ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամից 52 մլրդ դրամ է փոխանցվել պետական բյուջե. «Պատիվ ունեմ» խմբակցությունը կնախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծումը 09/15/2021 17:41 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջ աշխարհում՝ Սփյոռւքում և Հայաստանում հայությունը գումար էր փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն մեր բանակի։ Ընդ որում, այդ հանգանակությունը խրախուսվում և կոչ էր արվում նաև կառավարության կողմից։ Հետո այդ գումարների ճակատագիրը մեծ կասկածների առիթ տվեց։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով կառավարությանը։
«Գումարի ճակատագիրը մեծ կասկածների առիթ տվեց։ Տեղի ունեցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, այսինքն, հիմնադրամից գումարներն ուղղվեցին բյուջե՝ 52 մլրդ դրամից ավել, որից հետո՝ մարտի 15-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշում եղավ՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը համատեղ աուդիտորական կազմակերպության հետ՝ պետք է իրականացներ աուդիտ և ներկայացներ հասարակության դատին, որ փարատվեն բոլոր կասկածները և ընկալելի լինի գումարների արդյունավետությունը»,- նշեց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ դրա վերջնաժամկետը եղել է ապրիլի 5-ը և հետարքրվեց՝ ինչ տեղի ունեցավ աուդիտորական եզրակացության հետ։
Ընդ որում, Մամիջանյանն ընդգծեց, որ աուդիտորական կազմակերպությունն այդքան էլ հայտնի չէ։
Հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նշեց, թեև չգիտի՝ եզրակացությունը հրապարակվել է թե ոչ, բայց որքանով տեղեկացված է՝ աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը, որն արձանագրել էր հոգաբարձուների խորհուրդը։
«Եթե նույնիսկ հղում չանեմ, ես համոզված եմ, որ եթե նույնիսկ այդ աուդիտն իրականացնի աշխարհի ամենահայտնի և ամենավստահելի աուդիտորական ընկերությունը, չի կարող այդտեղ որևէ այլ խնդիր առաջանալ, որևէ չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում»,- նշեց Փաշինյանը։
Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ Մամիջանյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ «Հայաստան» հիմնադրամից 52 մլրդ դրամ կառավարություն փոխանցելու, միջոցների ծախսման, դրանց արդյունավետության, օպերատիվության հետ կապված։
«Դուք հակասություն եք հայտնում ռազմական ծախսերի հետ կապված։ Եթե 52 մլրդ դրամը ռազմական ծախսերի համար չի եղել, ապա հանձնաժողովն այդ հարցը կքննի։ Առկա է հիմնավոր կասկած, որ բյուջետային ֆինանսավորումը կապված էր նրա հետ, որ պետական բյուջեում գումարներ չկային և այդ գումարը ծախսվել է թոշակների, պետական աշխատավարձերի և այլ ծախսերի համար»,-նշեց Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից