք ու բարիք են ստեղծում մեր քարքարոտ հողից, նոր ընկերություններ են ստեղծում՝ համաշխարհային շուկան նվաճելու նպատակով, նոր պայծառ սերունդ են կրթում և ուղղորդում դեպի կյանքի ճանապարհ, արդիականացնում եմ մեր հազարամյա մշակույթը և պատվով ներկայացնում այն աշխարհին։ Մարդիկ, որոնք նոր սպառազինություն են ստեղծում, որոնք զինվորագրվում են բանակին կամ կամավորագրվում են մարտական պատրաստության դասընթացներին, որոնք հաճախ սեփական վիշտը կուլ տված, պատրաստվում են նորից թշնամուն դիմակայելուն։ Մարդիկ, որոնք այսօր վերադառնում են Հայաստան՝ թողնելով դժվարությամբ ստեղծված ապրուստը օտար ափերում, որոնք լուսավոր երեխաներ են ունենում և դաստիարակում՝ որպես ապագա հայրենիքի պաշտպան, որոնք տեղափոխվում են Արցախ՝ մեր հայրենիքի առավել վտանգված մասի վերքերը բուժելու։ Եվ որ առավել կարևորն է՝ բազմաթիվ մարդիկ, ովքեր այսօր այլևս մեր հետ չեն, որոնք գիտակցված իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատությանն ու անկախությանը, ովքեր հավերժացան և առհավետ երկնքից են ուղեկցելու մեզ։ Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը, զարգացնել և հզորացնել մեր երկիրը, և փոխանցել այն մեր սերունդներին այնպես, որ իրենք այլևս երբեք կանգնած չլինեն այն կորցնելու երկընտրանքի առաջ, որ հպարտանան իրենց երկրով և իրենց ծնողներից ստացած ժառանգությամբ։
Այսօր, շնորհակալություն հայտնելով մեր անկախության բոլոր անվեհեր մարտիկներին և անխոնջ մշակներին, և գլուխս խոնարհելով նրա համար նահատակված հերոսների և նրանց ընտանքիների առաջ, և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել մեր երկրի անկախության համար և նվիրաբերել կյանքս՝ նրա լավագույն ապագայի համար։ Կեցցե ազատ և անկախ Հայաստանը, կեցցեն բոլոր այն նվիրյալները, ովքեր կառուցում և պաշտպանում են այն, և կեցցեն մեր երեխաները, ովքեր այն կժառանգեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ