Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը՝ «լակմուսի թուղթ». «Փաստ» 09/16/2021   10:18  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների պալատի նախագահի ընտրություն։ Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբաններից 937-ը քվեարկել է թեկնածուներից Սիմոն Բաբայանի օգտին, իսկ 144-ը՝ Գևորգ Գյոզալ յանի: Ձայների ճնշող մեծամասնությամբ Սիմոն Բաբայանի ընտրությունն ինքնին ուշագրավ է, հատկապես այն տեսակետից, թե ովքեր էին մասնակցում ընտրությանը: Սիմոն Բաբայանը բազմիցս հանդես է եկել իշխանություններին ուղղված քննադատություններով և անգամ ստորագրել է հայտարարության տակ, որով Փաշինյանի հրաժարականի պահանջ էր ներկայացված։

Իսկ պարտված թեկնածուն՝ Գյոզալյանը, ոչ միայն հայտնի է որպես իշխանությունների «սրտի թեկնածու», այլև հենց Փաշինյանի փաստաբանն է նրան վերաբերող մի շարք գործերում։ Հասկանալի է, որ ինչպես բոլոր հնարավոր ու անհնար կառույցներում, այնպես էլ փաստաբանների պալատում իշխանությունները ցանկանում էին որպես ղեկավար տեսնել իրենց թեկնածուին, որպեսզի փաստաբանական համայնքին ևս կարողանան որևէ կերպ վերահսկել՝ հաշվի առնելով, որ փաստաբանների պալատի նախագահը ներկայացնում է այդ կառույցը և դրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունում։ Սակայն այստեղ Նիկոլ Փաշինյանը պարտվեց, այն էլ՝ ընդգծված, ահռելի տարբերությամբ: Իսկ ո՞րն է պատճառը, որ պալատի նախագահի ընտրության հարցում իշխանությունները ձախողվեցին։

Չէ՞ որ գրեթե ամեն տեղ գործող իշխանություններին հաջողվում է տարբեր լծակների կիրառման միջոցով անցկացնել իրենց թեկնածուներին։ Թերևս առաջին խնդիրն այն է, որ փաստաբանները միշտ էլ համարվել են հասարակության ադեկվատ և իրողությունները սթափ գնահատող շերտերը ներկայացնողներ։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ փաստաբանները մեծամասամբ միշտ էլ համարվել են անկախ ու համարձակ մարդիկ, իսկ փաստաբանների պալատը մասնագիտական ուղղվածություն ունեցող, առավել անկախ և ինքնակառավարվող մարմիններից մեկն է։ Իսկ իշխանությունները փաստաբանական համայնքի վրա չունեն համապատասխան լծակներ, որոնց կիրառման միջոցով կարող են իրենց համար նախընտրելի որոշումներն անցկացնել։

Ստացվում է, որ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի է ունեցել անկաշկանդ և ազատ կամարտահայտության միջոցով, որն արտահայտում է մեր իրականության մեջ առկա տրամադրությունները։ Այսինքն, փաստաբանական համայնքում տեղի ունեցած ընտրությունը այս տեսանկյունից լուրջ նախադեպ է և ինչ-որ առումով նաև «լակմուսի թուղթ» կարող է համարվել։ Միգուցե, եթե մեր հասարակության տարբեր շերտեր ևս այնպիսի ազատություն (այդ թվում ու հատկապես՝ մտածելու ազատություն) և սթափ դատելու եթե ոչ հնարավորություն, ապա գոնե ցանկություն ունենային, ինչպիսին փաստաբանական համայնքում է, ապա հունիսի 20-ի ընտրություններում ևս հստակ նմանատիպ պատկեր կունենայինք, իսկ այդ ընտրության արդյունքները կարտացոլեին մեր հասարակության մեջ առկա իրական տրամադրությունները։

Այս համատեքստում պարզ է, որ իշխանությունները ամենից շատ երկյուղում են այն հանգամանքից, որ քաղաքացիները կարող են ինքնուրույն վերլուծել իրավիճակը, ժամանակի ընթացքում առավել սթափ դատել, հասկանալ՝ իրականում ինչ է կատարվում մեր երկրում, և առանց կաշկանդող հանգամանքները նկատի առնելու՝ որոշումներ ընդունել։ Դրա համար էլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հնարավորինս իրենց օգտին ծառայեցնել իշխանական լծակներն ու վարչական ռեսուրսները։ Ուստի պատահական չեն տարբեր համայնքապետների նկատմամբ ճնշումները և քրեական հետապնդումը, նույնիսկ մի քանի հոգանոց ցույցերի մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկելը և, վերջապես, կեղծիքով ու ստով ողողված տեղեկատվական պատերազմը սեփական ժողովրդի դեմ։

Այդպիսով, իշխանությունները փորձում են իրավական համակարգն, օրենքներն ու իշխանական լծակները ծառայեցնել իրենց շահերին, որպեսզի բոլոր «քայլողները» բոլոր տեղերում արտոնյալ իրավիճակում հայտնվեն։ Իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, և եթե բնակիչներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն ունենան, ապա համայնքներում իշխանական թեկնածուներն, ամենայն հավանականությամբ, մեծամասամբ պարտություն կկրեն։ Այս հանգամանքը հաշվի առնելու արդյունքում է, որ իշխող ուժը «ոտուձեռ» է ընկել, որ ինչքան հնարավոր է համայնքների խոշորացումը շուտ իրականացվի, որպեսզի ամեն ինչ ավելի հեշտ վերահսկելի լինի, ու կարողանան վարչական ռեսուրսների ու ճնշումների կիրառման միջոցով կուսակցական ցուցակներով իրենց թեկնածուներին անցկացնել։

Ու սա միայն մեկ ոլորտն է: Նիկոլ Փաշինյանի «բյուրեղյա երազանքը» անխտիր բոլոր կառույցներն իրեն հնազանդեցնելն է, միանձնյա «թագավորի» կարգավիճակը, որ երբ, ինչ ցանկանա, դա էլ անի: Փաստաբանները փորձեցին մի քիչ իրականություն վերադարձնել նրան, մնում է իրականություն վերադառնա նաև մեր հասարակությունը...»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16․09.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:09 12/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները
10:23 12/09/2021  |  ՄեկնաբանությունՄեկնարկեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը
18:02 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍՈվքեր են Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուները
09:25 03/09/2021  |  ՄամուլՓաստաբանների պալատին մեսիջներ են ուղղվում իշխանական կաբինետներից. Ուղիղ տեքստով սպառնում են․ «Հրապարակ»
09:39 20/08/2021  |  ՄամուլՓաստաբանների պալատը՝ թիրախում. իշխանությունը դեմ է նախագահի թեկնածուին. «Ժողովուրդ»
19:49 16/08/2021  |  ԼՐԱՀՈՍՍիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում
18:50 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքը
19:04 02/08/2021  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, դատախազը հրաժարվել է մեղադրանքից
15:34 28/07/2021  |  ՄեկնաբանությունԻ՞նչ հիմքերով են առգրավվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համակարգիչները. ՓՊ նախագահը դիմել է Ջհանգիրյանին
18:51 16/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով անցկացվել է երրորդ հանդիպումը

Արխիվ

[]