ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխաների մեջ ավելի շատ ցասում էր, ամոթ՝ այս իշխանությունների փոխարեն. Մետաքսե Հակոբյան 09/18/2021 18:46 | ԼՐԱՀՈՍ
30 տարի շարունակ ասում էինք, որ հայրենիք ենք պարգևել մեր երեխաներին, բայց ստացվում է այնպես, որ գլխիկոր բեռ ենք պարգևել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախից մեկնող միկրոավտոբուսը, որի վրա պատկերված է եղել Արցախի դրոշը և Տատիկ-Պապիկի սիմվոլը, դանակով մաքրել են նշանը և դրոշը, ապա գոռգոռալով մեքենայից իջեցրել երեխաներին։
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխաները բացարձակ վախեցած չէին, առավել ևս, երեխաներից մեկի հայրը զոհվել է պատերազմում։
«Իրենց մեջ ավելի շատ ցասում էր, ամոթ, ամոթ՝ այս իշխանությունների փոխարեն, քան մեկ այլ զգացում, որովհետև վախ բացարձակ չկար։ Երեխաները ցանկանում են շուտ մեծանալ, որ իրենց վրեժը լուծեն»,- նշեց Հակոբյանը։
Հակոբյանը գտնում է, որ միջադեպը նաև Արցախի ապիկար իշխանությունների հանցավոր անտարբերության, հանցավոր անգործության հետևանքով է։ Նրա դիտարկմամբ՝ անկախ նրանից՝ խաղաղ, թե պատերազմական ժամանակ է, երբ երեխաները, անչափահասներն առանց ծնողների ինչ-որ տեղ են գնում, ապա նրանց անպայման պետք է ուղեկցել ոստիկանական գոնե ինչ-որ խմբով։
«Հիշեցի, որ սեպտեմբերի 2-ին, երբ ՔՊ-ականներն ընդամենը 7 հոգով եկել էին Արցախ, 12 հոգանոց թիկնազորով էր ուղեկցում, այն պարագայում, երբ մեր երեխաներին նստեցրել են ավտոբուս, որի վրա Արցախի դրոշն էր և անց են կացնում այն անցակետով, որտեղ այսօր թուրքն է»,- նշեց Հակոբյանը։
Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոբուսը կանգնեցնելու, դրոշը ջնջելու միջադեպին Ալեն Սիմոնյանն անդրադարձել էր՝ նշելով, թե դա լուրջ բան չէ, փոքր միջադեպ է, ոչ ոք չի կարող դրոշը ջնջել, մինչդեռ, Հակոբյանը հիշեցրեց, որ դեռևս մեկ տարի առաջ վերջինիս ղեկավարը (Նիկոլ Փաշինյանը հեղ.) աշխատանքից ազատեց անձին, երբ տեսել է, որ ՀՀ դրոշը գետնին է։
«Դա իրենց համար փոքր միջադեպ չէր, բայց որ թշնամին ջնջում է դրոշը, դա արդեն փոքր միջադեպ է։ Այսօր արդեն Հայաստանի դրոշն են ջնջում մեքենաների վրայից։ Սա են մեր իշխանությունները և այս ամենում ամենավատն ու սարսափելին այն է, որ փաստորեն, իրենք չխորշեցին հազարավոր երեխաների կյանքի թելը կտրել, դնել հողի տակ և այսօր դեռ շարունակում են խաղալ մեր երեխաների կյանքերի ու ճակատագրերի հետ, ինչին մենք երեկ ականատես եղանք։ Իրենց համար ոչ հայերենը, ոչ հայի երեխան արժեք չէ»,- ընդգծեց Հակոբյանը՝ հավելելով, որ զրուցել է ՄԻՊ-ի հետ, նրան ևս դեռ չի հաջողվել տեսնել երեխաներին, սակայն մոտակա օրերին և ՄԻՊ-ը, և՛ ինքը կայցելեն երեխաներին։
Հակոբյանը պարզաբանեց, որ դա որևէ կերպ քաղաքականության հետ կապ չունի, պարզապես ինքը՝ որպես մայր, ում որդին այդ երեխաների հասակակիցն է, պետք է անձամբ իր աչքերով տեսնի, թե ինչ վիճակում են այդ երեխաները, թեև վստահ է, որ իրենց մեջ ոգին կա։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սադրանքներին, որի հետեւանքով հայ զինծառայող է վիրավորվել՝ Հակոբյանը նշեց, որ մեր զինծառայողը վիրավորում էր ստացել թիրախավորված՝ դիպուկահարի արձակած կրակոցից։ Նրա փոխանմամբ՝ այդ ուղղությամբ ռուս խաղաղապահները շատ կոշտ միջոցներ են ձեռնարկել։
«Վստահ եմ, որ մենք մոտ ժամանակներս դրա հետևանքները կզգանք, քանի որ սա ոչ թե սադրանք է Արցախի ժողովրդի նկատմամբ, հոգեբանական ճնշում, այլ՝ սադրանք է ռուս խաղաղապահի և ՌԴ-ի նկատմամբ, որովհետև թուրքն այս կերպ, նմանատիպ գործողություններով փորձում է ցույց տալ, որ ինքն է տերը՝ և Արցախում, և՛ Հայաստանում. Արցախում նմանատիպ սադրանքներ կատարելով, Հայաստանում՝ Գորիս- Կապան ճանապարհին իրենց տեր ու տիրական զգալով։ Այսինքն՝ իրենք սա անում են, որ ամեն կերպ նսեմացնեն ռուս խաղաղապահների ահռելի աշխատանքը, ինչն իրենք անում են և իսկապես կարողանում են խաղաղությունը պահպանել այս մի փոքր Արցախի վրա, բացառությամբ՝ այդ հատուկ արված սադրանքների։ Ամբողջ աշխարհին ուզում են ցույց տալ, որ այսօր ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չեն կատարում, իրենց նպատակն է, որ ամեն միջոց օգտագործեն՝ ազատելու Արցախը ռուսների և ռուս խաղաղապահների ներկայությունից»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից