ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան և Ադրբեջանը փակում են Հայաստանի թթվածնի «վենտիլը», դարձնում չորս կողմից օկուպացված երկիր. Ազատամարտիկ 09/15/2021 23:01 | ԼՐԱՀՈՍ
Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը օրերս է մարտական հերթապահությունից վերադարձել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Սյունիքում արդեն սովորական են դարձել ադրբեջանցիների արդիականացված շինարարությունները։ Ադրբեջանցի զինվորները սովորական հերթափոխ են իրականացնում, յուրաքանչյուր դիրքում ադրբեջանցի 25 զինծառայող է հերթապահում։
Ազատամարտիկին զարմացնում է մարզի որոշ բնակիչների անտարբերությունը Սյունիքում կատարվող գործընթացներին։ Մասնավորապես, չորրորդ օրն է՝ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին հսկում են իրանական բեռնատարների անցուդարձը, գումար հարկում։ Մարգարյանը նշում է՝ անցակետի տեղադրումը նշանակում է, որ տարածքը վերահսկում են ադրբեջանցիները։
«Տպավորություն է, որ սյունեցու պետքն էլ չէ։ Չեն էլ մտածում, թե դա ինչի՞ է բերելու։ Մարդիկ չեն մտածում, որ երբ իրանական մեքենաների համար խոչընդոտներ լինեն, ամեն բեռնատարի վարորդ չէ, որ պատրաստ է հարկերը վճարել։ Հիմա երկու տամոժնյա անցնելով կթանկանան ապրանքները։ Սահմանազատում էլ դեռ չի եղել, չգիտենք մեր սահմանները, իսկ իրենք սահման ու անցակետ են դրել։ Սա խոսում է մեր գործիչների անտարբերության և անգործության մասին։ Ո՞նց է ստացվում, որ իրենք հաստատվեցին, իսկ մենք քայլեր չենք անում։ Ինչ վերաբերում է բնակիչներին ու խուճապին, քչերն են հասկանում, որ սրա հետևանքները մենք դեռ քաղելու ենք։ Նույն ձև խաղաղության պայմանագիրը, որի կնքմամբ շատերը կուրախանան ու ծափ կտան, չեն հասկանում, որ դա ՀՀ –ի մեկուսացումը կլինի՝ արդեն չորս կողմից։
Իրանի հետ կապող միակ ցամաքային միջպետական ճանապարհն է դա»։
Ազատամարտիկը փաստում է՝ Սյունիքն այսօր վտանգված է։ Պատերազմից հետո Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է «պատմական հողերը»՝ Սյունիքը վերադարձնելու մասին, իսկ մարդիկ մտածում են, որ նորից զիջումներ ու պատերազմ է լինելու։
«Մեր քաղաքականությունը թույլ է, եթե բանակում ծառայածներ լինեին՝ կհասկանային, որ պայքարի ուրիշ տեսակ կա։ Վերջնականը մնում է ապավինել սեփական ուժերին։ Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ անելու են, որ Զանգեզուրի միջանցքը բացվի, դրանով Հայաստանի թթվածնի «վենտիլն» են փակում և Հայաստանը կդառնա ամբողջական օկուպացված երկիր։ Միլիոնների շրջանառություն են անելու երկրի համար։ Ավելի կարճ ու արդյունավետ ճանապարհով տնտեսական աճը նկատելի կլինի»։
Մարգարյանն անձամբ Գորիս-Կապան ճանապարհով Երևան չի վերադարձել, սակայն տեղեկացված է, թե ինչ է կատարվում ադրբեջանական անցակետում։
«Ոնց որ ուրիշ պետության տամոժնյա անցնես, այդ վիճակն են իրենք ստեղծել։ Տարածքում խցանումներ են՝ 50-100 բեռնատար կա, թեթև մարդատար մեքենաների համար ճանապարհը միակողմանի է դառնում։ Դրա համար էլ իրենց հերթին գոռում են վարորդների վրա, ասում, որ արագ անցնեն»։
Եփրեմ Մարգարյանը չի բացառում նաև, որ ադրբեջանական ոստիկանական անցակետում գործում են նաև հատուկ ջոկատայիններ, որոնք հնարավոր է ներկայանում են որպես սահմանապահներ։
«Հատուկ ծառայությունների ներկայությունը չեմ բացառում՝ սահմանապահի հագուստ իրենց ցանկացած զինծառայող էլ կարող է հագնել։ Սահմանապահների ստորաբաժանումներ, իհարկե, կլինեն, բայց չեմ բացառում հատուկ ջոկատայինների, նույնիսկ «Յաշմա»-ի գործոնը, ներքին անվտանգության, հատուկ ծառայությունների ներգրավվածությունը։ Ո՞նց եք պատկերացնում այդ կարևոր հատվածում, որ ամեն վայրկյան կարող է իրադարձություն փոխվի, չլինի հատուկ ջոկատային»։
Հայաստանում բարձրագույն ղեկավարությունը ոչինչ չի անում բանակցելու, ճանապարհի այդ հատվածից հանելու ադրբեջանական անցակետը, փոխարենը օգտագործում են տեղանքների ադրբեջանական անունները։
«Եթե մենք պաշտոնատար անձանց շուրթերից լսում ենք ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե ժողովրդական արթնացում չկա, ամեն մեկը մտածում է իր դարդի մասին, ամեն մեկը մտածում է՝ «Իմ ինչ գործն է, ինչի անեմ, շատ պետքս է», այդպես էլ պետք է լինի։ Սյունեցիների քանի՞ տոկոսն է շահագրգռված այդ հարցով, քանի՞ տոկոսն է հասկանում, թե ինչ վտանգ է կախված իրենց գլխին։ Մարդիկ առևտուր էլ են անում, նորմալ ապրում են, ոնց որ թուրքը մեր տան դռան դեմն է, ոչ թե իրենց։ Նույնը երևանցիներին է վերաբերում։ Եթե մտածում են, որ մայրաքաղաքը շատ ապահով է, չարաչար սխալվում են։ Առաջնագծից հեռու է 57 կմ»։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին՝ Կապանի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած կրակոցներին, ըստ որի նախնական տվյալով երկու զինծառայող վիճաբանություն էին ունեցել, կրակոցների հետևանքով մեկը զիոհվել, մյուսը վիրավորվել էր, Մարգարյանը նշեց, որ նման դեպքերը գրանցվում են, երբ բացակայում է կարգապահությունը ու բարոյական աջակցությունը։
«Աշխարհազորից գնացող մարդկանց մոտ բացակայում է զինվորական դիսցիպլինան։ Բարձիթողի վիճակի արդյունքը քաղում ենք նման դեպքերով։ Եթե նույն կերպ սպայական կազմը գլուխ չի դնում աշխարհազորից եկածների հետ, քաղում ենք այդ արդյունքը։ Մինչև սահման ուղարկելը անձնակազմի գծով հրամանատարի տեղակալները պետք է բարոյահոգեբանական այնքան ճիշտ աշխատանքներ տանեն, որ նման միջադեպերը կանխվի։ Տարբեր տեղերից հավաքագրված, տարբեր բնավորության տեր մարդիկ են, ամեն մեկն ուզում է իր չափով ինքնահաստատվի և դա առանց զինվորական դիսցիպլինայի և կուլտուրայի հանգեցնում է նրան, որ իրար վրա են կրակում։ Ինչպես, օրինակ, եղավ Կոռնիձորում»,- ասաց Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ