ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախություն հանձնողն իրավունք չունի անկախություն տոնել. հայտարարություն 09/20/2021 15:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նրանց սատարող ու օժանդակող անհատներն ու ուժերը չունեն բարոյական իրավունք՝ այցելելու Եռաբլուր պանթեոն, և մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարությանը և կազմակերպելու այն: Այս մասին նշված է կուսակցությունների և կազմակերպությունների տարածած համատեղ հայտարարությունում։
«Ներքոհիշյալ կուսակցությունները, կազմակերպությունները, նախաձեռնությունները, անհատները՝ անկախության տոնի արժևորման խնդրի առջև խոնարհելով կուսակցական դրոշները, և մի կողմ դնելով տարբեր հարցերի առնչությամբ իրենց տարակարծությունները,
Արձանագրելով, որ՝
1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի միջոցով վերագտել է իր անկախությունը.
2. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարման պատճառով տեղի են ունեցել Հայաստանի անկախությանը սպառնացող հետևյալ դեպքերը՝
Պատերազմը չի հաջողվել կանխել, իսկ սկսված պատերազմի ընթացքում պատշաճ չի կառավարվել ռազմական ուժերը, ինչպես նաև արտաքին հարաբերություններում սխալ քաղաքականության պատճառով, պատշաճ և բավարար օգնություն չենք ստացել հարևան և դաշնակից պետություններից, ինչը հանգեցրել է պարտության.
Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը (շուրջ 75 տոկոսը) հանձնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Արցախի մնացած տարածքի սահմանները հիմնականում պահպանում են ռուս սահմանապահները.
Հայաստանի Հանրապետության տարածքից Երևան-Մեղրի ճանապարհի Որոտանի հատվածը հանձնվել է Ադրբեջանին, ինչպես նաև Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում արձանագրվել են ադրբեջանական ուժերի նշանակալից առաջխաղացում՝ ի հակառակ 09.11.2020թ. ստորագրված հայտարարության, ըստ որի պետք է յուրաքանչյուրը մնար իր փաստացի զբաղեցրած տարածքում.
Հայաստանի և Արցախի բազմաթիվ հայրենակիցներ առ այսօր գերեվարված են ադրբեջանական ուժերի կողմից.
Ադրբեջանական ուժերը իրենց պահում են բացահայտ լկտի, փակելով ճանապարհը, վնասելով գյուղատնտեսությանը, ահաբեկելով մեր հայրենակիցներին, այդ թվում՝ երեխաներին.
Հայաստանի իշխանությունը տանում է նվաստացուցիչ պայմաններով հաշտեցման քաղաքականություն, այդ թվում՝ դիտավորյալ օգտագործելով ադրբեջանական տեղանուններ, հեշտորեն զիջելով տարիների ընթացքում հայության ձեռքբերումները, վտանգելով նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրով սահմանված պատգամն (պահանջատիրությունն) առ այն, որ՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին.
3. Անկախության տոնը կարևոր է յուրաքանչյուր հայորդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նրանց սատարող ու օժանդակող անհատներն ու ուժերը ՉՈՒՆԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ 1) այցելելու Եռաբլուր պանթեոն, և 2) մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարությանը և կազմակերպելու այն:
«Սև Հովազներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն
«Որդուս» զոհվածների մայրերի հասարակական կազմակերպություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Ֆիդես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Հայ Ազատամարտի Խորհուրդ» նախաձեռնություն
«Հետախույզ վետերանների միություն» հասարակական կազմակերպություն
«Լեգալ պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ