ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է 09/20/2021 12:12 | Վերլուծություններ
Գունագեղ համերգի նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլը Էրդողանից հանդիպում է խնդրել։ Այս մասին ասված է Այլընտրանքային նախագծեր խմբի տարածած հայտարարության մեջ.
«Համերգի կողմնակիցներն ու մասնակիցները, այսպիսով, ստանում են նոր, ավելի խորքային դերակատարում։
1. Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը։
2. Գործող իշխանությունը չունի բարոյական իրավունք` սեպտեմբերի 21-ի տոնակատարություն կազմակերպելու և «տոնական» ելույթ ունենալու՝ բացառությամբ, եթե այդ ելույթը ներողության և հրաժարականի մասին չէ։ Իշխանությունը, որի օրոք եղել է պետականության կորուստ Արցախում, Հայաստանի միջպետական ճանապարհներին ադրբեջանական զինվորներ են, պետության ներսում առևանգվում են քաղաքացիներ, իսկ պետության անվտանգությունն ապահովում են ռուս զինվորները, իրավունք չունի խոսելու անկախության գաղափարից։
3. Համերգի մասնակից երաժիշտները պարտավոր են հասկանալ, որ ակամայից ցավ են պատճառում հասարակության մի մեծ հատվածի, և պիտի որ առանց երկար մտածելու հրաժարվեին մասնակցությունից։ Արժանապատիվ հասարակության մեջ նրանք, ովքեր այնուամենայնիվ կմասնակցեին այդ համերգին, այնուհետև կարժանանային մերժման, դատարկ դահլիճների՝ ով ուզում է լինի, ինչ վաստակի և ինչ ճանաչվածության։
4. Հրապարակ քշվող հանդիսատեսը պարտավոր է հասկանալ, որ իր ֆիզիկական ներկայությամբ ցավ է պատճառում ուրիշներին, և մի օր ինքը պարտավոր է «ոչ» ասել իր ֆեոդալին։
5. Լուռ նստած մտավորականությունը, որն ինքնակամ խեղդել է իր ձայնի իրավունքը, պարտավոր է հասկանալ, որ իր մշտական լռությամբ ունի մեղքի հսկայական բաժին՝ հասարակության այսօրվա որակի մեջ։
Ի՞նչ կտա այս համերգը. կտա ապացույցներ, որ.
- երկրում իշխում է զոռբայությունը,
- իշխանությունը շարունակում է չհասկանալ կամ ձևացնել, որ չի հասկանում երկրում տիրող իրական վիճակը,
- իշխանությունը շարունակում է պառակտել և բարիկադավորել հասարակությանը, գուցե՝ մտածված,
- երկրում ներքին լարվածությունը շարունակելու է աճել։
Այս պայմաններում մնում է համերգի պատվավոր հյուր կամ հովանավոր հռչակել Ռեջեփ Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին։ Նա նույնքան իրավունքներ ունի՝ խոսելու Հայաստանի անկախությունից, որքան՝ ՀՀ գործող իշխանությունը»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ