Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Շինծու և իրավաբանության հետ աղերս չունեցող մեղադրանքներ են. փաստաբանը՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործի մասին 09/16/2021   20:14  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ժպիտով է վերաբերում իր նկատմամբ իրականացվող այս ամենին, քանի որ բոլորս հասկանում ենք, որ այստեղ գործ չունենք որեւէ իրավական գործընթացի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա արձանագրմամբ՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ, փաստացի, քրեական հետապնդում հարուցվեց այն բանից հետո, երբ շատ տարբեր անձանց կողմից հիշատակվում էր վերջինիս անունը՝ պնդումներ կատարելով այն մասին, թե ինչու Աղվան Հովսեփյանի նկատմամբ չկա որևէ քրեական հետապնդում։

«Այսպես ասած, ոչ անակնկալի տեսքով, միայն նման բազմաթիվ պնդումներից և հայտարարություններից հետո, ստանում ենք այսպիսի շինծու և իրավաբանության հետ աղերս չունեցող մեղադրանքներ»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ մեղադրանքների անհիմն լինելու մասին բոլոր հիմնավորումները կներկայացվեն առաջիկայում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե,իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի՝ անազատության մեջ գտնվելը որևէ կերպ չի բխում Սահմանադրության 27-րդ հոդվածից, որովհետև կալանավորման որոշումն ուսումնասիրելիս, երևում է, որ այն հիմքերը, որոնք արձանագրվել են, մասնավորապես, գործի քննությանը խոչընդոտելու հիմքը, որևէ փաստական տվյալից չի բխում։ Ավելին՝ ամբողջ շեշտը դրված էր նրա վրա, որ Աղվան Հովսեփյանը, լինելով նախկինում գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, իր՝ նախկինում զբաղեցրած պաշտոնից բխող իր հեղինակությունը, կապերն օգտագործելով քննության համար կարող էր խոչընդոտներ ստեղծել, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, միայն նախկինում կառավարման ոլորտում զբաղեցրած պաշտոնը և անձի դրական հեղինակությունը և կապերը չեն կարող մեկնաբանվել ի վնաս, եթե նախաքննության մարմինը չունի գոնե գեթ մեկ փաստական տվյալ, որ այդ պաշտոնից բխող կամ հեղինակությունը, կապերն օգտագործելով Աղվան Հովսեփյանը քննության համար որոշակի խոչընդոտներ ստեղծել է։ Հետևաբար, միայն բացասական առումով՝ այդ կանխավարկածով նախաքննական մարմինը և դատարանները չեն կարող առաջնորդվել՝ քննության համար խոչընդոտներ ստեղծելու հիմքն արձանագրելու տեսանկյունից։
«Աբսուրդի ենք արդեն հասել, որ նախկինում անձի զբաղեցրած պաշտոնը կամ դրական հեղինակությունն ի վնաս է մեկնաբանվում»,- նշեց Ալեքսանյանը։

Նշենք, որ պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Աղվան Հովսեփյանին կալանավորելու և նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը։

Պաշտպան Ալեքսանյանը, անդրադառնալով ձերբակալման իրավաչափությանը, նշեց, որ որպես պատճառ նշված է՝ կալանավորման միջնորդության քննության համար դատարան ներկայացնելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն հեղ.)։ Վարույթն իրականացնող մարմինն ունի հայեցողական երկու իրավունք՝ կարող է ծանուցել՝ մեղադրանք առաջադրելու, ապա կալանավորման հարցի քննարկման համար դատարան ներկայանալու համար և ձերբակալել։

«Փաստացի ունենք քննիչի կողմից երկու հայեցողական իրավունք, որոնցից մեկը բարենպաստ է անձի համար, մյուսը՝ ձերբակալությունը՝ ոչ։ Մարդու իրավունքների տրամաբանությունից ելնելով՝ անձի նկատմամբ պետք է կիրառվի քրեական հետապնդման մարմինների իրավունքների այն հայեցողական տեսակը, որն ավելի բարենպաստ է, եթե վարույթն իրականացնող մարմինը չունի համապատասխան վտանգ և ռիսկ, որը պետք է ամրապնդված լինի որոշակի փաստական տվյալներով, որ այդ բարենպաստ իրավունքի իրագործումը չի ծառայի իր նպատակին »,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ Աղվան Հովսեփյանի պարագայում, որը գիտի, որ 2019թ իր նկատմամբ փաստացի հետապնդում էր իրականացվում և որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել, ավելին՝ 2019թ հրավիրել են հարցաքննության՝ պատշաճ ներկայացել է, ապա ո՞ր փաստական տվյալն էր ստեղծում այն վտանգը և ռիսկի ենթադրությունը, որ այս դեպքում, Աղվան Հովսեփյանին նախաքննության մարմին հրավիրելու դեպքում կարող էր չներկայանալ։

Ալեքսանյանն ընդգծեց, որ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունն այնքանով էր ոչ իրավաչափ, որ վարույթն իրականացնող մարմինը չուներ որևէ փաստական տվյալով ամրապնդված ռիսկ և վտանգ այն տեսանկյունից, որ Աղվան Հովսեփյանը չէր ներկայանա, հետևաբար, այս գործողությունը եղել է ինքնանպատակ։

Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, Ալեքսանյանը նշեց, որ հրաժարվել են ցուցմունք տալուց։ Փաստաբանի փոխանցմամբ՝ պաշտպանության կողմի դիրքորոշումն այնպիսին է, որ չեն պատրաստվում ցուցմունք տալ, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ չունեն փաստարկներ կամ կա որևէ մտավախություն, այլ դա բացառապես իրենց իրավունքն է՝ որոշել, թե դատավարության որ փուլում են ցանկանում ցուցմունք տալ կամ չտալ։

«Ներկա պահին գտնվում ենք ապացույցների ծանոթացման փուլում այնքանով, որքանով տրամադրվել է կալանքի միջնորդությանը կից և, այդ ամբողջը վերլուծելով, տեսնելով քննությանը ընթացքը, հնարավոր է նաև, որ դիրքորոշումն այդ մասով փոխվի, սակայն տվյալ դեպքում մեր կողմից ցուցմունք չտալը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել փաստարկների բացակայության հանգամանքով։ Մենք բոլոր հարցերի պատասխաններն էլ ունենք, ուղղակի կորոշենք, թե որ փուլում, կոնկրետ ինչ հանգամանքներում ՝ բոլոր հարցերի պատասխաններն էլ սպառիչ կտանք և բոլորը կհամոզվեն, որ այստեղ առհասարակ չկա գործ և հիմնավորված մեղադրանք » ,- նշեց Ալեքսանյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխանությունները պատրաստ են գործարքի գնալ, առաջարկել են վճարել քրեական գործով նախնական հաշվարկված գումարը վճարելու և պետական բյուջե վերադարձնելու դեպքում ազատ արձակել, արդյո՞ք նման առաջարկ ստացվել է՝ Ալեքսանյանն արձագանքեց՝ նշելով, որ Աղվան Հովսեփյանն իրեն նման տեղեկատվություն չի հաղորդել, հետևաբար, կարող է ասել, որ վերջինիս հետ որևէ մեկը նման խոսակցություն չի ունեցել, ավելին, Աղվան Հովսեփյանի տեսակը ճանաչելով, կարող է ասել, որ նրա սկզբունքներն այնպիսին են, որ ինքը երբեք չի անի մի բան՝ ինչ-որ բանի դիմաց։

«Դա միգուցե այլ մարդկանց տեսակին է բնորոշ, բայց ոչ Աղվան Հովսեփյանի»,- ընդգծեց փաստաբանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:44 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանին ձերբակալությունն իրավաչափ համարելու, ինչպես նաեւ կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
19:30 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
16:19 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված «Շանթի Յուրան» գնացել է Հայաստանից. նոր մանրամասներ.ArmLur.am
00:45 13/09/2021  |  ՎերլուծություններԻր բերած կեղծ օրակարգերից անդին իշխանությունն անում է իր սև գործը, որի մասին կիմացվի, երբ արդեն ուշ կլինի․․․
15:16 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանը շաքարային դիաբետ ունի, բայց այնքան տղամարդ է, որ մեզ արգելել է դա ինչ որ կերպ շահարկել.փաստաբան
13:07 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանին մեղադրում են նախկին ընկերներից, իբր, նվերներ ստանալու համար, իսկ ՀՔԾ պետի ստացած նվերները համարվում են իրավաչա՞փ
15:39 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍԴատարանը հաստատված չի համարել Աղվան Հովսեփյանի կողմից նախաքննությունից թաքնվելու հավանականությունը, բայց կալանավորելու որոշում է կայացրել
19:52 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍՇուրջ 1.5 տարի քննվող քրեական գործով Աղվան Հովսեփյանը նախկինում չի հարցաքննվել, վարույթն իրականացնող մարմինն անմիջապես մեղադրանք է առաջադրել
10:15 08/09/2021  |  ՄեկնաբանությունՇատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը.պաշտպանը՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման մասին
09:51 08/09/2021  |  ՄամուլՏիգրան Ավինյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու մտերիմ ընկերները. ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի գործի հետևում. «Ժողովուրդ»

Արխիվ

[]