Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նիկոլ Փաշինյանը դատարկ ձեռքով չի գնալու Էրդողանի հետ հանդիպմանը. նա գնում է զիջումներ անելու, Ցեղասպանության հարցից հրաժարվելու ծրագիր ունի. Հայկ Նահապետյան 09/20/2021   18:05  |  ԼՐԱՀՈՍ

Օրվա իշխանություններն ամեն ինչ տալիս են Ադրբեջանին և Թուրքիային՝ ակնկալելով բարիդրացիական հարաբերություններ, բայց դրա դիմաց միայն կորուստ՝ կորստի հետևից ենք ստանալու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահին արված գաղտնի հանդիպման առաջարկին: 

Հիշեցնենք, որ երեկ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, թե դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի և ընդգծել, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը. «Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,-ասել է Էրդողանը:

Փորձագետի խոսքով՝Նիկոլ Փաշինյանն ունի Ցեղասպանության հարցից հրաժարվելու և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ծրագիր.

«Իր և իր հոգևոր հոր, քաղաքական ուսուցչից Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության ողջ ծրագիրն է դա՝ տարածաշրջանում, իբր, խաղաղության և կայունության հաստատելու նպատակով ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել Ցեղասպանության հարցից, ինչպես նաև Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ ունի Սիրիայի, Իրաք և Լիբիայի հետ, այժմ այդ երեք պետությունների տարածքում գտնվում է Թուրքիայի զինված ուժերը՝ որպես օկուպանտ երկրի զինված ուժեր»,-ասաց Հայկ Նահապետյանը:

Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան մշտապես երեք նախապայման է առաջադրել՝ Արցախի հարցի՝ իրենց համար ձեռնտու լուծում, Ցեղասպանության հարցից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում:
Թուրքիայի նախագահի երեկվա ելույթից ակնհայտ դարձավ, որ այս երեք նախապայմաններին ավելացել է չորրորդը՝ Սյունիքով միջանցք բացելու պահանջը:

Ըստ զրուցակցի՝ Թուրքիան ամեն ինչ անում է Սյունիքով միջանցք ունենալու համար, որպեսզի այդտեղ իր և Ադրբեջանի զինված ստորաբաժանումները տեղակայվեն.

«Միջանցքը ստատուս է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի ներկայությանն այդտեղ, այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա»,-ասաց Նահապետյանը:

Փորձագետի դիտարկմամբ, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն է հանդիպման առաջարկ արել, վկայում է, որ նա պատրաստ է այդ նախապայմաններին, դրա համար էլ պատրաստակամ է բանակցությունների գնալ:

«Հայկական կողմը ինքն է առաջարկում, որ համաձայն է Թուրքիայի ցանկացած նախապայմանի: Եթե հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանն է արել, բնականաբար, նա դատարկ ձեռքով չի գնալու, նա գնում է զիջումներ անելու, միգուցե իր երազանքն է խաղաղության մրցանակ ստանալը՝ հայկական պետականության և մեր ինքնիշխանության հաշվին»,-ասաց Նահապետյանը:

Նշենք, որ մինչ հայկական իշխանությունները շարունակ խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, հակառակորդը շարունակում է իր սադրանքները՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում: Այսպիսով՝ ԱԱԾ հաղորդմամբ երեկ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս Քասախի երկու բնակիչ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք շեղվել են ճանապարհից, մինչդեռ այդ ճանապարհը ուղիղ է և շեղվելու տարբերակ չկա, ամենայն հավանականության քասախցի երիտասարդներն առևանգվել են ադրբեջանցիների կողմից:

Անդրադառնալով այս միջադեպին ռազմական փորձագետը ևս փաստեց այս տեսակետը.

«Ես թերահավատ եմ, որ իրենք ճանապարհը շփոթել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, այդտեղ ընդամենը մի ճանապարհ կա: Ես հակված եմ , որ սա Հայաստանի իշխանությունների հերթական սուտն է, թե մոլորվել են, այդ երկու անձանց ադրբեջանցիներն ուղղակի առևանգել են: Եթե այս դեպքը Հայաստանի և միջազգային կառույցների կողմից չստանա համարժեք արձագանք, ապա նման առևանգումները կրկնվելու են »,-ասաց զրուցակիցը և ընդգծեց, որ առևանգումներն ինքնանպատակ չեն, դրանք նպատակ են հետապնդում այդ տարածքով անցնող ՀՀ քաղաքացիների վրա սադրանքների միջոցով ճնշումներ գործադրել, որի հետևանքով մարդիկ կվախենան այլևս այդ տարածքով երթևեկել.


«Սրանով Ադրբեջանը սկզբունքորեն կլուծի հարցը, կկտրի Գորիս-Կապան ճանապարհահատվածը նաև կփակի Իրանից Հայաստան մտնող ուղևորատար մեքենաների շարժը »,-ասաց Հայկ Նահապետյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:26 12/09/2021  |  ՔաղաքականԱրցախի համար նույնպես շահեկան կլինի մտել Ռուսաստանի ու Բելառուսի ստեղծվելիք միության կազմի մեջ. Հայկ Նահապետյան
16:53 06/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները ձեռնոց են նետում Ռուսաստանին. խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունները բումերանգի էֆեկտ են ունենալու. փորձագետ
19:26 31/08/2021  |  ՔաղաքականԻշխանությունները խաղաղություն են մուրում մի պետությունից, որը փորձում է հայաթափել երկիրը. փորձագետ
15:47 27/08/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի 9 գյուղ հանձնված է. փորձագետ
18:57 18/08/2021  |  ՔաղաքականՀայկական կողմը պետք է երկու նախապայման դնի ապաշրջափակման բանակցային սեղանին. փորձագետ
17:14 07/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձում է Հայաստանը ճանապարհային օղակի մեջ առնել. Մեր այլընտրանքը Իրանն է. փորձագետ
18:18 28/07/2021  |  ԼՐԱՀՈՍՓոքր սադրանքները կրում են բավականին լուրջ աշխարհաքաղաքական մեսիջներ, կլիներ նոր բախումներ ոչ միայն Գեղարքունիքում. փորձագետ
14:03 27/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հստակ քաղաքականություն է վարում՝ բոլոր սահմանամերձ գոտիներում ստեղծել մի իրավիճակ, որ հայ գյուղացիները դուրս գան այդ տարածքներից.Նահապետյան
13:31 27/07/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլոր փորձառու գեներալներին մեկուսացրեցին, դա էլ քիչ է Հայաստանում և Արցախում նշանակեցին համազորային կրթություն չունեցող հրամանատարներ.ռազմական փորձագետ
14:06 20/07/2021  |  ԼՐԱՀՈՍԵրասխը Երեւանի դարպասն է. Հակառակորդը հարձակման կարող է անցնել երկկողմանի.փորձագետ

Արխիվ

[]