ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դաժանաբար ծեծի ենթարկված Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 09/17/2021 17:02 | ԼՐԱՀՈՍ
Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ դադարեցվել է։ Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացնող հիմքով, այն է՝ բացակայում է հանցակազմը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործից անջատված մասը՝ մեղադրյալ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ, այժմ գտնվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի վարույթում՝ ապացույցների հետազոտման փուլում։ Մեղադրյալներից մյուսի՝ Զավեն Գրիգորյանի մասով նախաքննությունը դեռևս շարունակվում էր։
Այսօր հայտնի դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին։ Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կբարձրացվի Զավեն Գրիգորյանին շուրջ 5 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու և շուրջ 2 տարի քրեական հետապնդման ենթարկելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Պաշտպանության կողմը նաև օրենքի սահմաններում քայլեր կձեռնարկի, որ սուտ մատնություն կատարած բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբոր հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արա Մխիթարյանի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Ինչ վերաբերում է Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, Մխիթարյանը հայտնեց, որ նամակն այսօր է ստացել։
Հարցին՝ շարունակում են գտնել, որ Զավեն Գրիգորյանն ունի առնչություն դեպքին, մեր զրուցակիցը հայտնեց, որ սպաներն (Մխիթարյանի զինակից ընկերները, որոնք ներկա են գտնվել դեպքին հեղ.) ասում են, որ Գրիգորյանը եղել է դեպքի վայրում, իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, ինչի հիման վրա են դադարեցրել քրեական հետապնդումը՝ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն ավելի քան 10 ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Մամուլի տեղեկություններով, հարազատների պնդմամբ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից լիազորությունները վայր դնելու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, սակայն գործը դատարան է գնացել մեկ մեղադրյալի մասով, նախկին մարզպետի օգնականի դրվագը նախաքննական մարմինը դատարանի չի ուղարկել։ Մեղադրյալներից մյուսի՝ Հարություն Գրիգորյանի մասով, ով Զավեն Գրիգորյանի եղբայրն է, գործն անջատվել է ուղարկվել է դատարան։ Հատկանշական է, որ, թեև քրեական գործն անջատվել է, սակայն Հարություն Գրիգորյանի մեղադրանքում ընդգրկված են նաև Զավեն Գրիգորյանի գործողությունները։ Նշենք, որ դեռևս նախաքննության փուլում Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել։ Հարություն Գրիգորյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից