ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենք ծիծաղում են մեր վրա, տղաների շիրիմների վրա, անշիրիմ մնացած տղաների հիշատակը ծաղրում են, անարգում ու պղծում են․ Զոհված զինծառայողի քույր 09/17/2021 18:01 | ԼՐԱՀՈՍ
Զոհված զինծառայողների ծնողները կառավարության մոտ են՝ դեմ են անկախության 30-ամյակին նախատեսված գունագեղ տոնակատարություններին։
«Բացի եղբորիցս կորցրել եմ իմ հայրենիքը, որտեղ անց եմ կացրել իմ կյանքի 20 տարիները, որոնք առոչինչ են դարձրել։ Իմ եղբայրը՝ պաշտպանելով մեր քաղաքը, նրա գործն ու սուրբ պարտքը դարձավ առոչինչ ու հիմա այսօր՝ ներկա իշխանությունը փորձում են պղծել բոլորի հիշատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քույր Տաթև Վիրաբյանը։ Նրա եղբարը՝ Գևորգը զոհվել է հոկտեմբերի 24-ին։
Հերոսի քույրը նշեց, որ կարող էին ամեն կերպ նշել անկախության տոնը, բայց ոչ զոհերի հիշատակը պղծելով, շահարկելով։
«Իրենք ծիծաղում են մեզ վրա, էդ շիրիմների վրա, անշիրիմ մնացած տղաների հիշատակը ծաղրում են, անարգում ու պղծում են»։
Վիրաբյանը նշեց, որպես քաղաքացի պարտավոր է համարում այսօր ներկա լինել հրապարակում։ Ընկերներին էլ կոչ է անում չլռել, քանի որ հերոսները հայրենիքի համար ամենաթանկն են զոհաբերել։ Անկախության տոնը պետք էր նշել լուռ և համեստ։ Հարցին՝ ինչպես էին պատկերացնում անկախության տոնը նշելը՝ Եռաբլուրու՞մ, հերոսի քույրը նշեց․
«Նույնիսկ ես, որ գնում եմ Եռաբլուր, ես էդ տղաներին ասելու բան չունեմ։ Թողեք հանգիստ Եռաբլուրը։ Էնտեղ մենք միջոցառում չենք կարող անել, նրանց գործը կիսատ է մնացել»։
Հարցին՝ արդյոք չեն բավարարվել նրանով, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել գունագեղ բառի համար, հերոսի քույրը նշեց, որ Փաշինյանը երկրի ղեկավարն է, ներկայացնում է ՀՀ-ն ուստի պատահական ոչինչ չէր կարող ասել։
«Ինչպես կարելի է ամեն անգամ մի բան դուրս տալ և ապա ներողություն խնդրել։ Դա նորմա՞լ եք համարում, որ նման արտահայտությունից հետո ներողություն խնդրել»։
Վիրաբյանը նշեց, որ վաղը ժամը 15։00-ից մեկնարկում են ավելի մեծ բողոքի ակցիաները, դեմ են տոնախմբությանը։
«Անգերեզման տղաներ ունենք, իրենց հոգիները երկնքում տեղ չեն գտել, նրանց մասին մտածեք։ Դուք գունագեղ միջոցառումնե՞ր եք անում։ Կարելի է հարգանք ունենալ։ Ի՞նչ են անում մեր երկրի կենտրոնում»։
Հիշեցենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները իրենց զավակների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում և պահանջում են կառավարությունից՝ չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ի համերգը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ