ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը հանդիպել է ՖՍԲ-շնիկի հետ, ապա՝ ՍՎՌ-շիկի. Դանիելյանը մանրամանում է 09/18/2021 13:22 | Մեկնաբանություն
Նիկոլս դուրս ա գալիս Սլուցկիի հետ հանդիպումից ու ասում, որ Սլուցկին իրեն հրավիրել է Նորիշկինի հետ միասին, իր ինքնաթիռով մեկնել Աստանա ԵԱՏՄ գագաթնաժողովին (էդ էն շրջանն էր երբ Նազարբաևվը առիթը բաց չէր թողում Սերժին բշտելու համար, Նիկոլն էլ հավելյալ ակսեսուար պիտի լիներ էդ պրոցեսում): Լինելով գեր-բիջ Նիկոլը հասկանում ա, որ թարս կապուտ կֆռա Երևանում, եթե Ռուսաստանի պետապառատի մեջի թուրքական շարասյան հետ գնա Աստանա Սերժի վրա մատ թափ տալու ու բնականաբար հրաժարվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության համանախագահ Արթուր Դանիելյանը։
«Քաղաքականությունից դուրս գալուս օրը գիտեք, թեկուզ և քչերը գիտեն պատճառը... համենայնդեպս դեռ: Իսկ այ «մտնելուս օրը վստահ եմ չգիտեք: Նույնիսկ ինձ ահագին ժամանակ պահանջվեց որպեսզի հասկանամ ինչ կատարվեց, որ ես էկա հասա էս օրիս:
Փաստացի ստացվում է որ ամեն ինչ սկսվեց 2015 թվականի սեպտեմբերի 21-ին: Դրանից մի քանի ամիս առաջ ընդհանուր ծանոթի ինչոր ընտանեկան առիթի ժամանակ ծանոթանում եմ կողքիս նստած մի շատ հաճելի երիտասարդի հետ, ով իմանալով որ մի քանի տարի է ինչ Լոնդոնից տեղափոխվել եմ Հայաստան ինձ պատմում է թե ինչ համակրանք ունի անգլիական պարլամենտարիզմի նկատմամբ: Ես էլ իրեն պատմում եմ էդ պարլամենտարիզմ կոչեցյալի որոշ նրբությունների մասին, ստվերային նախարարների և այլնի: Երիտասարդը ինձ հրավիրում է մի որ սրճելու: Հետը ժամադրվելիս նա ինձ խնդրում է տրանսլիտով չգրեմ, ինչով էլ ավելի է աչքս մտնում (ես էն ժամանակ ամաչում էի հայատառ գրել քանի, որ նոր էի սովորում ու շատ ավելի շատ սխալներ էի անում քան հիմա): Վոբշեմ, էս հայրենասեր, պայծառ տղու հետ հանդիպում եմ, ծանոթանում, պարզվում ա քաղաքական գործիչ ա, ահագին հետաքրքիր պլաններ ունի: Ասում է որ իրեն շատ է դուր գալիս ստվերային կառավարության գաղափարը ու խնդրում է իրեն օգնեմ որոշ փորձագիտական հարցերում:
Էդ ֆոնի վրա սկսում եմ հայերենով նորություններ կարդալ, էս երիտասարդի մասին լուրեր են աչքիս ընկնում, սա պարզվում ա ահագին «հարուստ» կենսագրություն ունի: Պարզվում ա իմ Հայաստան ժամանելուց երկու ամիս անց իմ պատուհանների տակի արյունահեղությունը հենց ինքն էր սադրել, պարզվում ա լևոնական, քաղբանտարկյալ և այլն:
Այո, այդ երիտասարդը Փաշինյանն էր: Էն ժամանակ ես գուցե և վարչապետի անունը իմանայի բայց ասենք փոխվարչապետներին չգիտեի ու հետաքրքիր էլ չէր, ուր մնաց ընդդիմության մարգինալներին իմանայի: Իմ համար Մոսկվայում գործ էի դրել, մի քանի ամիսը մեկ գալիս էի Երևան ընկերներիս տենում գնում: Փաշինյանի մասին նյութերը ուսումնասիրելուց հետո մի քանի հարց ուղղեցի իրեն, նա էլ դե, իրեն բնորոշ, հակառակորդին զինաթափող ոճով պատասխաններ տվեց: Մարտի 1-ի մասին զղջում էր ու մեղքը ընդունում, Արցախի մասով պնդում էր որ եթե զիջումները անխուսափելի էլ լինեն ապա անպայման կարգավիճակի դիմաց ու տենց շարունակ: Ու որ ճիշտն ասեմ բավականին համոզիչ էր պատասխանում:
Անցնում է մի քանի ամիս, սա զանգում ա, թե բա՝ «Մոսկվա պիտի գամ, համակիրներիս հետ հանդիպեմ, կարա՞ս օգնես կազմակերպենք»: Մի դահլիճ եմ վարձում, գալիս հանդիպում ա, հաջորդ օրն էլ մի քանի անհատական հանդիպում ուներ, որ ստեղ ընդեղ չընկնի ասեցի ես կտանեմ: Ու սկսվավ...
Էս էլ հո Երևանը չի որ ոչմեկին չճանաչեմ: Սկզբից Բոլշայա Դմիտրովկայի իռլանդական փաբում (հիմա խինկալիանոց ա) հանդիպում ա ՖՍԲ-ի մի օպերի հետ, ով ներկայանում էր որպես Եվրասիական ինչոր ՀԿ-ի աշխատող, բայց իրականում ՌԴ նախագահի աշխատակազմում նստող տիպիկ պուտինական «պիոներ» ֆսբ-շնիկ էր (չշփոթել հակապուտինական ֆսբ-շնիկների հետ) ու ինչպես իրեն հարգող ցանկացած պիոներ ֆսբ-շնիկ գերտեղեկացված էր բայց բացարձակ գլուխ չէր հանում իր, իսկ տեղեկատվությունից:
Հաջորդ հանդիպումը շատ ավելի նշանակալից էր: Մի փողոց վերև, Ռիթզ Կարլտոնում հանդիպում է հին ՍՎՌ-շիկ ու բնական է հակա-պուտինական փորձառու սպայի հետ, ով այդ պահին ԼԴՊՌ-ից պատգամավոր էր ու ՌԴ Պետդումյաի Եվրասիական ինտեգրման և ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Հիմա Լեոնիդ Սլուցկին արդեն Պետդումյաի Միջազգային Հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է ու ՄԳՈւ-ի համապատասխան ամբիոնի վարիչը ու բավականին լուրջ ազդեցություն ունի ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների Լավրովյան բուրգում: Նիկոլս դուրս ա գլաիս Սլուցկիի հետ հանդիպումից ու ասում որ Սլուցկին իրեն հրավիրել է
Նորիշկինի հետ միասին, իր ինքնաթիռով մեկնել Աստանա ԵԱՏՄ գագաթնաժողովին (էդ էն շրջանն էր երբ Նազարբաևվը առիթը բաց չէր թողում Սերժին բշտելու համար, Նիկոլն էլ հավելյալ ակսեսուար պիտի լիներ էդ պրոցեսում): Լինելով գեր-բիջ Նիկոլը հասկանում ա որ թարս կապուտ կֆռա Երևանում եթե Ռուսաստանի պետապառատի մեջի թուրքական շարասյան հետ գնա Աստանա Սերժի վրա մատ թափ տալու ու բնականաբար հրաժարվում է:
Ձեզ ասեմ իմանաք որ ՄԳՈւ-ի ու Պետդումայի արտաքին քաղաքական կապերի այս գլուխը բառացիորեն սնուցվում է Ալիևի մոսկովյան կասսիռ Գոդ Նիսանովից (Բենթլիներից սկսած, շորերով ու արձակուրդներով վերջացրած): Սլուցկիի կինը բնակվում է թուրքական Բոդրումում, իսկ զավակները ինչպես և բոլոր Լավորվյան թևի ներկայացուցիչների զավակները ապրում են արևմուտքում, տվյալ դեպքում Շվեցարիայում: Այս հանդիպումից տարիներ անց հայտնի դարձավ որ Սլուցկիի շեֆ Նորիշկինը, ով 2016-ին Պետդումայի նախագահ էր (իսկ հետո վերադարձավ ՍՎՌ, այսինքն՝ արտաքին հետախուզական ծառայություն, բայց արդեն ղեկավարի պաշտոնով) 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում ամեն առավոտ հանդիպում էր Գոդ Նիսանովի հետ:
Նիկոլը Սլուցկիի հետ հանդիպումից բավականին մտազբաղ դուրս եկավ և զբոսնելով իջանք դեպի Կարմիր Հրապարակ, որտեղ և արվել է Քոչարյանի պրիդուռոկների կարծիքով ինձ հեղինակազրկող հայտնի նկարը Սպասսկայա Բաշնյանի ֆոնին: Մեր նկարվելու պահին, հենց այդ աշտարակից ՌԴ նախագահի աշխատակազմի տեղակալի ուղեկցությամբ դուրս է գալիս Աղվան Հովսեփյանը, կրծքին մի փայլուն շքանշան կպցրած: Թե էդ ինչ շքանշան էր ՀՀ ՔԿ նախագահը ստացել ՀՀ անկախության օրը Մոսկվայում ես տենց էլ չիմացա, որ Նիկոլը չմատնանշեր իրականում չէի էլ իմանա ով է այդ մարդը:
Ինչևիցէ... նկրավեցինք ու Նիկոլս քայլեց դեպի Լյուբյանկա, այնտեղ գտնվող Կոֆեմանիա սրճարանում նա պետք է ունենար նախավերջին հանդիպումը: Էն ժամանակ ինձ Նիկոլի հետ սրճողի անձը ոչինչ չասեց, քանի որ ռուս չէր: Թե ով էր այդ մարդը ես իմացա մեկ տարի անց երբ նա նշանակվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Գլխավոր խորհդական: Եվս երկու տարի անց, արդեն հեղաշրջումից հետո ես իմացա որ այն տունը որտեղ ապրում էր Նիկոլը ողջ 3րդ մասում հայտնի է որպես Գագիկ Մարտիրոսյանի տուն: Մարդ ով Հայաստանի էներգետիկայի ոլորտի տերն ու տիրակալն էր Լևոնի ժամանակ, հանդիսանում էր ԿԿ-ի գազային կարյերայի կնքահայր և փաստորեն Իջևնացի խոստումնալից լրագրողների պահապան հրեշտակ: Հետևաբար ԿԿ-ի մոտ երկու տասնյակ խորհրդականներից Գագիկ Մարտիրոսյանը գլխավորն էր:
Այդ օրը պետք է կայանար նաև չորրորդ հանդիպումը, բայց իմ համար անհայտ պատճառներով չկայացավ: Կարլոս Պետրոսյանը երևի քաղաքում չէր...
Կես տարի հետո ապրիլյանն էր, հետո Սերժի այցը Բեռլին ու հետախուզության պետ Արշակ Կարապետյանի հեռացումը, հետո ՊՊԾ-ի գրավումը, որտեղ ես համոզվեցի որ Նիկոլը ոչմի աղերս չունի պարլամենտարիզմի հետ, հետո Կարապետյանին նշանակեցին վարչապետ ու իր անունը քննարկելը ՔՊ-ում դարձավ տաբու: Հետո Կարապետյանը վստահեցրեց Սերժին որ իշխանությունը կպահի եթե վերջինս հրաժարական տա, իսկ տալուն պես գնաց Նիկոլին ազատեց ու թռավ: Հետո չգիտես ինչու հենց Մոսկվայում (ոչ թե Բրյուսելում կամ Լոնդոնում խոսքի) տուն ունեցող «սորոսական» Սասուն Խաչատրյանը Արշակ Կարապետյանի ցուցմունքի հիման վրա սկսում է գործեր հարուցել շատ հատուկենտ մարդկանց վրա: Հետո «պատերազմն» էր, հետո Օնիկը, հետո Վազգենը Մանուկյան, հետո Քոչարյանը կրեց... էդ ամեն ինչի ընթացքում կառավարության կողմից Կարեն Կարապետյանին են տրամադրվում բազմամիլիոնանոց արտոնություններ: Սաղ ընկավ իրա տեղը: Ու ես հասկացա որ անկախ իմ կամքից քաղաքականություն եմ մտել 2015 թվականի սեպտեմբերի 21-ին:
Մոտ երկու տարի առաջ իմ առաջին ուղիղ եթերը արեցի ռուսերենով, որտեղ ափսոսանք հայտնեցի ՌԴ ներկայիս պրոադրեբեջանական կեցվածքի կապակցությամբ, բայց նաև նշեցի որ չեմ համարում Պուտինին դավաճան առավել ևս թալանչի... Պատճառը հիմա էլ էն ժամանակ էլ նույնն է, անհայրենիք մարդը Ղրիմը չէր վեկալի, տենց բեռ չէր ստանձնի: Ուրիշ հարց որ ինչպես ապրիլյան պատերազմի արդյունքն էր հիմնականում մեկ մարդու շնորհք այդպես էլ Ղրիմը, իսկ իրենց տակ ամեն ինչ փտած էր: Ու թող ձեզ չզարմացնի Սլուցկիյների, Նորիշկինների, Պեսկովների, Լավրովների ու Մեդվեդևների իրական դեմքը: Հիշեք ոնց 2018-ի ապրիլի 24-ին պարզվեց որ Սերժի գրեթե ամբողջ շրջապատը փտած է, հենց ռազմա-քաղաքականից սկսած:
Սերժ Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում, երբ պնդեց, որ բացառում է, որ ռուսական պետությունը կարող էր նպաստել հեղաշրջմանը Հայաստանում, նա դա նրանից չի ասել, որ վախում էր Պուտինին մեղադրել: Չէ, նա գիտի, որ Պուտինը չէր, այլ «որոշ հյուսիսային շրջանակներ» ու նա շատ լավ գիտի էդ շրջանակներին, ինձանից էլ շատ ավելի լավ: Ու վստահ եմ Պուտինն էլ գիտի: Ես իրոք հույս ունեմ որ Պուտինին կհաջողվի իրականացնել այն ինչը նա վաղուց է պլանավորել ու իշխանության կբերի նացիոնալ սոցիալիստներին (էսօրվա ԿՊՌՖ-ը մարքսիզմի հետ գրեթե կապ չունի): Դրա համար էր նա փոխել սահմանադրությունը և թույլ տվել որ հաջորդ կառավարության կազմը պարտադիր հաստատվի Պետդումյաում: Ընտրություններից առաջ էլ անսպասելիորեն փակվել է բունկերում: Բայց դե սա ընդամենը հույս ա: Էդ ա մնացել:
Հ.Գ. առաջին հանդիպման հերոսի անունը միտումնավոր չեմ գրել: Վատ տղա չէր, պրոստո գաղափար չուներ ում հետ էր հանդիպել: Ու որ դուզն ասեմ ես էլ: Ոչմեկս չունեինք...»,֊գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ